Tag: ներդրում

Կարո՞ղ է ոչ ռեզիդենտը ներդրում անել

Նառա.

Բարև ձեզ: Հարց՝ կարո՞ղ է ՀՀ ռեզիդենտ կազմակերպության՝ արտերկրում բացված հաշվին ոչ ռեզիդենտը կապիտալ ներդրում անել:

Կարդալ ավելին Կարո՞ղ է ոչ ռեզիդենտը ներդրում անել

Բիզնես գաղափարի հեղինակի աջակցություն

Դիանա.

Բարի օր բոլոր մասնագետներին, կխնդրեի հուշեք` ինչպե՞ս միջնորդությունս ամրագրեմ, եթե ուզում եմ աջակցել բիզնես գաղափարի հեղինակի և ներդնողի համագործակցությանը, բայց տագնապ ունեմ, որ բանավոր պայմանավորվածությունը կարող է խախտվել, և միջնորդավճարս հնարավոր է չստանամ:
Խնդրում եմ նաև կողմնորոշեք` խոշոր բիզնեսի դեպքում ո՞ր տարբերակն է շահավետ՝ ԲԲԸ՞-ն, թե՞ ՓԲԸ-ն, որը ի՞նչ խնդիրներ կհարուցի, եթե ներդրողները բաժնեթղթեր ունենան:

Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Բիզնես գաղափարի հեղինակի աջակցություն

Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից

Գևորգ.

Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից, այսինքն ետ վերադարձնելու պայմանով, թե՞ հիմնադրամին միայն անվերադարձ ներդրումներ են արվում հիմնադրի կողմից:

Կարդալ ավելին Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից

Կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ

Տաթև.

Բարև ձեզ, կխնդրեի տալ ձևակերպումներ.
– կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ որպես ներդրում այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում:
– ձևակերպվել է ոչ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձումը

Կարդալ ավելին Կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ

Երկարաժամկետ անտոկոս փոխառության ձևակերպում

222

Սյուզաննա.

Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, մի կազմակերպության հաշվապահություն եմ ընդունում, որտեղ 2006թ-ից 4 000 000 ներդրում է եղել դրամարկղով և մինչև օրս չի վերադարձվել: Կարո՞ղ եմ երկարաժամկետ անտոկոս փոխառություն ձևակերպեմ 15 տարով, որ կարողանամ ետ վերադարձ անեմ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Երկարաժամկետ անտոկոս փոխառության ձևակերպում

Հիմնադիրը անհատույց տրամադրել է ապրանք

AB.

Հիմնադիրը 2011թ. ՍՊԸ-ին անհատույց տրամադրել է 3 մլն արժողությամբ ապրանք, որը օգտագործվել է արտադրությունում: Կարծում եմ` պետք չէ դիտել որպես ներդրում, քանի որ դրա համար պետք կլինի պետռեգիստրում գրանցել և այլն: Տարեվերջում շահութահարկի հաշվարկում գրեմ անհատույց ստացված միջոցներ ու սովորականի պես հարկեմ: Արդյո՞ք խնդիր կառաջանա կանխավճարի կամ 1 տոկոսի:

Կարդալ ավելին Հիմնադիրը անհատույց տրամադրել է ապրանք

ՍՊԸ-ն բանկից վարկ է վերցնում

EvA.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն բանկից վարկ է վերցնում, բայց գումարն անհրաժեշտ է տնօրենին` անձնական նպատակներով օգտագործման: Ինչպե՞ս վարվել, գումարը ինչպե՞ս ելք անել: Ասեմ, որ տնօրենի անունով փոխառություններ կան, բնականաբար դա կարող ենք ետ վերադարձնել և որոշակի գնումներ կատարել` օրինակ շուկայից` 11% -ով` գրասենյակային ծախսեր ձևակերպելու համար: Էլ ի՞նչ կարելի է անել: Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ գումարը բանկային հ/հ-ին մուտք լինելու դեպքում, ՍՊԸ-ի համար դա ներդրու՞մ է համարվում, փոխառությու՞ն, թե՞… Ի՞նչ ձևակերպումներ տալ գումարը ելք անելու ժամանակ, վարկը մարելու ժամանակ:
Սպասում եմ պատասխանների: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն բանկից վարկ է վերցնում

Ներդրում կազմակերպությունում

MG.

Շատ եմ խնդրում հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցիս: Եթե ՍՊԸ-ում որևէ երրորդ անձ ցանկանում է կատարել ներդրում, ՍՊԸ-ի գործունեության ճյուղերից կոնկրետ մեկին մասնակցելու համար հավասարապես կիսելեվ բոլոր ռիսկերը, ապա անպայմա՞ն է նրան գրանցել որպես մասնակից կամ նրա ներդրած գումարը դիտարկել որպես կանոնադրական կապիտալի ավելացում, ինչպե՞ս ընդհանրապես դիտարկել այդ գումարը:

Կարդալ ավելին Ներդրում կազմակերպությունում