22/10/2026

բաժնետիրական

Accountant.am կայքը տրամադրում է էլեկտրոնային հարթակ՝ կազմակերպությունների հրապարակման ենթակա հաշվետվությունների տեղադրման համար։ Մանրամասների համար կարող եք զանգահարել +(374) 91 088 349 հեռախոսահամարով։

Կարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հաշվարկել բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքը վարձակալությամբ տրվելու դեպքում վարձավճարի գումարը։ Հարկային զանգահարեցի հուշեցին, որ դա կարգավորվում է հարկային օրենսգրքի 62 հոդվածի 9-րդ կետով։ Չգիտեմ, ճի՞շտ եմ հասկացել, այսինքն՝ գույքի կադաստրային արժեքի 2,5 տոկոսը տարեկան վարձավճարն է՞:
Կանխավ շնորհակալություն:

Վահան.

Բարև Ձեզ: Ընկերության բաժնետերը կարո՞ղ է լինել լիազոր և օգտվող՝ չհանդիսանալով ընկերության աշխատակից կամ պայմանագրային հարաբերություններ ունեցող անձ:

Կարապետ.

1․ ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար (այնպես, ինչպես ՍՊԸ-ում է) միջնորդ ունենալը պարտադիր չէ, այո՞։ Ու հնարավո՞ր է անսահմանափակ մասնակիցներին ավելացնել՝ փոփոխություն անելու դեպքում 10 000 դրամ պետ. տուրք վճարելով:

2. Միջնորդով արժեթղթեր թողարկելու դեպքում առնվազն որքա՞ն պետք է լինի ԲԲԸ-ի կապիտալը, հիմնականում ի՞նչ մուծումներ են արվում միջնորդներին։

Գոռ.

Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ բացել արտադրություն (սննդի բնագավառ): Ո՞ր կազմակերպաիրավական ձևն է ավելի ճիշտ (ՍՊԸ, թե՞ բաժնետիրական ընկերություն): Եվ ինչպիսի՞ հարկեր են ենթակա պարտադիր վճարման:

Շնորհակալություն:

Տիգրան.

Արդյո՞ք բաժնետիրական ընկերությունները պետք է ունենան օրենքով նախատեսված նվազագույն կանոնադրական կապիտալից ավել գումար ՓԲԸ-ի և ԲԲԸ-ի համար համապատասխանաբար 100,000 և 1,000,000 դրամի չափով, թե՞ դա ըստ վերջին փոփոխությունների հանվել է:

Արայիկ.

Եթե բաժնետոմսերի թողարկումից կուտակվել է էմիսիոն եկամուտ, արդյո՞ք թողարկման հետ կապված ծախսերը կատարվում են էմիսիոն եկամտի հաշվին և ինչպե՞ս է դա հիմնավորվում: