26/10/2026

ՈՆԱ

Լիլիթ.

Բարև Ձեզ: ԱՁ-ն 2025թ.-ի մայիսին գնել է ՀԾ բազա՝ լինելով շրջանառության հարկ վճարող: Հուլիսից անցել է ԱԱՀ դաշտ: Արդյո՞ք շահութահարկում կարող ենք նվազեցնել դա, ու եթե այո որքա՞ն մասը:

Արևիկ․

Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը վաճառում է ոչ ռեզիդենտին (Ղազախստանի ռեզիդենտին) իր ստեղծած ոչ նյութական ակտիվները՝ ֆիլմեր, սցենարներ: Ի՞նչ հարկեր են առաջանում ՀՀ ռեզիդենտի մոտ ՀՀ-ում, բացի շահութահարկից։

Նաև հետաքռքրում է հակառակ գործարքը։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնում է ոչ նյութական ակտիվ՝ ֆիլմի սցենար, ոչ ռեզիդենտ կազմակերպությունից (ՌԴ ռեզիդենտ)։ Ի՞նչ հարկեր են առաջանում ՀՀ ռեզիդենտ կազմակերպության մոտ ՀՀ-ում։

Արսեն․

Բարև ձեզ։ Ընկերությունը կնքել է իր կայքը պատրաստելու պայմանագիր (կայքի առկայությունը շինարարության ոլորտում լիցենզավորման պարտադիր պայման)։ Պայմանագրով վճարված գումարը ծառայության մատուցման ծախս պիտի ճանաչվի՞, թե՞ այդ գումարը պետք է ձևակերպվի որպես ոչ նյութական ակտիվի ձեռքբերում։ Երկրորդ դեպքում ամորտիզացման ժամկետ կարո՞ղ եմ սահմանել 1 տարի։

Տաթևիկ․

Բարև Ձեզ, կօգնե՞ք հասկանալ՝ դոմենային անվան ձեռքբերումն իրենից ի՞նչ է ներկայացնում: Դոմենն ձեռք է բերվել փորձնական միայն մեկ տարի ժամկետով, եկամուտ չի գեներացրել: Հիմա սա արտոնագրի տրամադրման բաժանորդագրային ծառայությու՞ն է, ոչ նյութական ակտիվի վարձակալությու՞ն, թե՞ այլ բան: Իսկ եթե երկարաժամկետ լիներ, ի՞նչ կհամարվեր: