22/10/2026

ՀՄ

242

Արսինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, օգնեք:
Եթե ընկերությանը պատկանող հիմնական միջոցը՝ ավտոմեքենան, վերանորոգվել է, և ծախսը գերազանցում է սկզբնական արժեքի 10 %-ը, արդյո՞ք նման պարագայում գերազանցող մասով ավելանում է արժեքին, թե՞ ոչ: Նշեմ, որ վերանորոգումը կատարվել է մեկ այլ ընկերության կողմից, որի կողմից տրված հաշիվ-ապրանքագրում ուղղակի նշված է ավտոմեքենայի վերանորոգում:

A*****.

Բարի օր, խնդրում եմ օգնեք պատասխանել 2 հարցի.

1. Եթե վարձակալությամբ տրվող ակտիվի հաշվեկշռային արժեքը փոքր է նրա իրական արժեքից, ապա այդ ակտիվը ֆինանսական վարձակալությամբ տրամադրելիս վարձատուն ձևակերպում է. Մանրամասն

Մ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա, որի գումարը կազմում է 20 000 միավոր, որից 3 334-ը` ԱԱՀ, 16 666 – ը արժեք, կանխավճարը 4 000 միավոր, ամսական մարումները` 1 600 միավոր, որից մայր գումար և տոկոս, գործարքը կատարելու և ամսական մարումների կատարման հաշվապահական ձևակերպումներն ինչպիսի՞ն կլինինեն:

Կանխավ շնորհակալություն բոլորին:

242

Լենա.

ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով: Մեկ այլ կազմակերպությունից անհատույց ստացվել է հիմնական միջոց: Արդյո՞ք այդ ՀՄ կհամարվի եկամուտ, և ինչպիսի՞ ձևակերպում տալ դրան: Շնորհակալություն պատասխանի համար:

Հ.Ա.

Հարգելի հաշվապահներ,
ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա 10 մլն դրամով (ներառյալ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն միացրել է արժեքին ու ամորտիզացրել, այնուհետև վաճառել է նշված ավտոմեքենան 7 մլն դրամով, մնացորդային արժեքը եղել է 8 մլն դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ տվյալ դեպքում, և շահութահարկի ու ԱԱՀ-ի տեսանկյունից ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալ եմ:

227

Հ.Ա.

Հարգելի փորձառու հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ:
ԱԱՀ վճարող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել էքսկավատոր, որի համար վարկային կազմակերպությունից ստացել է հաշիվ 20 մլն դրամի (ներառյալ ԱԱՀ-ն), վճարել է կանխավճար 2 մլն դրամ: Ֆին. վարձակալության պայմանագրում էլ նշված է, որ վարձակալված գույքի` Վարձատուի ձեռք բերման գինը 20 մլն. դրամ է կազմում: Մարումների գրաֆիկը տրված է ԱՄՆ դոլարով:

Հարցս հետևյալն է.
կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները, և վճարված տոկոսները կարո՞ղ ենք ծախսագրել: Ի՞նչ արժույթով մուտք անեմ ՀՄ-ն, եթե ՀՄ-ի ձեռք բերման փաստաթղթում արժեքը դրամով է, լիզինգի պայմանագրում արժեքը, կանխավճարն ու մնացած մարումները նշված են դոլարով:

Ես կարծում եմ, որ կանխավճարից 16.67 տոկոս պետք է միանգամից հաշվանցեմ, բացի դա վճարվելիք գումարներից մայր գումարը պետք է բազմապատկեմ այդ օրվա ԿԲ-ի կուրսով ու դրան համապատասխան 16.67 տոկոսը հաշվանցեմ, իսկ վճարվող տոկոսը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչեմ:
Սպասում եմ Ձեր կարծիքներին:
Հարգանքներով Հ.Ա.

Էլեոնորա.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը eleonora.petrosyan շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:

Կանխավ շնորհակալություն:

219
Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ` վճարելով 369 600 դրամ: Մեկ ամիս անց կառավարության որոշման համաձայն այդ գումարից 89 600 դրամ հետ է վերադարձվել մեր բանկային հաշվին: Փաստացի տեղի է ունեցել հիմնական միջոցի արժեքի փոփոխություն: Օգնեք խնդրեմ` ինչպե՞ս պետք է ձևակերպել գումարի հետ վերադարձը, որպեսզի ՀԴՄ արժեքը նույնպես ճշգրտվի: Նախապես շնորհակալություն:

Իզաբելա.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է: Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հիմնական միջոցի տեղադրման ծառայություն է մատուցել ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը, ապա ՀՀ ռեզիդենտը քանի՞ տոկոս շահութահարկ պետք է հաշվարկի` 10՞, թե՞ 20:

Գրիգոր.

Էքսկավատորների համար պե՞տք է հաշվարկել գույքահարկ: Եթե այո, ապա բեռնատա՞ր մեքենա է, թե՞ մարդատար (p.s. տեխ. վկայագրում ձիաուժ նշված չէ): Եթե ոչ, ապա քանի՞ տարով պետք է մաշեցնել:

Վարդուհի.

Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը:

Կանխավ շնորհակալություն:

Գուրգեն.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.

Ընկերությունն իր հիմնական միջոցների համար սահմանել է ամորտիզացիոն ավելի երկար ժամկետ, քան սահմանված նվազագույն ժամկետը “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում: Ներկայումս ընկերությունը ցանկանում է փոփոխել ամորտիզացիոն ժամկետը և սահմանել այն “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում նշված ժամկետի չափով, այսինքն նվազեցնել: Արդյո՞ք հնարավոր է դա անել, և խնդրում եմ նշել իրավական հիմքերը:

Կանխավ շնորհակալ եմ:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք հետևյալ հարցում. ՍՊ ընկերությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել Եվրոպայից, որի դիմաց վճարել է ընկերության բանկային հաշվից, սակայն այդ ապրանքը մաքսայինում չի հայտարարագրվել, քանի որ ներմուծվել է անօրինական ճանապարհով` մասնավոր անձի միջոցով որպես անձնական իրեր բերելու տարբերակով: Ի՞նչ անել այդ գործարքի հետ: Ինձ հետաքրքրում է դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվապահական ձևակերպումները: Շնորհակալություն:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը շուկայից գնման ակտով ձեռք է բերել հիմնական միջոց՝ 100 000 + 11 000 եկամտային հարկ: Այս 11 000 եկամտային հարկը արդյո՞ք միացվում է հիմնական միջոցի ինքնարժեքին, թե՞ դիտվում է որպես ժամանակաշրջանի ծախս: Նախապես շնորհակալություն:

Մարիանա.

Քաղաքապետարանում հիմնական միջոցների մաշվածությունը ինչպե՞ս հաշվարկել՝ օգտակար ծառայության տարիներո՞վ, թե՞ 12 %, 15 % և այլ տոկոսներով: Կանխավ շնորհակալություն:

Լյուդմիլա.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն մեքենա է գնել ավտոսրահից: Ի՞նչ ձևակերպումներ և ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ կարող են ավելանալ, մեքենայի ԱԱՀ-ն հաշվանցման կամ զրոյականի դեպքում ետ վերադարձման ենթակա՞ են: Տարվա ընթացքում ամորտիզացիա դուրս գրվու՞մ է մեքենայի համար: Մեկ հարց ևս` հիմնադիրը կարո՞ղ է փոխառություն տալ ՍՊԸ-ին այդ մեքենան ձեռք բերելու համար: Նախապես շնորհակալություն:

Նարե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի բան եմ ուզում հարցնել ու խնդրում եմ՝ հնարավորինս շուտ օգնեք ինձ: Հնարավո՞ր է արդյոք գործուղման ծախսի հետ դուրս գրել նաև գումար ինչ-որ ապրանք (ՀՄ) ձեռք բերելու համար: Դա այն դեպքում, երբ ապրանքը գնված է նույն վայրից, որտեղ որ գործուղված է աշխատակիցը: Նշեմ նաև, որ գործուղման նպատակը լրիվ այլ է:

Վլադիմիր.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս ձևակերպել շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի վերանորոգում: Արդյո՞ք այն պետք է հանել շահագործումից: Ձեռնարկությունը կատարել է պերֆորատորի վերնորոգում: Դրա համար գնվել է համալրող սարք, որը փոխարինում է շարքից դուրս եկածին, և վճարել է այդ աշխատանքները կատարելու համար: Արդյո՞ք ճիշտ է այդ սարքի արժեքը 118-ից միանգամից տեղափոխել 111: Եվ ի՞նչ անել վերանորոգման համար վճարած գումարը: Շնորհակալություն:

Անդրանիկ.

Ողջույն:
Դիցուք ՍՊԸ-ն առուվաճառքի պայմանագրով ֆիզանձից ավտոմեքենա (1115) գնելու դեպքում պետք է որպես հարկային գործակալ ֆիզանձի փոխարեն վճարի 10 տոկոս եկամտահարկ: Իսկ եթե մեքենան ոչ օգտագործվում է ՍՊԸ-ի գործունեության համար, ոչ էլ ծախս է պետք գրանցել, համ էլ հարկեր իզուր չգոյացնել… Այսինքն, եթե Պետավտոտեսչությունում փաստացի գնումը իրականացվի, ՍՊԸ-ի անունով տեխանձնագիր տան, ու հաշվապահը չմուտքագրի հիմնական միջոցը բալանս, չներառի դա ընդհանրապես… Ի՞նչ կլինի որ:

lusine.

Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը.

Կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որը ենթակա է տեղակայման, գնման գինը 1 200 000 դր, կատարվել են տեղակայման հետևյալ ծախսումները`
նյութեր – 120 000
արագամաշ առարկաներ – 15 000
դրամարկղ – 100 000
աշխատավարձ – 100 000
սոց. վճար – 19 000

Տալ բոլոր հաշվապահական ձևակերպումները և սարքավորումները հանձնել շահագործման:

Accountant.1985.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` եթե առաքման և տեղափոխման գրքում լրացվել է հիմնական միջոցի տեղափոխման բեռնագիրը, ապա պե՞տք է ուղղում կատարել, թե՞ ոչ, և արդյո՞ք որևէ տուգանք է սահմանվում գրքում ավել գրառում կատարելու համար: Շնորհակալություն:

Изабела.

Հարգելի հաշվապահներ, ներմուծել ենք հիմնական միջոց և վճարել ԱԱՀ և մաքսավճար: Արդյո՞ք մաքսավճարը պետք է միացվի հիմնական միջոցի արժեքին, և ԱԱՀ-ի հաշվարկ 15Ա տողում այն երևալու՞ է մաքսային արժեքի մեջ: