30/10/2026

շրջանառության հարկ

Դավիթ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ մի հարցում: Ես նորաբաց ԱՁ ունեմ, 2018 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունները առաջին անգամ պետք է լրացնեմ, շրջանառության հաշվետվության հետ կապված ամեն ինչ պարզ էր, լրացրեցի ուղարկեցի, իսկ եկամտային հարկի հետ կապված ի՞նչ պետք է ուղարկեմ, կասե՞ք ձևը։

Նախապես շնորհակալ եմ։

Մարտա.

Բարև ձեզ:

Ես ունեմ 2018թ.-ին գրանցած ԱՁ, որի համար ամեն եռամսյակ շրջանառության հարկի հաշվետվություն եմ ներկայացրել: Արդյո՞ք պետք է նաև առանձին տարեկան ներկայացնել, թե՞ դա համընկնում է 4-րդ եռամսյակի հետ և նույնն է:

Շնորհակալություն:

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Կազմակերպությունը զբաղվում է արտադրական գործունեությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Ունի շուկայից ձեռքբերումներ: Անհրաժե՞շտ է դրանք ինչ-որ կերպ ձևակերպել:

Դավո.

Բարև ձեզ:
Մեկ հարց. Նոր գրանցված ԱՁ-ն հարկվում է շրջանառության հարկով: 4-րդ եռամսյակի հաշվետվությունը ուղարկելուց հետո պե՞տք է տարեկան հաշվետվություն ուղարկել:

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկով աշխատող ընկերությունը կատարել է ֆուտբոլի խաղադաշտի հիմք դրենաժային համակարգի իրականացման աշխատանքներ՝ ավազի, խճի բերում, հարթեցում, տոփանում։ Տվյալ օբյեկտը չի համարվում շինարարություն, լիցենզիա և շինարարական թույլտվություն չի պահանջվում։ Տվյալ գործունեությունը արդյո՞ք համարվում է արտադրություն և հարկվում է 3,5% դրույքաչափով, թե՞ հարկվում է 5% որպես այլ գործունեություն։

Նախապես շնորհակալություն:

Տիգրան.

Բարև ձեզ: ՍՊԸ եմ գրանցել, որը առևտրային գործունեություն է իրականացնելու: Աշխատելու է շրջանառության հարկով: ՍՊԸ-ում աշխատելու է միայն հիմնադիրը: Կասեք` ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու հարկային մարմնին:

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու, ունենալու է մանրածախ և մեծածախ վաճառք, տեղում սպառում և առաքում: Ի՞նչ հարկեր եմ վճարելու և շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է աշխատեմ:

Անի.

Բարև ձեզ։ Կասե՞ք` այժմ ինչքա՞ն պետտուրք է գանձվում Ա/Ձ բացելուց, և հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկով հարկվել։ Եվ ո՞րն է նախընտրելի` շրջանառության հարկը՞, թե՞ եկամտայինը։ Շնորհակալություն։

Պավել Հ.

Բարև ձեզ: Ես գրանցվել եմ որպես ԱՁ 1 շաբաթ առաջ, բայց դեռ հարկայինում ոչ մի բան չեմ ներկայացրել: Կա՞ն արդյոք սահմանված ժամկետներ, որի ընթացքում հարկայոնում չհաշվառվելու դեպքում (ՀԴՄ-ով) ստիպված կլինեմ աշխատել ԱԱՀ-ով։ Ուղղակի լսել եմ նման բան, ցանկացա ճշտեմ:

Գեղեցկության սրահի համար է, եթե դա նշանակություն ունի:

Շնորհակալություն:

Artur.

Բարև ձեզ:
Շրջանառության հարկի հաշվարկը` w9 ձև-ը, 3-րդ եռամսյակի համար ո՞ր ձևաթղթով պետք է կազմել հաշվետվություն: w9-ը նախատեսված էր մինչև 30.06.2018-ը:
ԱՁ է, վարձու աշխատող չունի, 2018թ. հուլիս ամսից վճարում է սոցիալական վճար:
Շնորհակալություն:

Մոնթե.

ՍՊԸ-ն ունի և՛ հանրային սննդի, և՛ հյուրանոցային գործունեություն, հյուրանոցային գործունեությունը քանի՞ % է հարկվում, ճի՞շտ է, որ 20% – ով, խնդրում եմ շտապ պատասխանել:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը հուլիսին ապրանք է ներմուծել (բնականաբար ԱԱՀ-ն միացել է ձեռք բերման արժեքին), հետո օգոստոսին դիմումի համաձայն անցել է ԱԱՀ դաշտ, հետևաբար ապրանքը պետք է վաճառի ԱԱՀ-ով, արդյո՞ք կարող է ներմուծման ժամանակ վճարած ԱԱՀ-ն հաշվանցել:

Նաիրա Չ.

ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, և կատարում իր հարկային պարտավորությունները, մայիս ամսին նոր համատեղ գործունեության պայմանագրով կնքել է պայմանագիր, որը չի գերազանցում 10 000 000 դրամը: ԱՁ-ն շարունակու՞մ է աշխատել շրջհարկով, եթե ոչ, ի՞նչ պետք է անել:

Սոնա Խ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, եթե դժվար չէ, պատասխանեք հետևյալ հարցիս: Ես վարում եմ շինարարական կազմակերպության հաշվապահություն: Ընկերությունը պայմանագիր է կնքել 3 ամսով շինարարություն անելու համար: Գրանցել եմ 4 հոգի աշխատողներ: Մոտ 15 օր աշխատելուց հետո պատվիրատուի հետ անհամաձայնություններ են առաջացել, և գործը դադարեցվել է: Այդ 15 օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, բայց գումար չի փոխանցվել: Աշխատողներին աշխատանքից ազատել եմ: Հիմա հաջորդ քայլով ինչ պետք է անեմ: Այդ 15 օրվա համար բացի եկամտային հարկից շրջանառության հարկ պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ, եթե աշխատանքների դիմաց ոչ մի գումար չի տրվել: Կանխավ շնորհակալություն:

Էմի.

Խնդրում եմ պատասխանել: ԱՁ-ն հունիսին տեղեկացել է, որ չի ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու դիմում, և համարվել ենք ԱԱՀ վճարող, գործարքներ դեռ չկան: Ի՞նչ ուղղումներ պետք է տրվի հաշվետվությունների և վճարումների, տարեկան և ամսական, ի՞նչ տուգանքներ կան:

Շուշան.

Գործընկերներ ջան, խնդրում եմ հիշեցնել` ինչպե՞ս է կատարվում շահութահարկի կանխավճարի հաշվարկը այն կազմակերպության համար, ով համարվել է շրջանառության հարկ վճարող և տվյալ տարվա ընթացքում անցել է ԱԱՀ շեմը: Շնորհակալություն:

Վաչե Հ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցում: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող, բայց դեռ չի գործում, կգործի սեպտեմբերից: Ունի հիմնադիր և գործադիր տնօրեն: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:

Անմոռուկ.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն, որը շրջանառության հարկ վճարող է, իրականացնում է գործունեության տարբեր տեսակներ: 2018թ-ի երկրորդ եռամսյակում դուրս է գրել ապրանքների և արտադրանքների մատակարարման հաշվարկային փաստաթուղթ` ծառերի, թփերի, տնկիների: Ո՞վ կարող է ինձ հուշել` այդ հաշվարկային փաստաթղթի մասով ինչպիսի՞ հարկ պետք է հաշվարկեմ` 0% որպես գյուղատնետասական արտադրանք, 3.5% որպես արտադրություն, թե՞ 5% որպես ապրանքի վաճառք` առանց ձեռքբերման նվազեցման: Հստակ հիմնավորված` օրենքի հղումներով տեղեկություններ տրամադրելու համար շատ շնորհակալ կլինեմ:

Վահե Քեշիշյան.

ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով: Հայտ է ներակացրել, որպեսզի աշխատի Շրջանառության հարկի դաշտում: Խնդրում եմ նշել, թե տվյալ պարագայում ո՞րն է համարվում հարկման բազա, և հարկի գումարի հաշվարկման ժամանակ ի՞նչ նվազեցումներ են կատարվում:

Շնորհակալություն:

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, այն կապված է շահութահարկի կանխավճարի հետ: Կազմակերպությունը 2016թ. աշխատել է շրջանառության հարկով, շրջանառությունը եղել է 80 մլն դրամ: 2017թ. աշխատել ենք ԱԱՀ-ի դաշտում, շահութահարկի հաշվետվության 38 տողը չեմ լրացրել, այժմ խնդիր է առաջացել, պետք է ճշգրտում տամ, խնդրում եմ կանխավճարի հաշվարկման բանաձևը (80մլն*5%*40%*4՞):
Շնորհակալություն:

Գևորգ.

Բարև ձեզ: Եթե ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում, արդյո՞ք այդ յուղի համար առաջանում է շրջանառության հարկի (կամ այլ) հարկային պարտավորություն, թե՞ դա մտնում է արտոնագրային հարկի մեջ: Շնորհակալություն:

Կառա.

Բարև ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ, պատասխանեք` եթե Ա/Ձ-ն 2017թ. աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով, 2017թ. համար պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին պե՞տք է ներկայացներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա, խնդրում եմ, ասեք հաշվետվությունների ձևերի տողը 118՞-ն է։ Այն գրված է, որ ուժի մեջ է մինչև 2017թ․ դեկտեմբերի 31-ը։ Ճիշտ կլինի՞, եթե հիմա ներկայացնեմ։

Կանխավ շնորհակալ եմ։

Աննա.

Կոլեգաներ, հիմա հանրային սննդի հարցը ի՞նչ եղավ, եթե հուլիսի 1-ից հարկվելու է շրջանառության հարկով, ու եթե շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չենք տվել, արդյո՞ք օրենքը հնարավորություն է ստեղծում այդ հայտարարությունը տալ հուլիսին:

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախսը արդյո՞ք ներառվում է շրջանառության հարկի 5%-ից նվազեցվող ձեռքբերումների 4%-ի մեջ: Շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ, ապա շրջանառության հարկը հաշվարկվում է միջնորդավճարի՞ց, թե ամբողջ գումարից: Նախապես շնորհակալություն: