22/10/2026

ԱԱՀ

Sahun.

Հարգելի գործընկերներ, կարծիք տվեք խնդրում եմ.
ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում, որի համար չի նախատեսել ԱԱՀ: Այժմ դա կարելի՞ է համարել ապօրինի ձեռնարկատիրություն և հարկերից խուսափում:

Ռուզաննա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` ՍՊԸ-Ն գործունեություն է իրականացնում 2017թ. հունիսից (նախորդ տարում գործունեություն չի ծավալել), ԱԱՀ-ի հաշվետվություն պիտի ներկայացնի եռամսյակայի՞ն, թե՞ ամսվա համար: Շնորհակալ կլինեմ արձագանքի համար:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ԱԱՀ հաշվարկի մեջ ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների և ծառայությունների տողում պետք է արտացոլել ստացված վարկի համար բանկին վճարված տոկոսները, միջնորդավճարները, կանխիկացման համար գանձնված գումարները: Շնորհակալություն:

Սամվել.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել կողմնորոշվելու հետևյալ հարցում.
ՊՈԱԿ-ը փոխառության պայմանագրով ձեռք է բերել վառելիք 5 ամսվա ընթացքում նույնքան վառելիք վերադաձնելու պայմանով: ՊՈԱԿ-ը համարվում է ԱԱՀ վճարող:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի “Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք”:

Համաձայն Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի “ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`
1) ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով”:

Խնդրում եմ պատասխանել` գործարքը ԱԱՀ-ով հարկման ենթակա է, թե՞ ոչ, և հարկային հաշիվ դուրս գրելու կարիք կա՞ արդյոք:

Ա.

Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն:
Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում:

Ա.

Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։ Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան։

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Եթե շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն ներմուծում անելու նպատակով անցնում է ԱԱՀ դաշտ, ի՞նչ քայլեր պետք է անի ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց հետո
2. ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց որքա՞ն ժամանակ հետո կարող է հարկային հաշիվ դուրս գրել
3. Եթե եռամսյակային հաշվետվությունը դեռ չի ուղարկվել, իսկ Ա/Ձ -ն անցնում է ԱԱՀ-ի դաշտ, ինչպե՞ս է պետք հաշվարկել հարկերը։

Նախապես շնորհակալություն։

Mari.

Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի մի հարց. Ա/Ձ-ն նոր է բացվելու, հավանաբար աշխատելու է ԱԱՀ-ով և գործընկերների հետ գործարքները (առք ու վաճառք) իրականացնելու է էլեկտրոնային համակարգով: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ անհատ ձեռներեցին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար (օրինակ` էլեկտրոնային ստորագրություն և այլն…): Կանխավ շնորհակալություն:

Kristine1.

Մի հարց` եթե կազմակերպությունը ապրանք է գնել խանութից, միայն ՀԴՄ- կտրոն ունի, կարո՞ղ ենք այդ կտրոնի գումարի ԱԱՀ-ն ներառել ԱԱՀ-ի եռամսյակի հաշվարկի մեջ:

Նարինե.

Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ գյուղմթերքի արտադրությամբ, հարկերից ազատված եմ, ապրանքը վաճառելուց օգտագործում եմ ՀԴՄ: Որքա՞ն պիտի լինի իմ տարեկան շրջանառության շեմը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:

Hasmik.

Կազմակերպության աշխատակիցը Գլոբբինգով ապրանք է ձեռք բերել կազմակերպության համար: Հարկայինից ասացին, որ կազմակերպության բալանսում հաշվառելու համար պետք է օտարում ձևակերպվի: Հարցս հետևյալն է` այդ դեպքում կազմակերպությունը վճարում է 10 % եկամտային հարկ, թե՞ ԱԱՀ պարտավորություն էլ է առաջանում: Շնորհակալություն նախապես:

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ,
երբ աշխատում էինք շրջանառության հարկով, ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք: Դրա հետ կապված ԵՏՄ-ի դարանով ներկայացրել եմ հայտարարություն և հայտարարագիր, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը կցել եմ, ԱԱՀ-ն էլ վճարված է: Խնդրում եմ, պատասխանեք:

Հարց 1. Ինչու՞ է գրվում «ընթացքի մեջ», այլ ոչ թե «ավարտված»:

Այժմ աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, տալու եմ ԱԱՀ-ի եռամսյակային հաշվարկ: Հայտարարագրված ամբողջ ապրանքը վաճառվել է ԱԱՀ-ով, բեռնափոխադրումը կատարվել է ռեզիդենտի կողմից՝ մինչև սահման և սահմանից պահեստ, որի համար ունենք հաշվարկային փաստաթուղթ:

Հարց 2. Ինչպե՞ս եմ ներկայացնելու ԱԱՀ-ի հաշվարկի 15 և 16 տողերը, որպեսզի մեր կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետային գումարը չկորչի:

Շնորհակալություն:

Hasmik.

Հարգելի հաշվապահներ,
Խանութը ներմուծել է ֆիրմային տոպրակներ x գնով, որոնք հետագայում անվճար տրվում է հաճախորդներին: ԱԱՀ – ի օրենքով ինչպե՞ս է կարգավորվում ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:

Աղբյուր՝ lragir.am

“Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” և “Հարկերի մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը հավանության արժանացան կառավարության կողմից: ՀՀ պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Հարությունյանի խոսքով, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում:

“Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա”,- “Արմենպրես”-ի հաղորդմամբ, ընդգծեց ՊԵԿ նախագահը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված:

Աղբյուր՝ lragir.am

Սամ.

Ունենք ՊՈԱԿ, որը ծրագիր է ստացել դասախոսություններ կազմակերպելու և ստացել է 12 մլն դրամ, որից 4 մլնը աշխատավարձ, 1 մլնը ձեռք է բերել գրքեր, 7 մլնը ուսումնական կենտրոնի ծախսեր: Մենք պետք է հարկենք այդ գումարները, ճի՞շտ է: 4 մլն աշխատավարձը` եկամտային հարկով, մյուս երկուսը հարկու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ԱԱՀ-ո՞վ, թե՞ այլ հարկով:

Anna.

Բարև ձեզ: Ներմուծել ենք ապրանք Ռուսաստանից, ստացել եմ invoice $ 20 000: Բեռնափոխադրումնը ՌԴ-ից մինչև ք. Երևան կատարել է հայկական կազմակերպությունը, որի համար ստացել եմ հաշվարկային փաստաթուղթ 906 000 դրամ գումարով: Իմ հարցը. 906 000 հարկվու՞մ է ներմուծման ժամանակ 20 % ԱԱՀ-ով: ԱԱՀ հաշվարկում ո՞ր տողում է արտացոլվում: Շնորհակալություն:

Նունե.

Հարգելի գործընկերներ,
ես ներկայացնում եմ հիմնադրամ, որի շրջանառությունը գերազանցում է 58 մլն-ը: Այսպիսով՝ համարվում ենք ԱԱՀ վճարող: Սրա հետ կապված ունեմ ձեր խորհրդատվության կարիքը.
– Արդյո՞ք հիմնադրամը, եթե ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում փորձագետների հետ, ովքեր ներգրավված են հիմնադրամի ծրագրերում, պետք է վճարի +20% ԱԱՀ:
Շնորհակալ եմ աջակցության համար:
Հարգանքով,
Նունե

ArshakN.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:

Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով: Որքանո՞վ պետք է վաճառի, որպեսզի ստանա 400.000 դրամ շահույթ:

Պե՞տք է արդյոք հաշվի առնել ԱԱՀ, թե՞ սպիրտ արտադրողներն արտոնություններ ունեն: Եվ ինչքա՞ն կկազմի ակցիզային հարկը:

Karen.

Բարև ձեզ: Սովորական առևտրային կազմակերպության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հայտ ԱԱՀ վճարողի կամ շրջանառության հարկ վճարող հանդիսանալու համար: Կարո՞ղ եք ասել` Համատիրության դեպքում նման հայտ պե՞տք է ներկայացվի, և եթե հնարավոր է` օրենքի հղումն էլ տալ, թե ինչպես է կարգավորվում:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը, որի շրջանառությունը 2016թ-ին գերազանցել է ԱԱՀ շեմը` 115 մլն դրամը, պետք է ներկայացնի ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը: Շնորհակալություն: