Tag: հաշվանցում

Կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք

Hripsime.

Բարև հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք 1.000.000 դրամ արժողությամբ: Գիտեմ, որ այդ գումարի 16.67%-ը մատակարար կազմակերպությանը վճարում կատարելուց հետո կարող եմ հաշվանցել, սակայն ԱԱՀ-ի հաշվարկում ո՞ր տողում և ո՞ր գումարը պետք է գրեմ, արդյոք պետք է 16Ա տողում գրեմ 833.300, իսկ 16Բ տողում ` 166.700: Եվ վճարումը կատարելուց հետո ԱԱՀ-ի հաջորդ հաշվարկում նշե՞մ, որ գումարը հաշվանցվում է ԱԱՀ օրենքի 27 հոդվածի համաձայն:

Հաշվանցման վերաբերյալ

Gohar.

Եթե 2008 թ կանխիկով գումարով ձեռքէ բերվել ԱԱՀ հաշիվ ֆակտուրա, որի գումարը կազմում է 250000 հազար դրամ իրավունք ունեմ այստեղից ԱԱՀ գումարը հաշվանցում անելու թե ոչ:Այսինքն սահմանփակում կա թե ոչ այդ թվականին