22/10/2026

դեկրետ

Աստղիկ Մ.

Բարև ձեզ, խնդրում եք ասել` դեկրետից դեկրետ գնալու դեպքում, որ ասում եք վերջին աշխատած ամսվա աշխատավարձով է հաշվարկվում, ի նկատի ունեք ամբո՞ղջ ամիս աշխատած, թե՞ թեկուզ և մեկ օր աշխատած:

Ալվարդ.

Բարև ձեզ: Ես ֆիզ.-ից ֆիզ. եմ անցել, բայց երեխաս արդեն 10 ամսական է, չեմ ստացել նպաստ, որովհետև տնօրենս ժամանակ չունի թղթերով զբաղվի: Մինչև ֆիզ. անցնելը 3 տարվա ստաժ եմ ունեցել, 1-ին երեխաս 3 տարեկան է, 2-րդը` 10 ամսական: Աշխատավարձս 95 000 դրամ է, որքա՞ն նպաստ կստանամ ու որտեղի՞ց պետք է ստանամ:

Անն Մ.

Օրինակա՞ն է արդյոք համատեղությամբ աշխատող քաղաքացուն, ով գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ազատել աշխատանքից` կազմակերպության լուծարման հիմքով (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 1-ին մաս): Նույն օրենսգրքի 114 հոոդվածի 1-ին կետի 2-րդ մասի իմպերատիվ պահանջը այն է` գործատուի կողմից սեփական նախաձեռնությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին ազատելու արգելքը վերաբերում է հիմնակա՞ն աշխատողին, թե՞ արգելք է նաև համատեղությամբ աշխատողի համար:

Աննա.

Բարև ձեզ: Ես ներկա պահին գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխաս 1.5 տարեկան է: Սակայն ցանկանում եմ աշխատել այլ դպրոցում մինչև իմ հիմնական աշխատանքին անցնելը: Արդյո՞ք ես կստանամ 18 000 դրամ նպաստը մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքին զուգահեռ: Եվ ինձ հետաքրքրում է` մինչև ե՞րբ են տրվում 18 000 դրամները:

Ա.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, հիմա ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի: Արդյո՞ք ինձ իրավունք ունեն աշխատանքի հետ չընդունեն առանց որևէ հիմնավորման:

Արուսյակ.

Ես ունեմ հետևյալ հարցը:
Եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել եմ բիզնես ճանապարհորդություններ, արդյո՞ք փոխվում է իմ տարվա ընդհանուր եկամուտը, և հաշվարկվում է ֆիզ արձակուրդում:

Նախապես շնորհակալություն:

Աննա Բ.

Ես մի հարց ունեմ ֆիզ. արձակուրդի վերաբերյալ: Եթե ես գրանցվել եմ որպես աշխատեղ ս/թ մայիսի 15-ից, իսկ հուլիսի 2-ին հղիության ժամկետս 7 ամսական է դառնում, և պետք է բուլետեն տան, արդյո՞ք ինձ հասնում է դեկրետի գումար, 1,5 ամսվա աշխատողին հասնու՞մ է դեկրետ, թե՞ ոչ, եթե ոչ, ես կարող եմ ձևակերպվել որպես չաշխատող մայր և ստանալ պետությունից հասնող 126 000 դրամը:

Վարդ.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք ասել` եթե կինը դեկրետից դեկրետ է գնում, այդ դեպքում 2-րդ դեկրետի նպաստը ո՞նց է հաշվարկվում, եթե վերջին 12 ամիսները կինը չի աշխատել, այլ գտնվում էր 1-ին դեկրետում:

Հռիփսիմե.

Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել` երկվորյակների դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը: Մաքուր աշխատավարձս 60 000 է (մանկավարժական): Շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 21 շաբաթական հղի եմ, հաստատության լուծարման պատճառով երեկ ազատվել եմ աշխատանքից: Հիմա ընդունվել եմ նոր աշխատանքի, հունվար ամսին նոր ֆիզ. արձակուրդ եմ գնալու, հիմա ուզում եմ իմանալ` ինձ կտրվի՞ նպաստը, եթե այո` ի՞նչ կարգով: Շնորհակալություն նախապես:

Տաթևիկ.

Բարև ձեզ:
Ես այս պահին 8 շաբաթական հղի եմ, իսկ գործատուն դեռ չի գրանցել որպես աշխատող: Եթե մինչև 10.11.17թ.-ը լինի իմ գրանցումը, ես օրենքով սահմանված կարգով իրավունք ունե՞մ օգտվելու երեխայի խնամքի նպաստից՝ 18 000 դրամ: Նախապես շնորհակալ եմ:

Լիլիթ.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել:
Ես ընդունվել եմ աշխատանքի 3 ամսական հղի կարգավիճակով, երեք ամիս փորձաշրջանից հետո (համոզված եմ` դեկրետային չվճարելու պատճառով) ուզում են ազատել աշխատանքից` պատճառաբանելով, որ 6 ամսական հղիությամբ չեն կարող ընդունել աշխատանքի:
Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի:

Naira.

Հարգելի հաշվապահներ,
Խնդրում եմ տեղեկություն տվեք ինձ ներքոնշյալ հարցի վերաբերյալ։
Արդյո՞ք աշխատանքային գրքույկում պետք է նշվի անձի ֆիզ արձակուրդ գնալը, եթե իր փոխարեն (իր պաշտոնին) մեկ այլ անձ է ընդունվել աշխատանքի տվյալ ժամանակաշրջանի համար (ժամանակավոր)։ Կանխավ շնորհակալ եմ։

Մարիամ.

Բարև ձեզ: Ես սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ պետական աշխատանքի: Բայց ունեմ 15 տարվա աշխատանքային ստաժ: Նոյեմբերին պետք է ֆիզ. արձակուրդ գնամ: Արդյո՞ք կարող եմ հրաժարվել ֆիզ. արձակուրդից, այսինքն՝ ֆիզ. արձակուրդ չգնալ, փոխարենը՝ երբ գա ծննդաբերության ժամանակը, վերցնեմ բյուլետեն: Հիվանդանոցում հաշվառված եմ որպես չաշխատող: Ապրում եմ Արցախում, բալիկի լույս աշխարհ գալու առթիվ, եթե ֆիզ. չգնամ, չե՞մ կարող օգտվել երեխայի միանվագ ծննդյան գումարից: Եվ արդյո՞ք այս դեպքում օրենքի խախտում արած չեմ լինի: Եվ վերջապես, ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի գումար, եթե հունիսի 1-ից ազատված եմ եղել աշխատանքից: Կանխավ շնորհակալություն:

Քնարիկ.

Բարև ձեզ: Ես` Քնարիկ Արթուրի Ավագիմյանս, 01.04.16թ.-ից գրանցված աշխատող եմ, սակայն որոշ պատճառներով 09.01.17թ. ինձ ազատել են և կրկին գրանցել 03.04.17թ: Ես 18.08.17թ. ստացել եմ իմ անաշխատունակության թերթիկը (բալիկ ունենալու համար) և ներկայացրել իմ աշխատավայր, և ինձ ասացին, որ ես իմ վճարովի արձակուրդի գումարը կստանամ սեպտեմբերի 20-ից հետո, և որ հաշվարկելու են իմ վերջին աշխատած 3-4 ամիսների համար: խնդրում եմ, օգնեք հասկանալ` արդյո՞ք այդպես օրինական է:

Մարինա.

Բարև ձեզ: Ես ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ նոյեմբերին, բայց մեր կազմակերպությունը լուծարվում է: Այդ դեպքում ես ինչպե՞ս և ումի՞ց եմ ստանալու իմ ֆիզ. արձակուրդի գումարը: Կամ ստանալու եմ ընդհանրապես:

Հայա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե աշխատողին ընդունել ենք աշխատանքի (աշխատանքային պայմանագրով) որոշակի ժամկետով՝ 01.12.16-01.12.17 թթ. ժամանակահատվածի համար, ու աշխատողը 15.11.17 թ-ից գտնվելու է ֆիզ. արձակուրդում, արդյո՞ք պետք է հաշվարկենք և վճարենք մայրության նպաստը, տանք երեխայի խնամքի արձակուրդ և պայմանագրի ավարտից հետո աշխատողը համարվում է կազմակերպության աշխատակից:
Կանխավ շնորհակալություն: