30/10/2026

շրջանառության հարկ

Կիմա․

2022 թվականին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն է ներկայացվել, հիմա տեսնում եմ, որ հաշվապահը ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացրել, խնդրում եմ կասե՞ք՝ դա արդյոք ինչի հետևանքով կարող է լինել, հնարավո՞ր է արդյոք փոխել դա։

Թամարա․

Հարգելի հաշվապահներ, ունեմ 1 հարց. ԱՁ -ը (ռեստորան) աշխատել է շրջ. հարկով: 2022թ․ նոյեմբերի 30 ից անցել է 115 մլն. շեմը և համարվել է ԱԱՀ վճարող։ Նոյեմբերի 1 օրվա համար ուղարկել ենք ԱԱՀ հաշվետվություն: Ասացեք խնդրեմ՝ շահութահարկի հաշվարկում պետք է ներառվի ամբո՞ղջ նոյեմբերի տվյալները, թե միայն նոյեմբեր 30 -ի տվյալները՝ դեկտեմբերի հետ միասին, և այդ ամիսներին ձեռք բերված ՀԴՄ կտրոնները (Սիթի) կարո՞ղ են համարվել ծախս՝ շահութահարկի հաշվարկում: Շնորհակալություն:

Ալինա․

Բարև Ձեզ։ Երբ կազմակերպությունը իր հաշվարկային հաշվում եղած ազատ գումարները դնում է բանկում որպես ավանդ, արդյունքում ստացված տոկոսները շրջանառության հակի հաշվարկի մեջ պե՞տք է ներառվի, թե՞ ոչ։ Եթե այո՝ խնդրում եմ ասեք օրենքի ո՞ր հոդվածով և հաշվարկի ո՞ր տողում։ Ասեմ նաև, որ բանկը եկամտային հարկը պահել է։ Կանխավ շնորհակալություն։

Աննա․

Բարև Ձեզ: Եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող ՍՊԸ-ն վարկ է վերցրել գործունեության ընդլայնման համար, հարկային առումով ինչ որ պարտավորություններ առաջանու՞մ են՝ հաշվետվությունների մեջ ցույց տալու կամ այլ:

Անահիտ․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն շրջանառության հարկ վճարող է համարվում, պարտավո՞ր է մինչև ապրիլի 20-ը ներկայացնել “Շահութահարկ վճարողների հաշվետվություն” նույնպես։ Թե՞ շրջանառության հարկի հաշվետվությունը բավական է։ Շնորհակալություն

Հայկ.

Բարև Ձեզ: Հարգելիներ, կարո՞ղ եք օգնել: Եթե ԱՁ-ն 2022թ. ընթացքում աշխատել է 2 ամիս՝ շրջհարկով: Շահութահարկը ստացվում է 5000դրx2: Հիմա 240 ձևը լրացնելիս միայն 107 տո՞ղը պետք է լրացնել 10000 և վե՞րջ: Եկամուները և ծախսերը երբ լրացնում եմ ըստ շրջանառության հարկի հաշվարկի, ստացվում է, որ վնասով է աշխատել և հարկման բազան 0 է: Այդպես ճի՞շտ է: Նախապես շնորհակալություն։

Sofa.

Բարև Ձեզ, մի հարց․ եթե 2 ՍՊԸ-ի տնօրենը նույն մարդն է 100% բաժնեմասով, կհամարվի փոխկապակցված և հետևաբար ԱԱՀ համարվող, ես շրջ. հարկի հայտ եմ տվել 2023.01.01-ով, ի՞նչ կառաջարկեք անել։ Շնորհակալ եմ նախապես։

Արթուր․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում և գործունեությունը իրականացնում է վարձակալած տաղավարում, որի համար տվյալ կազմակերպությունը ստանում է հաշվարկային փաստաթուղթ։ Արդյո՞ք տաղավարի վճարը կհամարվի նվազեցման ենթակա։

Գայանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք այս հարցում․ Կազմակերպությունը աշխատել է ԱԱՀ դաշտում, ձեռքբերումների ԱԱՀ հաշվանցվել է։ Եթե 2023թ աշխատի շրջ․ հարկի դաշտում, և գրենք կատարողական ակտ, որտեղ օգտագործվել են անցյալ տարվա ձեռք բերված նյութերը, ես այդ նյութերի հաշվանցված ԱԱՀ -ի հետ ինչ որ պրոբլեմ կունենա՞մ։

Հարգելի գործընկերներ,

2023թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2023թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2023թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Մարիամ․

Բարև ձեզ։ Կարող է մի քիչ շատ լինեն հարցերս, բայց կխնդրեյի պատասխանեյիք․ ԱՁ-ն կանաչի է արտադրում և աշխատում է միկրոյի դաշտում, մարտի 1 ից ուզում է անցնել շրջ. հարկի: Շրջ․ հարկի հայտը տալուց հետո ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացվեն։ Աշխատող չունի, սոց․ վճարող չէ, և կա վարձակալած տարածք։ 189 ձևը պե՞տք է լրացնեմ վարձավճարի համար: Ներմուծումը և այլ ծախսերը կարո՞ղ եմ նվազեցնել հարկից: Նախապես շնորհակալ եմ։

Հրանուշ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել․ ինչպե՞ս կարող է շրջ․ հարկով աշխատող, ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն ամսական կտրվածքով իր հաշվարկային հաշվից հանել ամսական ստացված շահույթը, արդյո՞ք դա հնարավոր է ձևակերպել որպես միջանկյալ շահաբաժին և փոխանցել ըհնկերության միակ հիմնադիր/տնօրենին։ Կանխավ շնորհակակալ եմ։

Նարին․

ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և զբաղվում է շինարարությամբ։ Կազմակերպությունը ուզում է ձեռք բերել Ֆորդ մակնիշի բեռնատար մեքենա՝ բեռնափոխադրումները իրականացնելու համար։ Ի՞նչ քայլեր պետք է արվեն։

Ինչպե՞ս է վաճառվելու հետագայում, ի՞նչ ծախսագրումներ է հնարավոր անել, ի՞նչ ծախսեր և հարկեր են գոյանում կազմակերպության համար։

Ռուզան․

Բարև Ձեզ, ես շրջ. հարկի հայտարարություն եմ տվել ԱՁ գրանցելուց: Դեռ եկամուտ չունեմ, բայց կտոր եմ ներմուծել կտորից տոպրակներ կարելու համար: Շրջհարկի հաշվետվության մեջ ո՞ր տողում պետք է լրացնել 0 շրջանառությունն ու X արժեքի ձեռքբերված կտորը:

Հեղինե․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Ֆիրման 2022թ գրանցվել է և աշխատել ԱԱՀ դաշտում։ Տարվա վերջին դիմել է լուծարման համար։ Լուծարման պրոցեսը դեռ չավարտված, տնօրենը գրանցել է ԱՁ, շրջհարկի դաշտում։ Հարցս հետևյալն է. տնօրենն իրավունք չունի՞ աշխատելու շրջհարկով, քանի դեռ ֆիրման լուծարման փուլում է։ Կանխավ շնորհակալ եմ։

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե մեր կազմակերպությունը ՍՊԸ է և հարկվում է շրջ․ հարկով, ապա ստացած հաշիվները արդյո՞ք չպետք է Բ կարգի լինեն, այսինքն դիմացի կողմը ԱԱՀ-ով է հարկվում ու մեր համար դուրս է գրում Ա կարգի հարկային հաշիվ։ Կանխավ շնորհակալություն։

Տաթև․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն (շրջ. հարկով աշխատող – տարեկան շրջանառությունը մոտ 100 մլն) ծառայություն է մատուցում ինչ-որ կազմակերպության, միևնույն ժամանակ այդ կազմակերպությունը վարձակալում է ՍՊԸ-ի տնօրենի ամուսնուն պատկանող բնակարանը (տարեկան մոտ 30 մլն)։ Արդյո՞ք նրանք կճանաչվեն փոխկապակցված հարկ վճարողներ և կանցնեն ԱԱՀ-ի դաշտ։

Iskan.

Բարև Ձեզ, հունվարի 20-ին բացել եմ ԱՁ, ՏՏ ոլորտում եմ աշխատում, հունվարի 23-ին ներկայացրել եմ հաշվետվություն շրջանառության հարկով աշխատելու վերաբերյալ։ Աշխատելու եմ Ռուսաստանում գտնվող կազմակերպության հետ, սակայն գործը ավարտելուց հետո (կավարտեմ մինչը 31․01․2023) ցանկանում եմ գործունեության ժամանակավոր դադարեցման հայտ ներկայացնել։ Խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, ե՞րբ, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, բացի շրջհարկից։ Եվ 232 հաշվետվության ո՞ր տողում պետք է լրացնեմ ստացված եկամտիս չափը։ Կանխավ շնորհակալություն։

Մելինե․

Բարև ձեզ։ Շրջհարկի դաշտից անցել ենք ԱԱՀ հոկտեմբերի 6-ից, հիմա հոկտեմբերի համար ԱԱՀ հաշվարկ ներկայացնելիս արդյո՞ք պետք է համամասնություն կիրառվի հարկման բազայի, հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի համար (վերցվի 15 օրվանը)։ Եթե ունեցել ենք ընդամենը 3 հաշիվ վավերագիր դուրս գրած (երբ կարծել ենք, որ շրջհարկով ենք աշխատում ), ու 3 ի դիմացի կողմն էլ ազատված են ԱԱՀ-ից, կարի՞ք կա հաշիվները չեղյալ համարելու և ԱԱՀ-ով նոր հաշիվ գրելու։ Եվ վերջին հարցս՝ այդ ազատված գործարքների մասով գումարը ավտոմատ լրացվում է հաշվարկի մեջ 13Ա-ում, հիմա ես 9Ա-ն այդքանով պակաս պե՞տք է լրացնեմ, այո՞։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

Լուսինե․

Բարև ձեզ, Երևան քաղաքում գործող գեղեցկության սրահ է, աշխատում է միկրոհամակարգում, պլանավորում է 2-3 ամսից նյութերի ներմուծում և վաճառք։ Կարո՞ղ եմ հունվարին տալ միկրոձեռնարկատիրություն համարվելու դիմում, իսկ հետո անցնել շրջհարկի։

Ալվարդ․

Բարև։ Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ը դեկտեմբերով գրվող վերջին հաշվով, որը պետք է գրեմ այսօր, անցնում է ԱԱՀ շեմը։ Խնդրում եմ օգնեք հասկանալու հետագա քայլերը, ինչպիսի՞ հաշիվ պետք է գրեմ և ի՞նչ հաշվետվություններ հանձնեմ: Կանխավ շնորհակալություն։