Tag: սոցիալական ծախս
Ուսումնական հաստատությունը հաշիվը դուրս չի գրել
Լարիսա․
Բարև Ձեզ։ Ներեցեք մի հարց` ես սովորում եմ մասնավոր համալսարանում, ներկայացրել եմ 2025 թվականի հայտարարագիրը, և համալսարանին անհրաժեշտ բոլոր տվյալները հաշիվ դուրս գրելու համար, ինձ հավաստիացրեցին, որ երկու ամսվա ընթացքում հաշիվը դուրս կգրվի, սակայն ժամանակն անցել է, բայց դեռ հաշիվը դուրս գրված չէ։ Խնդրում եմ որպես մասնագետ կբացատրե՞ք հնարավոր պատճառները։ Եվ ո՞ր պատասխանատու մարմնին կարող եմ դիմել նման դեպքում, կամ այլ ի՞նչ լուծումներ կառաջարկեք։
Սոցիալական ծախսի փոխհատուցում ուսման վարձի գծով
Հակոբ․
Բարև Ձեզ, ես 2025թ. հուլիս ամսին երեխաների համար տարեկան կրթավճար եմ մուծել համայնքային բյուջե, արտադպրոցական կրթության համար, նշեմ, որ կրթավճարը միանգամից 2 երեխայի համար եմ մուծել, ու անդորրագրի վրա նշված չեն երեխաների մասին տեղեկություններ, միայն ուսումնական հաստատությունն է ու վճարի միանվագ չափը, կարո՞ղ եմ հայտարարագրում նշել դա և ստանալ հետվճար։
Ե՞րբ դիմել սոցիալական ծախսը ետ ստանալու համար
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ե՞րբ կարող եմ դիմել 2025թ-ին վճարված ուսման վարձը ետ ստանալու համար։ Լսել եմ, որ մարտին արդեն կարող եմ հանձնել հայտարարագիրը և ետ ստանալ, արդյո՞ք ճիշտ է։ Շնորհակալություն։
Օտարերկրյա քաղաքացու երեխայի ուսման վարձի փոխհատուցում
Նաիրա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ պատասխանեք՝ եթե ծնողը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի և վճարել է երեխայի ուսման վարձը, կարո՞ղ է այդ գումարը եկամտային հարկով փոխհատուցվել։
Սոցիալական ծախսի փոխհատուցում նոյեմբերի 1-ից հետո
Արման․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք նոյեմբերի 1-ից հետո հնարավոր է դիմել և ստանալ սոցիալական ծախսի (ուսման վարձի կամ բժշկական ծախսի) փոխհատուցում։ Հարցն առաջացել է, քանի որ նոյեմբերի 1-ը համարվում էր 2024թ․ համար ներկայացվող եկամուտների հայտարարագրի վերջնաժամկետ։
Հայտարարագիր և սոցիալական ծախսի փոխհատուցում
Հայկ․
Բարև Ձեզ ունեմ երկու հարց:
Հարց 1. 2024թ.-ին ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը իր անշարժ գույքը տվել է վարձակալության, գործարքը ստացել է պետական գրանցում: Եկամտային հարկը պահել և վճարել է հարկային գործակալը: Այս տարի այդ ֆիզ անձը պե՞տք է ներկայացնի հայտարարագիր, թե՞ ոչ:
Հարց 2. Հարց 1-ում նշված ֆիզ անձը զավակի համար վճարել է ուսման վարձ 2025թ. օգոստոսին: Արդյո՞ք նա կարող է 2026թ. օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից: Եթե ոչ, ապա կարո՞ղ է երեխայի մյուս ծնողը օգտվել, որը հանդիսանում է գրանցված աշխատող և հայտարարագիր ներկայացնող:
Սոցիալական ծախսի փոխհատուցման համար դուրս գրվող հաշվի ընթացակարգ
Մերի․
Բարև ձեզ։ Երբ հայտարարագիր ներկայացնող անձը դիմում է կազմակերպություն հաշիվ վավերագիր դուրս գրելու համար, որևէ ընթացակարգ կա՞ սահմանված կազմակերպության համար՝ պարտադիր պահանջվող փաստաթղթեր, դիմումի ձև, հաշիվ վավերագիր դուրս գրելու հրամանի ձև և այլն։
Դիմումի օրինակ՝ սոցիալական ծախսի հաշիվ ստանալու համար
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելիներս։ Կրթական կազմակերպությունը սոցիալական ծախսի հաշիվ գրելու համար ծնողից պետք է ստանա դիմում-պահանջ, արդյո՞ք առկա է դիմումի օրինակ:
