Tag: պետական տուրք

Հացի արտադրություն

Նելլի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ ԱՁ-ն, ով Երևան քաղաքում զբաղվում է հացի արտադրությամբ և աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք համարվում է հանրային սնունդ և պե՞տք է վճարի պետ․ տուրք։

Հասցեի փոփոխություն

Արմանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ն է ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխման ընթացակարգը, պայմանները, կա՞ն արդյոք նախատեսված  պետական տուրքեր կամ վճարումներ։

Ու՞ր պիտի դիմել։

Ի՞նչ է ասում օրենքը ՍՊԸ գրանցման վայրի և ծավալած գործունեության վայրի մասին, արդյո՞ք դրանք պիտի համընկնեն։

Կարիք կա՞ ամեն անգամ գրասենյակ փոխելիս փոխել իրավաբանական հասցեն։ 

Կանխավ շնորհակալություն։

Շինարարական գործունեության լիցենզիա

Արթուր․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է անհրաժեշտ շինարարության լիցենզիա ստանալու համար։ Գիտեմ, որ պետք է վճարել տարեկան 80 000 պետ․ տուրք։ Իսկ ո՞ր հաշվեհամարին։ Իսկ անհրաժե՞շտ է արդյոք ունենալ գրանցված մասնագետներ, որոնք ունեն համապատասխան կրթություն։ Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս է ընթացակարգը։ Կանխավ շնորհակալություն։

Արտոնագրի վերաբերյալ

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է Պետական տուրքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով գործունեությանը։ Ամեն ամիս ապարատը շահագործելու համար արտոնագիր պե՞տք է ստանալ։ Եթե փետրվար ամսվա համար ստացել ենք և նախապես վճարումն ու հայտարարությունն ուղարկել ենք, և տարբերություն կա հաշվետվությունը ներկայացնելու հետո գումարը վճարելու մասով, կխնդրեի մի փոքր մանրամասնել, քայլերի հերթականությունը։

Կանոնավոր ուղևորափոխադրումներ

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և ունի գործունեության տեսակ՝ կանոնավոր ուղևորափոխադրում, որի հանար մինչ գործունեությունը սկսելը վճարում է պետ․ տուրք, ստանում արտոնագիր յուրաքանչյուր ամիս և իրականացնում գործունեությունը։ Կասե՞ք՝ գործունեության այս տեսակի մասով ինչպե՞ս կատարել ձևակերպումներ: Կանխավ շնորհակալ եմ:

Շրջ․ հարկի բացառություն

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը։ Այստեղ պետական տուրքի մասով բացառությու՞ն է անում, քանի որ այն հարկվում է պետ տուրքի վճարով։