26/10/2026

բնապահպանություն

Աննա․

Հարգելի հաշվապահներ, տեխզննման գործունեությամբ զբաղվող ՍՊԸ արդյո՞ք պետք է հանձնի 18. ՏԵՂԵԿԱՆՔ` Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կատարված բնապահպանական վճարների մասին, թե՞ ուժը կորցրել է:

Աննա․

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Հարկման ընդհանուր դաշտում աշխատող ընկերությունը ՀՀ-ում ձեռք բերած դիզելային վառելիքը պետք է վաճառի այլ ընկերության։ Ի՞նչ հարկեր են առաջանում բացի ԱԱՀ-ից և շահութահարկից։ Հարցս վերաբերում է ակցիզային հարկին և բնապահպանական հարկին։

Արեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, սակայն մեկ ամիս անց ստացել է պետական գրանցում և ևս մեկ ամիս անց վաճառվել է: Ներմուծման ժամանակ հարկերի հաշվարկման թվերն են 3 022 103 մաքսային արժեք, 604 421 մաքսատուրք 725 305 ԱԱՀ և 60 442 բնապահպանական հարկ:

Հարց․ որպես հաշվեկշռային արժեք պետք է այս ամբողջ թվերը գումարել և պետական հաշվառման օրվանից սկսած հաշվել մաշվածք, և երբ մեքենան կվաճառվի, այդ օրվա դրությամբ հաշվեկշռային արժեքից 16,67 տոկոս դրույքով հաշվարկել հաշվանցման ենթակա ԱԱՀ։

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ներմուծել է 2710 19980 ԱՏԳ-ով քսայուղ, ներմուծման ժամանակ տվել է բնապահպանական հարկ և ակցիազային հարկ, գիտեմ, որ վաճառքից բնապահպանական հարկ է առաջանում, իսկ ակցիզային հարկ վաճառքից առաջանու՞մ է։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Շնորհակալություն։

Արփինե․

Բարև Ձեզ։ Խնդրեմ հուշեք՝ հացի փուռը, որտեղ բոլոր վառարաններն աշխատում են հոսանքով, բնապահպանական հարկ վճարելու և եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չունի չէ՞։

Մարիամ․

Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ հացի փուռ, որն շխատում է շրջհարկով, մինչև ե՞րբ պետք է հանձնի 219. Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ ձևը, և ուշացնելու դեպքում ի՞նչ տուգանքներ կան։

Կարեն․

Բարև Ձեզ։ Շրջակա միջավայրի նախարարությունից պահանջել են ներկայացնել ջրօգտագործման և ջրահեռացման (ՋՋ), ինչպես նաև կեղտաջրերում պարունակող վնասակար նյութերի թույատրել սահմանային արտահոսքի (ԹՍԱ) անհատական նորմաներ։ Կասե՞ք՝ որ կազմակերպությանը դիմեմ այսպիսի տեղեկատվություն ստանալու համար։

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք առաջանում է բնապահպանական վճարի պարտավորություն, եթե ռեստորանային համալիրը բակային բացօթյա հատվածում իրականացնում է հացի և լավաշի թխում։
Կանխավ շնորհակալ եմ:

Արամ.

Բարև ձեզ:
ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ԱԱՀ-ի: Այս ընթացքում տվել եմ եկամտային հարկի, ԱԱՀ-ի, ինչպես նաև բնապահպանական եռամսյակայյին հաշվետվություններ: Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, ո՞ր ձևն է: Եթե կարող եք, մի փոքր մանրամասն ասեք, թե ինչ պետք է լրացվի:

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, եթե կարող եք: Ինչու՞ 2018թ-ից բնապահպանական վճարի փոխարեն կօգտագործվի բնապահպանական հարկ հասկացությունը: Եվ ի՞նչ տարբերություն կա այդ երկու հասկացությունների միջև:

Արման.

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացրել եմ 3 օրով, ու ընկերությանը տուգանել են 100 000 դրամով, սակայն օրենքով սահմանված է.

Բնապահպանական վճարներ վճարողների կողմից հարկային և բնապահպանական մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվել:

Սարգիս.

Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ունեմ ներմուծում, որտեղ առկա են նաև շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ: Նման դեպք դեռ չեմ ունեցել, և ինձ տեղեկացրել են, որ պետք է ներկայացվի բնապահպանության և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն: Խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել և ի՞նչ ժամկետներում: Կանխավ շնորհակալություն: