26/10/2026

ինտերնետ

Անդրանիկ.

Բարև ձեզ: Ես ունեմ առցանց խանութ, միայն ինտերնետ վաճառք է ինձ մոտ: Ինձ կարո՞ղ եք տեղեկություն տալ Հայաստանում ինտերնետ վաճառքի մասին ցանկացած որոշումների, կայքերի վերաբերյալ, ոչ մի նյութ չեմ կարողանում գտնել:

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում` հասարակական կազմակերպությունների համար պարզեցված շահութահարկի հաշվետվության մեջ դասակարգիչ մասում ի՞նչ պետք է գրվի, եթե ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ: Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` ես գրանցվել եմ որպես ԱՁ, պետ. ռեգիստրից թուղթը վերցրել եմ, հաջորդ քայլը պետք է տանեմ սոց. բաժին և վիճ. վարչություն, և եթե կարող եք, գրեք ինձ կայքը, որ ես ինտերնետի միջոցով ուղարկեմ: Խնդրում եմ իմ հարցին շուտ պատասխանեք: Շնորհակալություն:

Նոնա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե որևէ մեկն ունի փորձ կամ տեղյակ է ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթերի և հաշվապահության վարման վերաբերյալ, խնդրում եմ արձագանքեք: Կանխավ շնորհակալ եմ:

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին
  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության սահմանային չափի ցուցանիշների մասին
  • Հայտարարություն բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
  • Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին

Մանրամասն

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և իմ առաջին գործն եմ վերցրել և շատ եմ զգում Ձեր օգնության կարիքը: Ընկերությունը նորաբաց ՍՊԸ է, որը դեռ չունի գործունեության հասցե: Տնօրենը ցանկանում է վարձակալել տարածք: Ուղղակի գործունեության բնույթը այնպիսին է, որ տարածքը իրականում այդքան էլ պետք չի գալու (ինտերնետ առևտուր): Իսկ հիմա հարցերս.
1. Հնարավո՞ր է որպես գործունեության հասցե ձևակերպել տնօրենի բարեկամներից մեկի բնակարանը, որում մարդիկ են ապրում:
2. Օֆիսային տարածքներ տրամադրող շենքերից մեկում, երբ տարածք էինք նայում, ասեցին, որ վարձակալության պայմանագիրը կարող է տվյալ դեպքում նոտարով չհաստատվել, այլ ներքին պայմանագիր կնքել: Դա հնարավո՞ր է: Թե՞ ամեն դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով:
3. Եթե վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով, ի՞նչ քայլեր են պետք դրա համար և ի՞նչ ծախսեր կան:
Շատ շնորհակալություն:

Սոնա.

Հարգելի Հաշվապահներ, ընկերությունն ունի կայք, որի համար վճարում է դոմեյնի և հոսթինգի գումար: Հոսթինիգ գտնվում է արտասահմանում, և վճարումը արվում է ինտերնետով: Հոսթինգի գումարը հնարավո՞ր է շահութահարկից պակասեցվող ծախս ցույց տալ` հիմք ընդունելով տպված էլեկտրոնային invoice-ը: Կսպասեմ ձեր պատասխանին: Շնորհակալություն:

Վարդան.

Բարև բոլորին,

Խնդրում եմ օգնեք հնարավորինս ընդգրկուն խորհուրդներով, ինչպես նաև ինֆորմացիայի աղբյուրների հղումներով (եթե անհրաժեշտություն կա):
Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում բացել ինտերնետ ծառայություն (internet service), որի միջոցով հնարավորություն լինի գումար աշխատել: Պատկերացրեք, բացվելու է հայկական սոցիալական ցանց (ընդամենը օրինակ է, ընդհանրապես ցանկություն չկա նման բան անելու), և այդ սոց. ցանցում տեղադրվելու են գովազդային “բաներներ” և այլ նմանատիպ գումարաբերներ: Ի՞նչ է հարկավոր դրա համար:
Հիմա հաջորդը, արտասահմանում կան ոչ կոմերցիոն կառույցներ, որոնք այնուամենայնիվ բավական լուրջ գումարներ են վաստակում, ինչ խոսք` տեղին են վաստակում (խոսքը հիմնականում Վիկիպեդիայի և դրա նման կայքերի մասին է), ինչ ե՞ք կարծում, կա՞ մեր սիրելի ՀՀ-ում հնարավորություն ոչ կոմերցիոն գործունեություն ծավալելու, գումար աշխատելու և բացի այդ գլխացավանքի մեջ չընկնելու:
Պատասխանների համար խորին շնորհակալություն:

Լիանա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե չեմ սխալվում, անցած ամսվանից ՀԿ-ների պետական գրանցումը անցել է ինտերնետային տարբերակի: Ո՞ր կայքում է դա հասանելի: Կանխավ շնորհակալություն:

Սաթենիկ.

Հարգելի կոլեգա, 2010 թ դեկտեմբերին հայաստանյան ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար, սակայն տվյալ ապրանքը ստացվել է 2011թ ապրիլին ինտերնետի միջոցով: Գնորդը տվյալ պարագայում պարտավորվում է վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ 10%, ինչպես նաև արտացոլել այն ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, թե որպես դեբետ և թե որպես կրեդիտ: Հարցս հետյալն է. կարելի՞ է արդյոք այն գրել ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, և այս պարագայում ո՞ր օրվա կուրսն է պետք հաշվի առնել փոխանցման օրվա (որը եղել է դեկտեմբերին), թե՞ ապրանքի ստացման օրվա (որը եղել է ապրիլին): Կամ ո՞րն է նման պարագայում ճիշտ լուծումը: Կանխավ շնորհակալություն:

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ապահովագրությամբ, ինչպես նաև ինտերնետ ծառայություն է մատուցում, ունի հսկիչ-դրամարկղային մեքենա: Հարցս` ԱՊՊԱ-ի ժամանակ հսկիչ դրամարկղային կտրոն տրամադրվու՞մ է, թե՞ ոչ:

Tina.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես ունեմ ինտերնետային կայքէջ, որը գովազդային ծառայություններ է նաև մատուցում: Կուզենայի իմանալ` ինչպիսի հարկ վճարող եմ ես համարվում, քանի որ ՀՏ-ում ասացին, որ ես չեմ կարող ԱԱՀ-ով աշխատել: Կանխավ շնորհակալություն:

Մարինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյսլ հարցիս՝ կա՞ արդյոք օրենք ինտերնետ-խանութների վերաբերյալ: Ես ունեմ Ա/Ձ, սակայն չեմ պատկերացնում, ինչպես պետք է վճարեմ հարկեր։ Առևտուրը չի կատարվելու քարտերի օգնությամբ, այլ միայն կանխիկ՝ առաքման պահին գումար վերցնելով, քանի որ կայքը զբաղված մարդկանց համար է։ Ինչպե՞ս է պետք դա անել, որովհետև չկա շրջանցիկ ՀԴՄ ապարատ։ Իսկ եթե տպել և տանել ՀԴՄ կտրոնը, իսկ հաճախորդը չցանկանա ապրանքը գնել: Խնդրում եմ օգնել ինձ։

Վարդգես.

Հարգելի տնտեսագետ-հաշվապահներ, օգնեք ինձ հետևյալ հարցով: Ինտերնետային առևտրային կայքէջ բացելու համար ի՞նչ բանկային, պետռեգիստրային ու հարկային աշխատանքներ պետք է արվի: Կանխավ շնորհակալություն: