26/10/2026

3-րդ երկիր

Անի․

Ողջույն հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք։ Երրորդ երկրից կատարվել է ներմուծում ըստ դեկլարացիայի 12․07․2024թ․։ Դրսի, ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողը մեզ տրամադրել բեռնափոխադրման ինվոյս 25․06․2024թ․։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք կասել, ինքնարժեքի մեջ բեռնափոխադրումը ներառելուց պետք է դիտարկեմ ինվոյսի օրվա կուրսը (25.06.2024), թե՞ դեկլարացիայի օրվա կուրսը (12.07.2024թ․)։ Խնդրում եմ կնշեք օրենսգրքից հոդված։ Հոդված 16–ում ինձ համար հստակ չէ, թե մեկ այլ ոչ ռեզիդնետից ստացված տրանսպորտի ինվոյսի համար, ինչ կուրս պետք է դիտարկեմ։ Նորմալ մաքսազերծվել է, մաքսայի արժեքը համընկնում է իմ հաշվարկների հետ։ Բայց այ կուրսի հարց բաց է մնում։

Արմինե․

Բարև Ձեզ։ 3-րդ երկրից հիմնական միջոց ենք ներմուծել։ Ես արել ՊՄՕ և ԲՄՀ փաստաթղթերը։ Որ խնդրեմ կասե՞ք՝ դրանից հետո ի՞նչ ձևակերպումներով պետք է պահեստից ելք անեմ և դարձնեմ հիմնական միջոց։

Լիանա․

Բարև ձեզ։ 3-րդ երկրից ներմուծվել է ապրանք, որի մաքսային արժեքը ավելի բարձր է, քան ինվոյսի արժեքը։ Այս դեպքում ապրանքի սկզբնական արժեքը դրամով ո՞րն ենք համարում՝ մաքսայի՞ն, թե՞ ինվոյսային արժեքը։

Մանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Ա/Ձ-ն, որը ավտոպահեստամասերի առևտրի գործունեությամբ գործում է միկրոյի դաշտում, ցանկանում է բացել ՍՊԸ և ինքն էլ պետք է լինի այդ կազմակերպության միակ հիմնադիրը և տնօրենը։ ՍՊԸ-ն պետք է զբաղվի երրորդ երկրից` Չինաստանից տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով ՀՀ-ում։ Նշեմ, որ ապրանքը ֆիզիկապես ՀՀ -ում կլինի և վաճառքը կկատարվի ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո առնվազն 3 ամիս հետո։ Խնդրում եմ պատասխանեք․

Հարց 1․ Կհամարվի՞ ՍՊԸ-ն փոխկապակցված ԱՁ-ի հետ։ Եթե այո, ապա կհամարվի փոխկապակցված
ա) սկսած ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց անմիջապես հետո,
բ) ապրանքը ՀՀ սահմանը հատելուց հետո,
գ) ՍՊԸ-ով առաջին ապրանքը վաճառելուց կամ
դ) այլ ո՞ր պարագայում։
Այսինքն ցանկանում եմ իմանալ՝ մինչև ե՞րբ ԱՁ-ն կարող է աշխատել միկրոյով և հարկային խնդիր չունենալ։

Հարց 2․ Ո՞ր հարկման դաշտից սկսել ՍՊԸ-ի գործունեությունը՝
ա) մինչև 115.0 մլն շրջանառությունը շրջհարկ, այնուհետև ընդհանուր հարկման դաշտ
բ) հենց սկզբից ներկայացնել ԱԱՀ-ի հայտարարություն։ Քանի, որ ասում են, որ ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ կապված մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի հարկման մի կետի, այդպես ավելի ճիշտ կլինի, և ըստ որի հարկային բեռը այսպես ավելի ցածր կլինի։

Խնդրում եմ Ձեր կարծիքը, և եթե գիտեք մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի այդ կետերը, ապա ուղղորդեք՝ ինքս էլ կարդամ։

Կարեն․

Բարև Ձեզ, 3-րդ երկրներից հագուստի ներկրում իրականացնող և իրացնող Ա/Ձ-ն ի՞նչ մաքսային վճարներ, պետական հարկեր պետք է կատարի։ Կխնդրեմ նշել թե շրջանառության հարկի դեպքում և թե ընդհանուր հարկման դաշտի դեպքում առաջացող հարկերը և վճարները, շնորհակալություն։

Քրիստինա.

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներմուծված ապրանքների արժեքը 3-րդ երկրի դեպքում գրում ենք ընդհանուր մաքսային արժե՞քը։

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։

Ա/Ձ-ն սույն թվականի մարտին 3-րդ երկրից գնել է էքսկավատոր, որը ԱԱՀ-ից ազատված գործարքների մեջ էր, սակայն Ա/Ձ-ն ավտոմատ ընկել է ԱԱՀ հարկման դաշտ, խնդրում եմ ասեք՝ տվյալ պարագայում ինչպե՞ս կարելի է էքսկավատորը հանել Ա/Ձ վրայից, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Նորա.

Բարև Ձեզ։ ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով, երրորդ երկրից ներմուծել է ավտոմեքենա, որը վաճառելու է Ռուսաստանի դաշնությանը։ Ի՞նչ հարկեր են վճարվելու և ինչպե՞ս են հաշվարկվում։

Գտնել բեռնափոխադրող ընկերություն

Նարեկ.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որի ժամանական վճարել է ԱԱՀ և մաքսատուրք։ Մի քանի ամիս անց կատարվել է ներմուծման հայտարարագրի ճշգրտում, որից հետո նվազել է ԱԱՀ-ն և մքսատուրքը։ Կասե՞ք` ինչպե՞ս պետք է ճշգրտեմ ԱԱՀ-ի հաշվետվությունը:

Արսեն.

Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է մոտ 100 զույգ կոշիկ ներկրել Չինաստանից՝ Ալիբաբա կայքի միջոցով, մոտ 3000$ արժեքով, ծովային առաքումով, օնլայն վաճառելու նպատակով: Կխնդրեմ օգնեք մոտավոր հաշվարկել ի՞նչ գումար կարժենա ընդհանուր մաքսազերծումը։

Նազելի.

Բարև Ձեզ:
Եգիպտոսից հագուստ ենք ուզում ներկրել Հայաստան հիմնականում մեծածախ վաճառքի համար, բայց նաև չի բացառվում մանրածախ օնլայն վաճառքը:
Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ պետք է դիմենք այս ամենը օրինական և մատչելի կազմակերպելու համար՝ սկսած բեռնափոխադրումից մինչև մաքսազերծում:
Եվ հաջորդ հարցս՝ արդյո՞ք հարկավոր է Ա/Ձ բացել և մտնել հարկային դաշտ ներկրված ապրանքը վաճառելու համար, այսինքն՝ մաքսազերծման հարկերը վճարելուց հետո հարկավո՞ր է կրկին հարկեր վճարել մեծածախ կամ օնլայն վաճառքի դեպքում։ Նշեմ նաև, որ վաճառքի կետ չենք ուզում վերցնել, այլ հենց սեփական պահեստից վաճառենք: Չգիտենք որտեղից սկսենք, որ ճիշտ լինի:

Նախապես շնորհակալություն:

Կարինե.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։
ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ապրանքներ է գնել 3-րդ երկրից և միանգամից ուղարկել ՌԴ՝ վաճառելով ռուսական ընկերությանը: Ապրանքը Հայաստան մուտք չի գործել: Խնդրում եմ հուշել՝ ի՞նչ հարկային պարտավորություններ է ունենալու ՀՀ ընկերությունը, արդյո՞ք ներմուծում և արտահանում է համարվելու:

Նաիրա Վարդանյան.

Խնդրում են պատասխանել. երրորդ երկրից ներմուծված ապրանքի ինքնարժեքը ինչպե՞ս է հաշվարկվում, մասնավորապես՝ ԱԱՀ-ի գումարը գնի մեջ մտնու՞մ է։ Ասեմ նաև՝ ապրանքը արտահանվում է Ռուսաստան։

Լիա.

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք Չինաստանից և միանգամից այն վաճառել է Վրաստան՝ առանց Հայաստան բերելու։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ։

Գոքոր.

Բարև ձեզ։ Ես ֆիզ. անձ եմ և ուզում եմ Չինաստանի Ալիէքսպրեսով ներմուծեմ ապրանք (ալյումինե կտոր է)։ Ի՞նչ գումարի շրջաններում պետք է լինի (բեռնափոխադրումը ներառյալ, թե՞ օդով, թե՞ բեռնատարով), որ ես կարող եմ ստանալ առանց մաքսազերծում անելու։

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ-ն ցանկանում է Վրաստանից բազմոց գնել ատամնաբուժարանի համար, որպես ֆիզիկական անձ է ճիշտ գնելը, թե՞ ՍՊԸ։ Ինչպե՞ս նաև մաքսազերծման ժամանակ ինչքա՞ն է պետք վճարեն գույքի համար և ի՞նչ որ փաստաթուղթ անհրաժեշտ է ներկայացնել։ Կանխավ շնորհակալություն։

Սեդա.

Բարև ձեզ։ Ինձ մի հարց է հետաքրքրում։ Ես իրավաբանական անձ եմ, ունեմ ԱՁ, ցանկանում եմ Չինաստանից ներկրել հագուստ վաճառքի նպատակով։ Կասեք խնդրեմ՝ ինչպե՞ս է հաշվարկվում մաքսազերծման պրոցեսը, գիտեմ որ բերված ապրանքի 15%-ն է, բայց ինչպե՞ս են դա անում, ըստ քաշի, թե՞ այլ։ Նախապես շնորհակալ եմ։

Արևհատ.

Հարգելի հաշվապահներ,
ոչ ԵՏՄ երկրից ապրանք է ներմուծում ՀՀ սահման և անմիջապես վաճառում է ՌԴ կազմակերպության։
Հարց՝ փաստաթուղթ պե՞տք է դուրս գրեմ՝ հաշիվ վավերագիր, տեղափոխման հաշիվ, թե՞ հարկային հաշիվ։
Շնորհակալություն։

Ասյա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք՝ Չինաստանից հագուստ ներմուծելու համար որպես ՍՊԸ մաքսազերծման համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, քանի որ այդ կայքը որտեղից որ գնում ենք իրականացնում՝ ԻՆՎՈՅՍ չի տրամադում։ Մաքսազերծումը առանց ԻՆՎՈՅՍԻ հնարավո՞ր է, այլ տարբերակներ կա՞ն, որպեսզի առանց հաշիվ-ապրանքագիր ներկայացնելու մաքսազերծում կատարվի, և ապրանքը այդ դեպքում ի՞նչ է լինում մաքսատանը, եթե ինվոյս չի լինում։ Նախապես շնորհակալ եմ։

Լիլիթ․

Բարև ձեզ։ Երրորդ երկրից ՍՊԸ_ով ապրանք ենք ներմուծել՝ պլոմբանյութերի փորձանմուշներ (դեղագործական)։ Արդյո՞ք դրոշմապիտակի հաշվետվություն պետք է ուղարկեմ և ի՞նչ է նշանակում ինքնահաշիվ դուրս գրել, ինչպե՞ս են անում։

Դավիթ.

Խնդրում եմ պարզաբանել՝ թե ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից դեպի ՀՀ ուղարկվող համակարգչային մաս՝ տեսաքարտի քանի՞ հատն է համարվում ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ, և քանի հատը՝ ոչ, և ի՞նչ ժամանակային հաճախականությամբ։
Ապրանքի կոդ՝ 8471 80000։