28/10/2026

վարչական պատասխանատվություն

Susanna.

Կազմակերպությունը պահեստ է վարձակալում նույն վարձատուի մոտ, նույն հասցեով – 2 սենյակ` իրար հետ առնչվող: Վարում ենք 1 առաքման գիրք: Արդեն 3 անգամ ՀՏ այցելում է և սպառնում է, որ ակտ կգրի, քանի որ 2 սենյակ է, ուրեմն պետք է լինի 2 առաքման գիրք: Սպառնում է, բայց չի գրում, քանի որ հիմքերը թույլ են, որովհետև, մենք օգտագործում ենք 1 ելքի դուռ` սենյակները հաջորդական են /smejni/: Խնդրում եմ խորհուդ տալ, թե ինչքանով է իրավացի ՀՏ-ն:

Ժոռա.

Բարև բոլորին:
Եթե կարելի է, ինձ պարզաբանեք. Վիճ.վարչության հաշվետվություններում ես մի 3-4 անգամ սխալ եմ ցույց տվել աշխատողների միջին ցուցակային թիվը: Արդյոք սա նշանակում է, որ ինձ կտուգանեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին , թե ընդհանուր մեկ թվով և ընդհանրապես որքա՞ն է այդ խախտման մաքսիմալ պատիժը:

Սմբատ.

Խնդրում եմ օգնեք ինձ.
Ա/Ձ – ն բացելուց հետո այն չեմ գրանցել տարածքային սոց վարչությունում, որոշ ժամանակ հետո ինձ սոց վարչությունից ծանուցագիր են ուղարկել Ա/Ձ – ն գրանցելու պահանջով: Նույն օրը ներկայացել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով և դիմում եմ գրել Ա/Ձ – ն գրանցելու խնդրանքով: Սոց վարչությունում բանավոր տեղեկացրել են, որ երկու ամսից ավելի է Ա/Ձ – ի վկայականը տրվել է, այդ պատճառով ենթարկվել եմ 20000 դրամ տուգանքի և պետք է այն մուծեմ: Արդյոք պետք է մուծվի այդ տուգանքը:

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 2 ՀՈԱԿ-ների հաշվապահ եմ, ՀՈԱԿ-ներից մեկի դրամարկղային գիրք ստանալու համար հայտը փետրվար ամսվա փոխարեն տնօրենը տվել է հունիս ամսին, խնդրում եմ պատասխանեք,թե ինչ տուգանք է նախատեսված դրա համար, և ով է ենթարկվելու պատասխանատվության` ես, թե տնօրենը:Կանխավ շնորհակալ եմ:

Սյուզի.

Բարև Ձեզ, հարց ունեմ կապված հասույթի գրքի վարման հետ:
Եթե հասույթի գրքում ապրանքի գնի փոփոխություն եմ գրանցել (սխալմամբ), և հաջորդ օրը հաշիվ ապրանքագրով վաճառել տվյալ ապրանքից, բայց նախորդ գնով, և հիմա էլ վաճառում ենք նախորդ գնով, ու տվյալ գնի փոփոխության վրա ուղղակի գիծ եմ քաշել, ի՞նչ եք կարծում, դա ենթակա՞ է որևէ տուգանքի:
Նաև կխնդրեմ ինձ տեղեկացնել հասույթի գրքի վարման կարգին կամ որևէ կայք, որտեղից հնարավոր կլինի ինֆորմացիա ստանալ…
Կանխավ շնորհակալություն:

Մարիամ.

Բարև Ձեզ
խնդրում եմ ինձ հուշեք,ՍՊԸ-ն ունի պարտքեր,եթե տնօրենը փոփոխվում է ով է պատասխանատու պարտքերի համար հին տնօրենը,թե` նորը և, եթե կա ուշացած հաշվետվություն, վարչական տույժը պետք է վճարի հին տնօրենը,թե նորը
Շնորհականություն

Տաթև.

Խնդրում եմ պատասխանեք,
եթե կազմակերպությունն արդեն գրանցվել է հարկային տեսչությունում և վիճվարչությունում, սակայն դեռևս գործունեություն չի ծավալել, արդյոք նա պարտավոր է հաշվետվություն ներկայացնել վիճակագրական վարչություն: Չներկայացնելու դեպքում ինչպիսի տույժ է կիրառվելու:
Շնորհակալություն

Alina.

Խնդրում եմ օգնեք ինձ, ես կազմակերպությունը բացելուց հետո, վիճակագրական վարչությունում չեմ գրանցվել, հիմա զանգել կանչել են գրանցվելու:
Արդյոք ես պետք է վարչական մուծեմ 20000 դրամ?
Լսել եմ որ ոչ, ասում են վոր պետք է վարչությունը Ծանուցի քեզ, և եթե դրանից հետո մեկ ամսվա ընթացքում չներկայանամ, ապա նոր վարչական կառաջանա:
Բայց հիմը չգիտեմ որ որոշման մեջ է գրված