Tag: մրցույթ

ՍՊԸ կազմակերպում է խաղարկություն

Նարինե․

ՍՊԸ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ով, կազմակերպում է խաղարկություն՝ 20․000 ից ավել գնումների դեպքում գնորդներին նվիրելով ապրանքներ։ Հարց՝ ինչպե՞ս պետք է այդ ապրանքները դուրս գրվեն ՍՊԸ ի հաշվեկշռից։

Կարդալ ավելին ՍՊԸ կազմակերպում է խաղարկություն

Տենդերի մասնակցություն

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, ես Վրաստանում իմ գործող ԱՁ-ով ցանկանում եմ Հայաստանում մասնակցել տենդերի։ Տենդերի մեջ գրված է, որ պետք է ՀՀ դրամով ներկայացնեմ իմ տեխնիկական առաջարկը։ Եթե դրամով ներկայացնեմ, հետո ինչպե՞ս են իմ վրացական ԱՁ-ին փոխանցելու գումարը ՀՀ դրամով՝ տենդերը շահելու դեպքում։

Կարդալ ավելին Տենդերի մասնակցություն

Դպրոցներում հաշվապահները կրճատվելու են

Սուսաննա․

Բարի օր, հարգելի հաշվապահներ: Բոլորս էլ տեղյակ ենք, որ շուտով դպրոցներում հաշվապահները կրճատվելու են, և հաշվապահությունը պատվիրակվելու է որևէ կազմակերպության, ով կհաղթի մրցույթը: Ես ինքս ունեմ Ա/Ձ, բայց ուրիշ դասակարգիչով: Հարցս հետևյալն է: Ինչպե՞ս կարող եմ ես որպես կազմակերպություն մասնակցել մրցույթին: Պե՞տք է լիցենզիա ունենամ, և եթե այո, ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել:

Կարդալ ավելին Դպրոցներում հաշվապահները կրճատվելու են

Մասնակցություն պետական մրցույթի

Արթուր․

Բարև ձեզ։ Պետական մրցույթին մասնակցելու համար պետք է էլ․ ստորագրություն, որը ես չունեմ (ԱՁ)։ Ինչպե՞ս կարող եմ մասնակցել մրցույթին, հնարավո՞ր է լիազորել այլ անձի, որպեսզի իմ փոխարեն գնային առաջարկ ներկայացնի կամ էլ․ ստորագրություն դնի։

Կարդալ ավելին Մասնակցություն պետական մրցույթի

Չկայացած մրցույթի հրամանի ձև

Անահիտ.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ուղարկել, թափուր տեղի համար չկայացած մրցույթի հրամանի ձևեր այս հասցեին՝ nuh.al շնիկ mail.ru։
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Չկայացած մրցույթի հրամանի ձև

ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով

Gayane.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, ստեղծագործական ոլորտ է՝ մրցույթների է մասնակցում և այլն։ Առաջին անգամ այս տարվա մեջ մրցույթի է մասնակցել երեխաները մասնակցության վճար են արել ընդամենը 50 000 է կազմել։ Դրանից 5% պետք է շրջհարկ վճարի չէ՞։ 2-րդ հարցս, եթե այդ ՍՊԸ-ն ունի աշխատող, որի համար վճարում է ընդամենը 3 510 դրամ աշխատավարձ՝ դե գրեթե չի գործում, այսինքն՝ դեռ գործունեություն նորմալ չի ծավալել։ Կարո՞ղ եմ 0.25 դրույքի աշխատավարձ ձևակեևպել և նվազագույն ժամային սանդղակով հաշվարկել։ Արդյո՞ք խնդիր չի ունենա նման աշխատավարձի դեպքում։

Կարդալ ավելին ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով

Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը

Vahan.

Բարև Ձեզ։ ԱՁ-ն գրանցվել է 2019թ-ի հոկտեմբեր ամսին, հարկվում է ԱԱՀ-ով։ ԱՁ-ն բացվել է մրցույթի` շահում ստանալու նպատակով, և ոչ մի գործունեություն չի իրականացրել։ Շահումը փոխանցվել է նվիրաբերության տեսքով, որից հետո ԱՁ-ն 2020-ի փետրվար ամսին կասեցրել է գործունեությունը։ Այդ ընթացքում ԱՁ-ն բացառապես ոչ մի վճար չի իրականացրել։ Ներկայացրել է 0-ական ԱԱՀ հաշվետվություններ, 0-ական շահույթ, 0-ական սոց. վճար։ Ի՞նչ վճարներ պետք է անի ԱՁ-ն։ Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը։

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը

Կազմակերպությունը մրցույթ-փառատոն է իրականացրել

Գայանե.

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում ստեղծագործական ոլորտում, մրցույթ-փառատոն է իրականացրել։ Երեխաները մասնակցության գումար են վճարել։ Ճի՞շտ գիտեմ, որ այդ գումարից պետք է 10 % եկամտային հարկ վճարվի։ Իսկ կա՞ն արդյոք նվազեցումներ և որո՞նք են, և խնդրում եմ, ասեք հաշվետվության համարը։ Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպությունը մրցույթ-փառատոն է իրականացրել

Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհային ծրագիր է շահել

Գայանե.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը Գերմանիայից դրամաշնորհային ծրագիր է շահել՝ մոտ 1.5 միլիոնի, արդյո՞ք այն պետք է հարկվի: Եվ 2-րդ հարցս. գնումները մրցույթո՞վ է պետք իրականացնել, թե՞ առանց մրցույթի:

Կարդալ ավելին Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհային ծրագիր է շահել

Դիմումի ձև

Արմինե.

Բարև ձեզ,

Որ խնդրեմ կարո՞ղ եք ուղարկել գնումների որակավորման մրցույթին մասնակցության համար դիմումի ձև:

Կարդալ ավելին Դիմումի ձև

Արդյո՞ք անձը կարող է մասնակցել շինարարական մրցույթներում որպես ԱՁ

Արա.

Բարև ձեզ, ես Արան եմ: Խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ եմ ԱՁ-ով մասնակցել պետական շինարարական մրցույթներում (դպրոց, բուժկետ, և այլ մանր օբեկտների):

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը կարող է մասնակցել շինարարական մրցույթներում որպես ԱՁ

Եթե գնման առարկան չի գերազանցում 1 միլիոն դրամը

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. եթե գնման առարկան (գրասենյակային ապրանքներ) չի գերազանցում 1 միլիոն դրամը, ապա պարտադի՞ր է մրցույթով կատարել գնումը: Եթե այո, ապա ինչպե՞ս, կամ մեկ բաժակ գնելու համար ի՞նչ մրցույթ կարող է կազմակերպվել, որքանո՞վ է ճիշտ:

Կարդալ ավելին Եթե գնման առարկան չի գերազանցում 1 միլիոն դրամը