22/10/2026

էլեկտրական

Արմեն․

Ողջույն։ Ցանկանում ենք բացել էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան, նախատեսում ենք ձեռք բերել արևային էներգիայի կայաններ, որոնց միջոցով ստացված էլեկտրաէներգիան լիցքավորիչների օգնությամբ տրամադրելու ենք մեքենաների լիցքավորման համար։ Արդյո՞ք այս գործունեությունը համարվում է արտադրական գործընթաց և կարող է հարկվել շրջանառության հարկի 7% դրույքաչափով՝ կատարված ծախսերի 5% նվազեցման հնարավորությամբ։ Եվ առհասարակ ի՞նչ նրբություններ կան այս ոլորտում։ Նախապես շնորհակալություն։

Արման․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ցանկանում է ձեռքբերել էլեկտրամոբիլ լիզինգով։ Ինչպե՞ս են կատարվելու այս ձեռքբերման մասով ծախսագրումները՝ բանկի կողմից դուրս գրված հաշիվների հիման վրա, թե՞ այլ եղանակով։ Նախապես շնորհակալություն։

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել․ ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարել երրորդ երկրից էլեկտրական մեքենա ներմուծելու համար, և ի՞նչ արտոնություններ կան դրա հետ կապված։ Շնորհակալություն։

Լիանա․

Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծել է էլեկտրական մեքենա, որի համար վճարել է միայն մաքսատուրք։ Ցանկանում է անցնել հարկման ընդհանուր համակարգի։ Ընդհանուր համակարգի անցնելուց հետո վաճառելու է մեքենան։ Այս դեպքում հաշիվ վավերագիր պետք է դուրս գրել, թե՞ հարկային հաշիվ։

Գուրգեն․

Բարև ձեզ, ցանկանում եմ իմ էլեկտրական մեքենան տալ օրավարձով: Կարո՞ղ եմ արդյոք ԱՁ բացել և տալ վարձակալության այդ մեքենան: Եթե ոչ՝ ԱՁ-ին օտարելիս որևէ հարկային պարտավորություն առաջանու՞մ է:

Լուսինե․

Բարև ձեզ։

ՍՊԸ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ցանկանում է ներմուծել էլեկտրական մեքենա։ Այս դեպքում կարո՞ղ է օգտվել արտոնությունից, և ի՞նչ հարկեր կառաջանան, եթե ձեռք բերի ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից։

Գտնել բեռնափոխադրող ընկերություն

Նարինե․

Բարև ձեզ։

ՀՀ-ում գրանցված կազմակերպությունը, որի հիմնադիր տնօրենը ՌԴ քաղաքացի է, ցանկանում է 3-րդ երկրից ներմուծել էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցներ։ Ի՞նչ արտոնություններ ունի կազմակերպությունը, և արդյո՞ք կարող է արտահանել այդ տրանսպորտային միջոցները, թե՞ միայն ՀՀ-ում կարող է վաճառել։