Tag: ներմուծում

Ներմուծում ԵՏՄ անդամ երկրներից

Մարի.

Բարև ձեզ:
Հարցս հետևյալն է` ԵՏՄ երկրներից եթե ներմուծվում է ապրանք, բացի ԱԱՀ արդյո՞ք կա պետական տուրք կամ այլ մաքսավճարներ:

Կարդալ ավելին Ներմուծում ԵՏՄ անդամ երկրներից

Եվրոպայից ներմուծման հաշվառումը

Dina.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մեր ՍՊԸ աշխատել է միայն ԵՏՄ երկրների հետ, կարո՞ղ եք պատասխանել` Եվրոպայից ներմուծումը և արտահանումը, հաշվապահության հաշվարկը և ընթացակարգը ինչո՞վ է տարբերվում ԵՏՄ-ից: Կարո՞ղ եք գրել` որտեղ կարող եմ կարդալ Եվրոպայից ներմուծման և արտահանման մասին: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Եվրոպայից ներմուծման հաշվառումը

Անձը ցանկանում է այլ երկրից տեղափոխվել Հայաստան

Հայկ.

Ես Իտալիայից իմ անձնական մեքենայով և գույքով ցանկանում եմ տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում, ինձ Սփյուռքի նախարարությունից ասել են, որ եթե ես իմ անձնական ավտոմեքենայով և գույքով գամ Հայաստան, մաքսատանը կարող եմ հարկ չմուծել, կարո՞ղ եք ինձ ասել` ի՞նչ ընթացակարգով է դա տեղի ունենում, և արդյո՞ք իմ անձնական ավտոմեքնայով տեղափովելու համար ես որևէ հարկ մուծելու եմ, թե ոչ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է այլ երկրից տեղափոխվել Հայաստան

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ապրանքներ է ներմուծել

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ԵՏՄ-ից ապրանքներ է ներմուծել

Արդյո՞ք վճարվում է ԱԱՀ ներմուծման ժամանակ

Տիգրան.

Եթե ապրանքը Ոուսաստանից գնված է ԱԱՀ-ով, և կան փաստաթղթեր, Հայաստան ներմուծելիս արդյո՞ք ԱԱՀ վճարվում է, թե՞ ոչ: Ո՞ր դեպքերում չկան ներմուծման հարկեր:

Կարդալ ավելին Արդյո՞ք վճարվում է ԱԱՀ ներմուծման ժամանակ

Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետ

Ռոբերտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետում ասվում է, որ շրջանառության հարկի գումարը նվազեցվում է ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարի չափով, խնդրում եմ պատասխանեք` արդյո՞ք մաքսատուրքն էլ պետք է ներառվի, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետ

ԱՁ ցանկանում է ավտոմեքենա ներմուծել

Arman Levoni.

Բարև ձեզ:
Ես անհատ ձեռնարկատեր եմ և իմ ԱՁ-ի կարիքների համար ցանկանում եմ Վրաստանից ներկրել մարդատար ավտոմեքենա: Ես կարո՞ղ եմ չվճարել մաքսազերծման վճարը:

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է ավտոմեքենա ներմուծել

Արդյո՞ք ձեռքբերված տրանսպորտային միջոցի ԱԱՀ-ն հաշվանցվում է

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն:
Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում:

Կարդալ ավելին Արդյո՞ք ձեռքբերված տրանսպորտային միջոցի ԱԱՀ-ն հաշվանցվում է

ԱՁ անցնում է ԱԱՀ-ով հարկման դաշտ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Եթե շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն ներմուծում անելու նպատակով անցնում է ԱԱՀ դաշտ, ի՞նչ քայլեր պետք է անի ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց հետո
2. ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց որքա՞ն ժամանակ հետո կարող է հարկային հաշիվ դուրս գրել
3. Եթե եռամսյակային հաշվետվությունը դեռ չի ուղարկվել, իսկ Ա/Ձ -ն անցնում է ԱԱՀ-ի դաշտ, ինչպե՞ս է պետք հաշվարկել հարկերը։

Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ անցնում է ԱԱՀ-ով հարկման դաշտ

Ապրանքների գները սահմանելու հետ կապված

Garnik.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը ներմուծում է օդափոխիչներ տարբեր գներով: Առաջին ներմուծված օդափոխիչը վաճառվել է X գնով: Խնդրում եմ ասել` մյուս օդափոխիչների գները քանի՞ տոկոսով կարող են տարբերվել X-ից: Թե՞ ինչ գնով ցանկանանք, կվաճառենք` անկախ ՀՏ զեղչի հայտարարություն տալու հանգամանքից: Իհարկե պետք է վաճառել ինքնարժեքից բարձր գնով, բայց կա՞ արդյոք հատուկ կարգավորող նորմ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ապրանքների գները սահմանելու հետ կապված

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ,
երբ աշխատում էինք շրջանառության հարկով, ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք: Դրա հետ կապված ԵՏՄ-ի դարանով ներկայացրել եմ հայտարարություն և հայտարարագիր, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը կցել եմ, ԱԱՀ-ն էլ վճարված է: Խնդրում եմ, պատասխանեք:

Հարց 1. Ինչու՞ է գրվում «ընթացքի մեջ», այլ ոչ թե «ավարտված»:

Այժմ աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, տալու եմ ԱԱՀ-ի եռամսյակային հաշվարկ: Հայտարարագրված ամբողջ ապրանքը վաճառվել է ԱԱՀ-ով, բեռնափոխադրումը կատարվել է ռեզիդենտի կողմից՝ մինչև սահման և սահմանից պահեստ, որի համար ունենք հաշվարկային փաստաթուղթ:

Հարց 2. Ինչպե՞ս եմ ներկայացնելու ԱԱՀ-ի հաշվարկի 15 և 16 տողերը, որպեսզի մեր կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետային գումարը չկորչի:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից

Խանութը ներմուծել է ֆիրմային տոպրակներ

Hasmik.

Հարգելի հաշվապահներ,
Խանութը ներմուծել է ֆիրմային տոպրակներ x գնով, որոնք հետագայում անվճար տրվում է հաճախորդներին: ԱԱՀ – ի օրենքով ինչպե՞ս է կարգավորվում ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Խանութը ներմուծել է ֆիրմային տոպրակներ

Արդյո՞ք ԵՏՄ-ից ներմուծումը արտացոլվում է ԱԱՀ հաշվարկում

Արման.

Գործընկերներ, արդյո՞ք ԵՏՄ-ից ներմուծումը արտացոլվում է ԱԱՀ հաշվարկի “15. ՀՀ տարածք ներմուծված ապրանքների” տողում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԵՏՄ-ից ներմուծումը արտացոլվում է ԱԱՀ հաշվարկում

Ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից: Վաճառողը ապրանքը ներմուծելու է ՀՀ, այն տեղադրելու է և նոր միայն հանձնելու գնորդին: Հարցերս հետևյալն են՝

1. ՀՀ սահմանից մինչև գնորդ ընկերության հասցե տեղափոխման ճանապարհածախսը պե՞տք է ընդգրկել հարկային բազայում, թե՞ ոչ:
2. Ո՞ր օրվա փոխարժեքով է վերահաշվարկվում հարկային բազան՝ ՀՀ սահման հատելու՞, թե՞ ապրանքը հաշվառման վերցնելու:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ՌԴ-ից

Anna.

Բարև ձեզ: Ներմուծել ենք ապրանք Ռուսաստանից, ստացել եմ invoice $ 20 000: Բեռնափոխադրումնը ՌԴ-ից մինչև ք. Երևան կատարել է հայկական կազմակերպությունը, որի համար ստացել եմ հաշվարկային փաստաթուղթ 906 000 դրամ գումարով: Իմ հարցը. 906 000 հարկվու՞մ է ներմուծման ժամանակ 20 % ԱԱՀ-ով: ԱԱՀ հաշվարկում ո՞ր տողում է արտացոլվում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ՌԴ-ից

Մաքսազերծման հսկիչ գների վերաբերյալ

Սամվել.

Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ինձ տեղեկացնեք մաքսազերծման հետ կապված: Ես ներմուծել եմ ալյումին, ինվոյսի մեջ գրված է $ 2.8 , սակայն մաքսային պահեստի աշխատակիցը հաշվի չառավ ինվոյսում նշված գինը և ինձ պարտադրեց վճարել $ 4 կգ-ը` պատճառաբանելով, որ ինչ էլ նշված լինի ինվոյսի մեջ, հսկիչ գին գոյություն ունի: Դա ճի՞շտ է, և ընդհանրապես մաքսազերծման հսկիչ գները գոյություն ունեն, և որտե՞ղ կարող եմ նայել: Շնորհակալություն!

Կարդալ ավելին Մաքսազերծման հսկիչ գների վերաբերյալ

ԵՏՄ երկրներից ապրանք ներմուծելիս

Hasmik.

Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ երկրներից ապրանք ներմուծելիս (ապրանքը սահմանից տեղափոխվում է ուղիղ իրացնող խանութ) հաշվարկային փաստաթղթեր բաժնից “Ապրանքների տեղափոխման էլեկտրոնային փաստաթուղթ” դու՞րս է գրվում, թե՞ ոչ։ Եթե այո, խնդրում եմ օրենսդրական ակտի հղումը կատարեք։ Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԵՏՄ երկրներից ապրանք ներմուծելիս

Որպես ԱՁ գրանցվելու համար

Վահան.

Որպես ԱՁ գրանցվելու համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր և որտե՞ղ պետք է դիմել: Խնդրում եմ նաև ասել` ԱՁ ի՞նչ կարող է արտահանել կամ ներկրել: Կա՞ այդպիսի ցուցակ, որտեղ նշվում են թույլատրելի և ոչ թույլատրելի ապրանքների անվանումները:

Կարդալ ավելին Որպես ԱՁ գրանցվելու համար

Տնտեսական ապրանքներ ներմուծելու համար

Արթուր.

Բարև ձեզ: Ցանկանում եմ տնտեսական ապրանքներ բերեմ Հայաստան Վրաստանից: Պարտադի՞ր պետք է անհատ ձեռներեց լինեմ, որ իրավունք ունենամ ներմուծման, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ու ինչպե՞ս, մանրամասն կասե՞ք, նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին Տնտեսական ապրանքներ ներմուծելու համար

Ավտոմեքենայի մաքսազերծում

Հայկ.

Ես Մոսկվայում մեքենա եմ գնել, Mercedes-Benz E 240, 2001 թ. 170 ձ. ու.: Տրանզիտ համարներով: Գործու՞մ է այդ դեպքում մաքսազերծում և եթե այո, ապա ի՞նչ տոկոսադրույքներով և տուրքերով:

Կարդալ ավելին Ավտոմեքենայի մաքսազերծում

Պարտադի՞ր է արդյոք որպես ԱՁ գրանցվելը

Armen.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է պատասխանել` եթե ես ցանկանում եմ տարբեր տեսակի ապրանքներ բերեմ Հայաստան, ապա պարտադի՞ր է արդյոք, որ ես դառնամ ԱՁ: Շատ շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Պարտադի՞ր է արդյոք որպես ԱՁ գրանցվելը

Արդյո՞ք կարելի է ապրանքը մուտք անել պահեստ

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` CMR գրված է Место разгрузки груза г. Ереван Армения, ապա ես կարո՞ղ եմ դա առանց Ապրանքի ներքին տեղափոխության փաստաթղթի մուտք անեմ պահեստ, որը գտնվում է Երևանում: Թե՞ CMR պետք է նշվեր ոչ թե Երևան, այլ պահեստի հասցեն ամբողջովին` փողոցը նշելով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կարելի է ապրանքը մուտք անել պահեստ

Արտադրանքի, ապրանքների տեղափոխման փաստաթուղթ

Աննա.

Բարև ձեզ: Ապրանքների Ներմուծման կամ Արտահանման ժամանակ էլեկտրոնային Տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման) դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է ՀՀ բեռնափոխադրման կազմակերպությունը և հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել, որտեղ նշված երկու թողով Բեռնափոխադրում ՌԴ – ՀՀ սահման և Բեռնափոխադրում ՀՀ սահման – ք. Երևան: Խնդրում եմ, դա շատ շտապ է, պատասխանեք:

1) Ներմուծման դեպքում – ՀՀ բեռնափոխադրման ընկերությունը հաշիվ է ներկայացրել, որտեղ նշված է վայրը, որտեղից առաքվում է` Ռուսաստան, և առաքվող հասցե` ք. Երևան, իսկ ես միայն Պահեստի մուտքի օրդեր եմ կազմել այնտեղ, որտեղ բերել են ապրանքը, այսինքն մեր գործունեության հասցեն: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք էր կազմել, թե՞ ոչ:

2) Արտահանման դեպքում – ՀՀ տարածքում Գնորդը (ՍՊԸ) գնված ապրանքը միաժամանակ վաճառողի (ՍՊԸ) պահեստից բեռնափոխադրման ընկերության միջոցով արտահանում է (ինվոյսով, CMR…) Ռուսաստան: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք է կազմել, թե՞ ոչ, եթե պետք է, ապա ի՞նչ են նշում առաքման վայրը` որտեղի՞ց – որտեղ

3) ՀՀ տարածքում Վաճառողը (ՍՊԸ) Գնորդին (ՍՊԸ) Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրում կարո՞ղ է նշել առաքվող հասցե-Ռուսաստան: Այդ ապրանքը գնորդի կողմից միաժամանակ արտահանվում է (Ինվոյսով, CMR…) Գնորդի կողմից բեռնափոխադրման ընկերության միջոցով դեպի Ռուսաստան: Այդ դեպքում նույնպե՞ս պետք է գրանցվի Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ:

Ես պարզապես ուզում եմ հասկանալ` արտահանման դեպքում ո՞ր դեպքում կարող եմ այդ Ապրանքի տեղափոխման փաստաթուղթը չգրանցել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արտադրանքի, ապրանքների տեղափոխման փաստաթուղթ

Արդյո՞ք դուրս է գրվում տեղափոխման փաստաթուղթ

Աննա.

Բարև ձեզ, դա շատ շտապ է, խնդրում եմ պատասխանեք: Ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ էլեկտրոնային տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման), դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է մեկ ուրիշ տրանսպորտային կազմակերպություն: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք դուրս է գրվում տեղափոխման փաստաթուղթ

Կազմակերպությունը Ռուսաստանից ներմուծում է կատարել

Արթուր.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել. ՍՊԸ չունի պահեստ, Ռուսաստանից ներմուծում է կատարել գործունեության հասցե և այնտեղից վաճառել` դուրս գրելով հարկային հաշիվ: Ես կարո՞ղ եմ այդպես ձևակերպել մինչև պահեստ ունենալը: Եթե գիտեք ուրիշ տարբերակ, խնդրում եմ գրեք: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը Ռուսաստանից ներմուծում է կատարել

Արդյո՞ք դուրս են գրվում էլեկտրոնային փաստաթղթեր ներմուծման և արտահանման ժամանակ

Աննա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ շտապ օգնել և պատասխանել`

1) ԵՏՄ երկիր արտահանման ժամանակ – Հաշվարկային փասթաթղթեր բաժնից Էլեկտրոնային Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դու՞րս են գրում
2)Ներմուծման ժամանակ – Հաշվարկային փասթաթղթեր բաժնից Էլեկտրոնային Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դու՞րս են գրում

Եթե այո, այսինքն դուրս է գրվում, ապա վայրը, որտեղից ապրանքը տեղափոխվում է, ի՞նչ պետք է նշվի և եթե չեմ ներկայացրել, ի՞նչ կարող եմ անել` կարո՞ղ եմ ուշ ներկայացնել:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք դուրս են գրվում էլեկտրոնային փաստաթղթեր ներմուծման և արտահանման ժամանակ

Ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից

230

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ՀՀ-ում շրջանառության հարկով հարկվող ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից, որտեղ ռուսական այդ ընկերությունը աշխատում է պարզեցված հարկով: Ինչպե՞ս է կարգավորվում ԱԱՀ-ի հարցը. արդյո՞ք ՀՀ-ում շրջ. հարկ վճարողը ներմուծման համար վճարում է ԱԱՀ: Եվ 2-րդ հարցը. եթե շրջ. հարկ վճարողը ապրանք է արտահանում ԵՏՄ, արդյո՞ք ԱԱՀ-ն ետ է վերադարձվում:

Կարդալ ավելին Ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից

ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ կապված

Արա Ա.

Հարգելի գործընկերներ, հարցը կապված է ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ: Կազմակերպությունը չի օգտվել ԱԱՀ հետաձգման արտոնությունից, վճարել է ԱԱՀ մաքսային մարմիններին (ներմուծումը ԵՏՄ անդամ երկրից չէ) ապրիլի 27-ին, սակայն մաքսային մարմիններին դիմում չի ներկայացրել ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ: ԱԱՀ վճարվել է և հաշվանցվել ապրիլի ԱԱՀ հաշվարկով (մայիսի 20-ին):

ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 05/06-ով: Հետո օգոստոս ամսին ներկայացվել է ապրիլ ամսվա ԱԱՀ հաշվարկի ճշգրտում՝ առանց հաշվանցման գումարի, որի հետևանքով հաշվարկվել են տույժեր մինչև հուլիսի 20-ը: Հարց՝ արդյո՞ք ճիշտ է տույժերի հաշվարկը, եթե ոչ, ապա ո՞ր ժամանակահատվածի համար են հաշվարկվելու տույժերը տվյալ դեպքում: Եվ կարելի է արդյո՞ք ինչ որ բան անել՝ տույժերից խուսափելու համար, քանի որ փաստացի հարկը վճարվել է ժամանակին, ուղղակի ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու դիմումն է ուշ ներկայացվել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ կապված

ԵՏՄ վիճակագրական հաշվետվության ներկայացման ժամկետներ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, որքա՞ն ժամանակ է սահմանված ԵՏՄ երկրներից ներմուծման/արտահանման դեպքում վիճակագրական հաշվետվությունը ներկայացնելու համար:

Կարդալ ավելին ԵՏՄ վիճակագրական հաշվետվության ներկայացման ժամկետներ