23/10/2026

նվիրատվություն

Արեգնազ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել այս հարցին․

USAID –ից ՍՊԸ-ն որպես նվիրատվություն ստացել է հիմնական միջոց 7.0 մլն արժեքով։

1 հարց – Ինչպիսի՞ն կլինեն հաշվապահական ձևակերպումները

2 հարց – Շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ սա արտացոլվու՞մ է, թե՞ ոչ

3 հարց – Մաշվածություն հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ

4 հարց – Դիտարկվու՞մ է որպես հարկվող եկամուտ, թե՞ ոչ

Կանխավ շնորհակալություն։

Արթուր․

2019 թ-ի դեկտեմբերին ՀՀ եմ ներմուծել մեքենա, մաքսազերծել եմ նույն տարում ու այդ ստատուսով մնացել մինչև 2025 թ-ի դեկտեմբերին, մեքենան կանգնել է հաշվառման իմ անունով, ու այդ պահին նվիրատվություն եմ արել կնոջս, ինչի համար բացի հայտնի վճարներից գանձել են նաև 45 600 պետ տուրք։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ տուրք էր դա, ինչպե՞ս է հաշվարկվել այդ թիվը, որ մարմնից ճշտել և անհրաժեշտության դեպքում հետ ստանալ այդ գումարը, եթե 2020ից հետո երբեք մեքենա ձեռք չեմ բերել և չեմ վաճառել։ Նախապես շնորհակալ եմ։

Լակա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ․ կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, ներմուծել է ձեռքի ժամացույցներ և նվիրել իր աշխատակիցներին և գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին։ Ինչպե՞ս ծախս ճանաչել, հարկվու՞մ է, թե՞ ոչ, կարո՞ղ եք նշել օրենքի հոդված։ Կանխավ շնորհակալ եմ։

Նունե․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել, եթե ՍՊԸ-ի 50/50 համահիմնադիրներից մեկը իր մասնամաժինը նվիրատվություն է ուզում անել մյուսին, և այդ մյուսը պետք է դառնա այսուհետ միակ հիմնադիրը և տնօրենը։

Իրինա․

Բարև Ձեզ։ Կազմերպությունը գործընկեր ֆիզ անձի համար հյուրանոցային ծախս է կատարել կամ աշխատակցին նվեր քարտ է տրամադրել, պայմանական 100,000 դրամ։ Եկամտային հարկ է առաջանում, որպես այլ եկամուտ։ Հիմա հարկը առաջանում է 100,000-ից, թե՞ հետհաշվարկ անելով 125,000-ից։ Շնորհակալ եմ։

Հասմիկ․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը համապատասխան բժշկական փաստաթղթերի հիման վրա ցանկանում է դրամական ՕԳՆՈՒԹՅՈՒՆ տրամադրել ՔԱՂԻՐԱՎԱԿԱՆ ծառայություն մատուցող ֆիզիկական անձին։ Արդյո՞ք այս պարագայում կիրառվում են ՀՀ ՀՕ 147 և 120 հոդվածները։

Նարինե․

ՍՊԸ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ով, կազմակերպում է խաղարկություն՝ 20․000 ից ավել գնումների դեպքում գնորդներին նվիրելով ապրանքներ։ Հարց՝ ինչպե՞ս պետք է այդ ապրանքները դուրս գրվեն ՍՊԸ ի հաշվեկշռից։

Նոնա․

Բարև Ձեզ: Եթե ամերիկյան կազմակերպությունը ՀՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացի ֆիզանձին ամսական գումար է փոխանցում որպես նվիրատվություն անձնական կարիքները հոգալու (կազմակերպության հիմնադիր տնօրենը կազմակերպության միջոցներից որպես նվիրատություն գումար է ուղարկում իր` ՀՀ քաղաքացի ծնողին), որը գերազանցում է 300 000 դրամը, այդ գումարը եկամտային հարկով հարկվո՞ղ է, թե՞ ոչ, և հայտարարագրում ո՞ր տողում է անհրաժեշտ հայտարարագրել։

Սուսաննա․

Խնդրում եմ օգնեք․ եթե ֆիզիկական անձը ցանկանում է անհատույց օգտագործման սպորտային հագուստ և խմբակի սպորտային գույք տրամադրել խմբակին, մասնավորապես ԱՁ -ի մոտ հարկային դաշտում պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինս աշխատում է ԱԱՀ-ով։ Արդյո՞ք շահութահարկի գծով Ա/Ձ պարտավորություններ կունենա։

Հայկ․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ձեռք է բերել 24 հատ նույն ապրանքից՝ որպես նվեր կանանց տոնի առթիվ: Հարց 1. Կարելի՞ է վերագրել որպես ծախս 7148 հաշվին։ Հարց 2․ Շահութահարկի տեսանկյունից իրավունք կա՞ ԱԱՀ-ն հաշվանցել և ամբողջ գումարի չափով ծախս ճանաչել:

Դավիթ․

Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն ունի 1 հիմանդիր, և ունի վարկ, որով կատարում է շենքի շինարարություն: Հողատարածքը և շենքը փաստացի գրավադրված են: Հիմա հիմնադիրը ցանկանում է 50% բաժնեմասը նվիրատվություն կատարել մեկ այլ անձի: Արդյո՞ք վարկի առկայությունը խոչընդոտ է այս դեպքում, ինչպիսի՞ բարդությունների կարող ենք հանդիպել: Շնորհակալություն:

Նարեկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մարզպետարանը ՀՄ-ներ է հանձնել դպրոցին: Գրանցման և շահագործման հանձման ակտի մեջ պետք է նշվի մատակարար հաշիվը, սակայն տվյալ ՀՄ-ն որպես նվիրատվություն է պետք ճանաչել, և եթե գործառնությունները չենք գրանցում, անալիտիկ և սինթետիկ հաշիվների շեղում է առաջանում: Նշեք խնդրեմ՝ ինչպե՞ս վարվեմ:

Արմեն․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը բարձրագույն ուսումնական հաստատությանը նվիրաբերության պայմանագրով փոխանցում է գումար՝ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով։ Արդյո՞ք այդ գումարը ենթական է հարկման, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ հարկատեսակով։

Շուշանիկ․

Բարև ձեզ, հագելի գործընկերներ։ Խնդրում եմ պարզաբանել․ ըստ օրենքի հետևյալ գործարքը ընկերությունը մարկետինգային նպատակների համար գնորդներին տալիս է անհատույց նվերներ։ Դա օրենքով ինչպե՞ս է կարգավորվում, և հաշավապահական ինչպիսի՞ ձևակերպում պետք է տամ:

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Խնդիրը հետևյալն է` ընկերությունը մի անձի համար գնում է լողավազանի աբոնեմենտ, որը նրա աշխատակիցը չէ: Այսպես ասած՝ ընկերության կողմից ինչ որ նվեր: Ի՞նչ օրենքով է կարգավորվելու այդ աբոնենտի գումարը տվյալ ընկերությունը: Արդյո՞ք կարող է եկամտային հարկ առաջանա, և արդյո՞ք կարող է շահութահարկի գծով ծախս ճանաչվել ընկերության կողմից: Կանխավ շնորհակալ կլինեմ պատասխանի համար։

Գոհար․

Բարև Ձեզ։ Նվիրաբերություն ստացողը ցանկանում է գումարը ետ վերադարձնել և Նվիրաբերության պայմանագիրը չեղարկել։ Ինչպիսի՞ ճիշտ թղթաբանություն պետք է վարել՝ համաձայնագրով չեղարկել, թե՞ կողմերը պայմանագրի վրա գրեն “չեղարկել” ու ստորագրեն։

Թինա․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը հուշանվերներ է ներմուծել աշխատակիցների համար։ Կարո՞ղ եք ասել՝ տրամադրումից ի՞նչ հարկեր են առաջանում, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ կատարել տրամադրման ժամանակ։

Հայկ․

Բարև Ձեզ: ԱՁ-ն, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, ունի իր անունով ՀԴՄ, որը գրանցումից հանել ենք 97 Ձևով: Հիմա ցանկանում է ՀԴՄ-ն նվիրել ուրիշ ընկերության: Կարելի՞ է նվիրատվության պայմանագիր կազմել և վերջ, որևէ իրավական կամ հարկային հետևանքներ կառաջանա՞ն: Շնորհակալություն։

Արթուր․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է իր հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը, որի կադաստրային արժեքը 178 միլիոն դրամ է, նվիրատվությամբ փոխանցել ընկերության մասնակիցներին: Խնդրում եմ նշել, թե ինչ հարկային պարտավորություններ են ունենալու ընկերությունը և մասնակիցները։