Tag: փոխարժեքներ

Ներմուծված ապրանքի ինքնարժեքի հաշվարկ

Արտավազդ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հաշվել ինքնարժեքը․
ԵԱՏՄ-ից ներմուծել եմ ապրանք, ինոյսով վճարել եմ 10 000 ռուբլի 6.65 կուրսով 66 500֏ + 4 000 բանկային միջնորդավճար։ Սահմանը հատելիս կուրսը բարձրացել է՝ դառնալով 6.85։ վճարել եմ 68 500-ի 20% ը։ Բեռնափոխադրումը կազմել է 10 000֏։

Կարդալ ավելին Ներմուծված ապրանքի ինքնարժեքի հաշվարկ

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ-ից

Արտո․

Բարև ձեզ։ 2019թ. ապրիլին ԵՏՄ-ից ներմուծում եմ կատարել, հաշվետվությունը ներկայացրել ենք մայիսին, հետագայում պարզվել է, որ փոխարժեքի հետ կապված անճշտություն կա, և հաշվետվությունը ուղղելու կարիք ունի: Ճշգրտված տարբերակը ՊԵԿ-ը նոյեմբերին ընդունել է: Գործընկերը ասում է՝ Ձեր ներկայացրած հաշվետվությունը մենք չենք ստացել: Փաստաթղթերի կրկնօրինակներն ուղարկել եմ, բայց անօգուտ, հերքում են և հավելում, որ տուգանք են վճարել իմ պատճառով։ Ի՞նչ խորհուրդ կտաք, որո՞նք են իմ հետագա քայլերը։

Կարդալ ավելին Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ-ից

Արդյո՞ք ինկոտերմսերը կիրառելի են ինքնարժեքը հաշվարկելու ժամանակ

Վահան.

Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով պետք է հաշվարկվի ԵԱՏՄ-ից ներմուծված ապրանքի ինքնարժեքը: Արդյո՞ք ինկոտերմսերը կիրառելի են ինքնարժեքը հաշվարկելու ժամանակ, և եթե այո, ապա արդյո՞ք դրանց կիրառումը չի հակասում օրենսդրորեն սահմանված կարգին:

Կարդալ ավելին Արդյո՞ք ինկոտերմսերը կիրառելի են ինքնարժեքը հաշվարկելու ժամանակ

Տնօրենը գումար է կանխիկացրել ՌԴ-ում գործուղման ժամանակ

Հայկ.

Բարև ձեզ: Եթե կարող եք, օգնեք, շատ կարևոր է:
ՍՊԸ-ի տնօրենը մի քանի օր գտնվել է Ռուսաստանում գործուղման մեջ, այդ ընթացքում ընկերության վճարային քարտով այնտեղից պարբերաբար կանխիկացրել է գումար՝ ռուբլով, որոնք բանկի քաղվածքներում արդեն երևում են թե՛ ռուբլով, թե՛ դրամով՝ հաշվարկված օրվա կուրսով: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս ձևակերպեմ այդ կանխիկացումները, քանի որ չեմ կարող մեկ բանկային օրվա ընթացքում մուտք անել դրամարկղ:

Կարդալ ավելին Տնօրենը գումար է կանխիկացրել ՌԴ-ում գործուղման ժամանակ

Ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը 05.02.19-ին դուրս է գրել անգլերեն հաշիվ (invoice) ոչ ռեզիդետն կազմակերպության համար USD-ով` ծառայության մատուցման ամսաթիվ նշելով 31.01.19, իսկ 10.02.19-ին դուրս է գրում հարկային հաշիվ այդ invoice-ի հիման վրա AMD-ով: Տվյալ դեպքում ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել հարկային հաշվի գումարը հաշվարկելու համար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել

Կազմակերպության տնօրենը անհատույց փոխառություն է տրամադրել կազմակերպությանը արտարժույթով

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը անտոկոս փոխառություն է տրամադրել կազմակերպությանը արտարժույթով: Արդյո՞ք հնարավոր է այդ փոխառությունը մարել դրամով: Ինչպե՞ս են կատարվելու այդ դեպքում փոխարժեքների հետ կապված հաշվարկները:

Կարդալ ավելին Կազմակերպության տնօրենը անհատույց փոխառություն է տրամադրել կազմակերպությանը արտարժույթով

Ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից: Վաճառողը ապրանքը ներմուծելու է ՀՀ, այն տեղադրելու է և նոր միայն հանձնելու գնորդին: Հարցերս հետևյալն են՝

1. ՀՀ սահմանից մինչև գնորդ ընկերության հասցե տեղափոխման ճանապարհածախսը պե՞տք է ընդգրկել հարկային բազայում, թե՞ ոչ:
2. Ո՞ր օրվա փոխարժեքով է վերահաշվարկվում հարկային բազան՝ ՀՀ սահման հատելու՞, թե՞ ապրանքը հաշվառման վերցնելու:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից

Արտարժութային գործարքների հետ կապված

266

Աննա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և գրել արտարժույթի կամ տարադրամի փոխարկման ձևակերպումը, ես ճի՞շտ եմ գրել.
1) Դրամարղից (արտարժույթային) 2 000 դոլարը փոխանակման կետում դարձրել եմ դրամ և այդ դրամը մուտքագրել եմ դրամարկղ (դրամային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ.
Ելքի Օրդեր – Դ 2511 Կ2512 Տարադրամի փոխարկում 2000$
Մուտքի Օրդեր – Դ2512 Կ2511 Դրամարկղի (դրամային) համալրում 960 000, 1$-480

2) Դրամարղից (դրամային) 960 000 դրամը փոխանակման կետում դարձրել եմ դոլար և այդ դոլարը մուտքագրել եմ դրամարկղ (արտարժույթային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ.
Ելքի Օրդեր – Դ 2512 Կ2511 Արտարժույթի փոխարկում 960 000
Մուտքի Օրդեր – Դ2511 Կ2512 Դրամարկղի (արտարժույթային) համալրում 2 000

Կարդալ ավելին Արտարժութային գործարքների հետ կապված

Ո՞ր օրվա փոխարժեքով կատարել հաշվարկը

222

Arsine.

Կազմակերպությունը ապրանք է արտահանել: Հաշիվ-ապրանքագիրը գրվել է 27.07.2016թ-ին, դոլարով: Մաքսային հայտարարագիրը կազմվել է 29.07.2016-ին: Իսկ փաստացի արտահանումը կատարվել է 30.07.2016-ին: Հարցս հետևյալն է. Ո՞ր արժեքն է դիտվելու որպես իրացում` մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքը, 27.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը, թե՞ 30.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞ր օրվա փոխարժեքով կատարել հաշվարկը

Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով հաշվարկել ինքնարժեքը

216

Նարինե.

Համաձայն “Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ” 22.03.2010թ-ի N 4 պաշտոնական պարզաբանման 4-ի ա կետի արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների և պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին (այլ ոչ թե` ներմուծված ապրանքների մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով:

Արդյո՞ք սա չի նշանակում, որ անկախ ինկոթերմս-ից, սեփականության իրավունքը ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը ինվոյսի դուրս գրման ամսաթիվն է, և բոլոր դեպքերում ինքնարժեքը պետք է հաշվարկվի ինվոյսի ամսաթվի միջին փոխարժեքով:

Կարդալ ավելին Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով հաշվարկել ինքնարժեքը

Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից վճարելու համար

Տնօրեն.

Բարև բոլորին:

ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի արտարժութային հաշիվ: ՍՊԸ հիմնադիրները ՀՀ քաղաքացիներ են:
Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից նրանց արտարժութային հաշիվներին անկանխիկ վճարման համար: Հասկանալի է, որ շահաբաժինը հաշվարկվում է ՀՀ դրամով և արտարժույթով վճարումը կատարվում է տվյալ օրվա համար ՀՀ ԿԲ սահմանած փոխարժեքով:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից վճարելու համար

Ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը

244

Nelly.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք հետևյալ հարցիս. ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը, եթե ներմուծումը կատարվել է FCA պայմանով, և ապրանքի դիմաց ամբողջ գումարի չափով կատարվել է կանխավճար: Կխնդրեի նաև նշել համապատասխան իրավական ակտը:

Կարդալ ավելին Ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը

Արդյո՞ք փոխարժեքների տարբերությունները հաշվի են առնվում շահութահարկի հաշվարկի ժամանակ

Նանա.

Հարգելիներս,
եթե կազմակերպությունն ունի 10 000 դոլարի պարտավորություն, որի պայմանագիրը կնքելու ժամանակ դոլարի կուրսը եղել է օրինակ 350 դրամ, իսկ մարելու պահին 470 դրամով է գնում դոլարը, ապա այդ տարբերությունը շահութահարկի իմաստով ծախս ճանաչվու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք փոխարժեքների տարբերությունները հաշվի են առնվում շահութահարկի հաշվարկի ժամանակ

Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտներ

Lyudmila.

Շատ շտապ է, արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտները շահութահարկի հաշվարկում պե՞տք է ցույց տալ և ո՞ր տողում:

Կարդալ ավելին Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտներ

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

104

Արթուր.

Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ: Ներմուծված ապրանքի invoice-ի ամսաթիվը մոտ 10-15 օրով հետ է մաքսային հայտարարագրի ամսաթվից, բնականաբար տարբեր օրերի կենտրոնական բանկի փոխարժեքներն էլ են տարբեր, ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ապրանքի դոլարային գինը դրամ դարձնել, որպեսզի ինքնարժեք ստանալ: Ու նաև այդ ապրանքը ներկրվում է 3-րդ պետությունից պատվիրված տրանսպորտային ընկերության կողմից, որն էլ իր հերթին է տալիս invoice այլ ամսաթվով, $-ով: Այդ ծախսը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է դրամի վերածել ինքնարժեք ստանալու համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանելիս նշեք օրենքը, որով կարգավորվում են նշածս հարցերը:

Կարդալ ավելին Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

209

Siranush.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, ձեր օգնության կարիքն ունեմ: Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել մեքենաներ, որի համար բանկից ստացել է հարկային հաշիվ: Պայմանականորեն ասեմ, որ մեքենան արժե 100 000 Եվրո, որից 20 000-ը կազմակերպությունը նախապես վճարել է, որպես կանխավճար: Պայմանագիրը և մարումների գրաֆիկը արտարժույթով են, բանկը բնականաբար հարկային հաշիվը դուրս է գրել դրամով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

Ո՞ր օրվա փոխարժեքով հաշվառել ներմուծումը

208

Lilit.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք այս հարցին.

Ներմուծման դեպքում (ԱԱՀ – օրենքով) արտարժույթով գնված ապրանքների փոխարժեքը պետք է հաշվառվի մաքսային հայտարարագրի օրվա դրությամբ, թե՞ գործարքի իրականացման ամսաթվով: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞ր օրվա փոխարժեքով հաշվառել ներմուծումը

Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով

Սառա.

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերություններին: Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով: Կամ անհրաժե՞շտ է արդյոք նշել թե դոլարով արժեքը` արտասահմանյան ընկերության համար, թե կուրսը և թե դրամով արժեքը:

Կարդալ ավելին Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով

Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս

zara.

Ապրանքների ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրու՞մ նշված USD կուրսը, թե՞ invoce-ի օրվա կենտրոնական բանկի տված կուրսը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս

Կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները

227

Հ.Ա.

Հարգելի փորձառու հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ:
ԱԱՀ վճարող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել էքսկավատոր, որի համար վարկային կազմակերպությունից ստացել է հաշիվ 20 մլն դրամի (ներառյալ ԱԱՀ-ն), վճարել է կանխավճար 2 մլն դրամ: Ֆին. վարձակալության պայմանագրում էլ նշված է, որ վարձակալված գույքի` Վարձատուի ձեռք բերման գինը 20 մլն. դրամ է կազմում: Մարումների գրաֆիկը տրված է ԱՄՆ դոլարով:

Հարցս հետևյալն է.
կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները, և վճարված տոկոսները կարո՞ղ ենք ծախսագրել: Ի՞նչ արժույթով մուտք անեմ ՀՄ-ն, եթե ՀՄ-ի ձեռք բերման փաստաթղթում արժեքը դրամով է, լիզինգի պայմանագրում արժեքը, կանխավճարն ու մնացած մարումները նշված են դոլարով:

Ես կարծում եմ, որ կանխավճարից 16.67 տոկոս պետք է միանգամից հաշվանցեմ, բացի դա վճարվելիք գումարներից մայր գումարը պետք է բազմապատկեմ այդ օրվա ԿԲ-ի կուրսով ու դրան համապատասխան 16.67 տոկոսը հաշվանցեմ, իսկ վճարվող տոկոսը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչեմ:
Սպասում եմ Ձեր կարծիքներին:
Հարգանքներով Հ.Ա.

Կարդալ ավելին Կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները

Ինկոտերմս կանոնների վերաբերյալ

Silva.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բավականին երկար ժամանակ նյութեր եմ փնտրում Ինկոտերմս կանոնների և դրանցից կախված փոխարժեքի կուրսի ընտրման վերաբերյալ (հաշվարկներն իրականացնելիս հիմք պետք է ընդունել ինվոյսի օրվա կուրսը, թե՞ մաքսազերծման), բայց այդպես էլ չեմ կարողանում գտնել: Եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել` տրամադրելով նյութեր, խնդրում եմ դրանք ուղարկել հետևյալ էլ. հասցեին silva.silva շնիկ yandex.ru: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինկոտերմս կանոնների վերաբերյալ

Արտարժութային հաշիվների վերագնահատում

Հ.Ա..

Հարգելիներս, կազմակերպությունն ունի դոլարային վարկ և յուր. ամիս կատարում է վարկի մարում: ՀԾ-ով կատարում եմ վերագնահատում մարումները կատարելուց առաջ, սակայն վստահ չեմ` ճիշտ եմ անում թե ոչ: Խնդրում եմ ասացեք` ե՞րբ է պետք կատարել վերագնահատում` մարումից առաջ, հետո, յուր. ամսվա վերջում, թե՞ եռամսյակը մեկ անգամ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արտարժութային հաշիվների վերագնահատում

Ներմուծված ապրանքների գնագոյացում

astxik.

Հարգելի հաշվապահներ,
ներմուծված ապրանքների գնագոյացումը ինչպե՞ս է կատարվում, մասնավորապես ո՞ր օրվա փոխարժեքն է գնագոյացման համար վերցվում:

Կարդալ ավելին Ներմուծված ապրանքների գնագոյացում

Արտարժույթի փոխանակման վերաբերյալ

Լուսին.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ, օգնեք, շատ շտապ է: Կազմակերպությունը զբաղվում է ներմուծմամբ: Իր գործընկերներին վճարում կատարում է դոլարային հաշվից: Ունի միայն դրամի դրամարկղային գիրք: Կարո՞ղ եմ արդյոք տնօրենին առհաշիվ գումար տալ, որը նա փոխանակման կետում փոխարկի դոլարի և մուտք անի դոլարային հաշիվ: Տարբեր կարծիքներ եմ լսել: Գիտեմ, որ ճիշտը հենց բանկում դրամային հաշվից մարժա անելն է և փոխանցելը դոլարային հաշվին: Հակառակ դեպքում՝ տուգանքի գումարը մինիմում կազմում է 2 մլն. դրամ: Սակայն տնօրենը պնդում է, որ բանկերում կուրսը ավելի բարձր է լինում, իսկ իր համար դա շահեկան չէ, և իր իմանալով` դա խախտում չէ: Խնդրում եմ, ասեք` ո՞րն է ճիշտ (հնարավորության դեպքում կխնդրեի նշել կարգավորող օրենքը): Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արտարժույթի փոխանակման վերաբերյալ

Կազմակերպությունը ներմուծում է կատարել

Արամ.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը ներմուծում է կատարել: Հարցը հետևյալն է` ո՞ր ամսվաթվով` օտարերկրյա կազմակերպության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի, թե՞ ներմուծման օրվա փոխարժեքով պետք է ապրանքը մուտք անել պահեստ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ներմուծում է կատարել

Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտ

ՄԱՐԻՆԱ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ապրանք ձերք բերելու նպատակով կանխավճար է արվել 01/05/12թ-ին, երբ դոլարին համարժեք կուրսը եղել է 384 դրամ, իսկ ապրանքը մաքսազերցվել է 05/06/2012 թ-ին, այդ ժամանակ կուրսը ԿԲ եղել է 408 դրամ, 35000$ – ի տարբերությունը մեծ գումար է կազմում: Խնդրում եմ ասեք` տարբերություն կազմած գումարը պետք է որպես շահու՞յթ ձևակերպել: Ասեմ նաև, որ ապրանքի ձեռքբերման պայմանագիր չունենք: Դրա համար մուտքագրել եմ հայտարարագրի կուրսով:

Կարդալ ավելին Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտ

Կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

Արման.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց, որի համար ստացել է հարկային հաշիվ` առանձնացված ԱԱՀ-ով: Պայմանագիրը կնքվել է արտարժույթով, հաշիվը բնականաբար դրամով է: Համաձայն “ԱԱՀ մասին” օրենքի հաշվանցման ենթակա են ԱԱՀ այն գումարները, որոնց դիմաց առկա է վճարում: Մեր դեպքում վճարում առկա չէ, վճարումները կատարվելու են համաձայն լիզինգի պայմանագրի ժամանակացույցի և արտարժույթով: Հարցը հետևյալն է` որքա՞ն գումար և ի՞նչ կարգով է ենթակա հաշվանցման:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց