Tag: վկայագիր

Ավտոմեքենաների վրա դրված գազաբալոններ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ գործընթացը համարվու՞մ է ծառայությունների մատուցում, թե՞ աշխատանքի կատարում: Կանխավ շնորհակալ եմ:

Հաշվապահի որակավորման վկայագրերի տարբերություններ

Անի.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է, թե ինչ տարբերություն կա ՀՀՖՆ, ՀՀԱԱ և ACCA հաշվապահի որակավորման վկայագրերի միջև:

Ընկերության լոգոյի վերաբերյալ

Larisa.

Բարև ձեզ: Ընկերության լոգոյի և պիտակի վկայագրերի մասին տեղեկություն ինչպե՞ս կարող եմ ստանալ: Ընդհանրապես տրամադրվու՞մ է նման վկայագիր: Շնորհակալություն: