22/10/2026

ֆինանսական հաշվառում

Աննա.

Բարև ձեզ: Կօգնե՞ք տալ տվյալ գործառնության հաշվապահական ձևակերպումը՝ հաշվետու անձի կողմից նյութերի վաճառքի համար վճարվել է միջնորդավճար՝ 8 000 դրամի չափով:

Քրիստինե.

Բարև ձեզ: Ներեցեք, կօգնե՞ք ձևակերպել՝ կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից, որի գնման գինը՝ 600 000 դրամ, չի վճարվել: Շնորհակալություն:

Ելենա.

Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել նյութերի վաճառքից հատուցումը, ձևակերպումը կլինի այսպե՞ս՝ դտ 252 – կտ 221, իսկ արտադրամասից մուտքագրվել են վերադարձվող նյութերը, այսպե՞ս՝ դտ 211 – կտ 811:

Անահիտ.

Բարև ձեզ: Կօգնեք լուծել հետևյալ խնդիրը՝ կազմակերպությունը 2015թ. հունվարին ձեռք է բերել 900 000 դրամի սարքավորում՝ արտադրական նպատակով օգտագործելու համար, որի օգտակար ծառայության ժամկետը սահմանել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը՝ 200 դրամ: 2016թ. հունվարի 1-ին վերանայվել է սարքավորման մնացորդային օգտակար ծառայության ժամկետը, որը, համաձայն նոր գնահատման, 3 տարի է: Համաձայն ՀՀՄՍ 8 ձևակերպել գնահատումներում կատարված փոփոխության հետևանքները:

Անուշ.

Բարև ձեզ: Կենսաբանական ակտիվները, օրինակ՝ ծառերը, համարվու՞մ են մաշվող հիմնական միջոցներ, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվել ծառի մաշվածությունը, օրինակ՝ ձեռք եմ բերել 20 000 ՀՀ դրամ արժողությամբ ծառ, ինչպե՞ս տամ թղթակցությունները: Ու հանրային հատվածի հաշվապահություն է, և դրա համար են պետք թղթակցություններ:

Կանխավ շնորհակալություն:

Սյուզաննա.

Խնդրում եմ օգնել տալ ճիշտ հաշվապահական ձևակերպում: Հաճախորդը վերադարձրել է ապրանք, որի արժեքի մի մասը վճարվել է բոնուսային քարտի կուտակումների միջոցով: Ապրանքի գինը եղել է 11 000 դրամ, առձեռն վճարվել էր 9 900 դրամ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:

Արմինե.

Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք, մեկ միավորի վերաբերյալ տվյալներն են՝ ինքնարժեք՝ 12 000 դրամ, վաճառքի ակնկալվող գին՝ 15 000 դրամ, իրացման սպասվող ծախսեր՝ 1 000 դրամ, մնացորդ՝ 200 դրամ, որոշել՝ ինչ արժեքով կարտացոլվեն պաշարները հաշվեկշռում:

Դիանա Բադիյան.

Բարև ձեզ:
1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը:
2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:

Ալլա.

ԱԱՀ-ից ազատված հարկով հաշիվը պետք է գրեմ սեպտեմբերին տեղեկանքը ստանալուց հետո, բայց այդ հաշվի հետ կապված ձեռքբերումների ԱԱՀ-ն հաշվանցել եմ նախորդ 2 ամիսների ընթացքում, որը երևում է հաշվետվությունների մեջ, ձևակերպել եմ դտ 226 – կտ 521: ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման: Թղթակցությունները կգրե՞ք, և տեղեկանքը հարկային պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ և ի՞նչ ժամկետում:

Անահիտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով ապրանքի վաճառքը: Սկզբից վաճառվեց մի գնով, հետագայում զեղչվեց և վաճառվեց ավելի էժան: Ինչպե՞ս դա ճիշտ ձևակերպել:

Կանխավ շնորհակալություն:

Արտավազդ.

Էլ. ցանցից ստացված հարկային հաշվում հոսանքի արժեքի մեջ արտացոլված է նաև պետության կողմից սուբսիդավորված գումար: Խնդրում եմ պատասխանել՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ:

Քրիստինե.

Բարև ձեզ, խնդրում եմ, օգնեք ձևակերպել հետևյալ գործառույթները:
1. Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը նյութերի տեղափոխման համար՝ 35 000 դրամ:
2. Հաշվարկային հաշվից վճարվել է վարչական աշխատողներին աշխատավարձ՝ 600 000 դրամ:
3. Պահեստից բաց են թողնվել 260 000 դրամի նյութեր արտադրություն՝ արտադրանքի թողարկման համար:
4. Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել գնորդի պարտքը, ապառիկ վաճառված արտադրանքի դիմաց՝ 290 000 դրամ:
5. Հաշվետու անձի կողմից վճարվել են նյութերի բեռնաթափման ծախսումները՝ 45 000 դրամ:
6. Պատրաստի արտադրանքը պահեստից առաքվել է գնորդներին փաստացի ինքնարժեքով՝ 480 000 դրամ:

Նունե.

Բարև ձեզ: Մեր ՀՈԱԿ-ին, որը աշխատում է ՀԾ-ով (հանրային հատված) փոխանցել են 1 000 000 դրամ գումար (բարեգործություն միջազգային մրցաշարին մասնակցելու համար), որից կանխիկացրել ենք 997 009 դրամը, իսկ 2 991 դրամը պահվել է բանկի կանխիկացման տոկոս: Ինչպե՞ս հանրային հատվածի ՀԾ-ով ձևակերպեմ այս մուտքը:

Նախապես շնորհակալություն:

Քրիստինե.

Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել՝

Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել գնորդի պարտքը՝ ապառիկ վաճառված արտադրանքի դիմաց՝ 147 000 դրամ:

Արմինե.

Բարև ձեզ, կօգնե՞ք ձևակերպել և մեկնաբանել հետևյալ գործառույթները:
1. Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը ապրանքների տեղափոխման համար՝ 35 000 դրամ:
2. Փոխանցված կանխավճարի հաշվին ստացվել է արտադրական գույք՝ 460 000 դրամ:
3. Հաշվարկվել է աշխատավարձ վարչական աշխատողներին՝ 460 000 դրամ:

Anna.

Բարև ձեզ: Ինձ հարկավոր է ՀՀՄՍ 15, որը ուժի մեջ է մտել 18-ի փոխարեն: Հնարավո՞ր է ինձ որևէ մեկը օգնի այս հարցում: Նախապես շնորհակալություն: