27/10/2026

դուրսգրման ակտ

Գայանե․

Բարև Ձեզ, կխնդրեմ օգնել այս հարցում․

Ռեստորանային բիզնես է, պետք է խմիչքի դուրսգրում անել, որը կոտրվել է։ Հանձնաժողով պե՞տք է կազմել, և կասե՞ք փաստաթղթի Ձևը:

Շնորհակալություն։

Հայկուհի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ Կազմակերպությունը ունի մաշված հիմնական միջոցներ, որոնք ենթակա չեն օգտագործման: Ինչպե՞ս վարվել՝ անհրաժեշտ է անպայման վաճառք ձևակերպել, թե՞ ուղղակի դուրսգրման ակտով շահագործումից հանել։

Անահիտ․

Հարց 1. Խոտանված արտադրանքի դուրս գրման համար ի՞նչ ձևակերպում պետք է տալ: Մի մասը խոտանվել է արտադրական պրոցեսի ընթացքում, մի մասը վերադարձվել է մատակարարումից հետո: Եվ այդ խոտանված արտադրանքը (քարե բլոկներ) օգտագործվել է արտադրական տարածքի վերանորոգման համար: Հարց 2 – Կհամարվի՞ արդյոք նվազեցվող ծախս շահութահարկի հաշվարկի ժամանակ:

Մարինե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Դպրոցում հին պատուհանները, որոնք համարյա փտած վիճակում էին, փոխարինվել է նորով: Ի՞նչ որ ակտի ձև կա, որ լրացնենք, այսպես ասած դուրս գրվի հին պատուհանները: Խնդրում եմ, եթե որևէ մեկը տեղյակ է՝ թողնեմ մեյլի հասցե, ուղարկեք փաստաթղթի ձևը (kharatyan.marine շնիկ mail.ru): Նախապես շնորհակալ եմ:

Էլեոնորա.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը eleonora.petrosyan շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:

Կանխավ շնորհակալություն:

Հայկ Սարգսյան.

Հարգելի գործընկերներ,
կազմակերպությունում մսի պահեստավորման (սառեցման ժամանակ) բնական կորուստ է տեղի ունենում: Կառավարությունը ունի՞ մշակված ձև բնական կորուստը պահեստից դուրս գրելու:

Կանխավ շնորհակալ եմ:

Սևակ.

Բարև ձեզ: Ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է՝ կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան, ու մաքսային մարմիններին վճարվել են ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել են ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել, ու արդյունքում բյուջե չեն վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար ներմուծման ժամանակ արդեն վճարել է ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել: Դուրս է գալիս՝ ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար:

Շնորհակալ եմ: