22/10/2026

հարկային հաշիվ

Գրիգոր․

Կազմակերպությունը 2022թ․ հոկտեմբեր ամսվա ձեռք բերված ծառայության (էլեկտրաէներգիայի) հաշիվը ստորագրել է 2023թ հունվարի 10-ին:

Հարց 1․ 2023թ․ հունվար ամսվա ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 18-րդ տողու՞մ է արտացոլվում, թե՞ ցույց է տրվում 2022թ, հոկտեմբեր ամսվա ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 18-րդ տողում, այնուհետև 20-րդ տողում պակասեցվում է, իսկ 2023թ, հունվար ամսվա հաշվետվության 20-րդ տողում՝ ավելացվում:

Հարց 2․ Եթե արտացոլենք 2023թ, հունվար ամսվա միասնական հաշվարկի 18-րդ տողում, ապա այդ դեպքում կարո՞ղ ենք արդյոք 2022թ հոկտեմբեր ամսվա համար էլեկտրաէներգիայի ծառայության արժեքը ծախս համարել:

Աննա․

Հարգելի հաշվապահներ, սեղմված բնական գազի վաճառքի ժամանակ դուրս է գրվում ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվ կազմակերպությանը։ Լինում է արժեք 90 433, ակցիզային հարկի գումար 15 146, ԱԱՀ =արժեք+ակցիզային հարկ 105 579*20%=21 115, ընդամենը 126 694, խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները:

Հայկ․

Բարև Ձեզ, կխնդրեմ օգնեք: ԱԱՀ հաշվանցումների հետ է կապված հարցս: Եթե հաշվետու ժամանակաշրջանում ունեմ ԱԱՀ-ով ձեռքբերում, որը սակայն անմիջական կապ չունի իմ գործունեության հետ, ավելի կոնկրետ բարեգործական նպատակով փոխանցում ենք արել, որի համար դուրս է գրվել հարկային հաշիվ: Հիմա իրավունք ունե՞նք հաշվանցել ԱԱՀ-ն, ՀՕ 72 հոդվածում չգտա իմ հարցի պատասխանը: Ինչպե՞ս վարվել: Շնորհակալություն։

Մելինե․

Բարև ձեզ։ Եթե այս ամիս 3 ամսվա նախորդ երեք ամիսների հաշիվներ եմ չեղյալ արել (դիմացի կողմի խնդրանքով), և մեկ նոր հաշիվ եմ դուրս գրել (այդ երեք ամիսների+պլյուս հունվար համար)՝ մատակարման ամսաթիվն նշելով 31.01.2022։ Ես հիմա ԱԱՀ-ի հաշվարկներում ճշտելու բան ունե՞մ։ Նշեմ, որ այդ հաշիվների վճարումները ստացած են եղել։ Շնորհակալություն։

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Էսպիսի մի հարց՝ գնորդը ջնջել է մայիս ամսին գրված հարկային հաշիվը առանց կազմակերպությանը տեղյակ պահելու, ու գնորդին ոչ մի կերպ չենք կարողանում գտնել, ի՞նչ է արվում էդ դեպքում։

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե մեր կազմակերպությունը ՍՊԸ է և հարկվում է շրջ․ հարկով, ապա ստացած հաշիվները արդյո՞ք չպետք է Բ կարգի լինեն, այսինքն դիմացի կողմը ԱԱՀ-ով է հարկվում ու մեր համար դուրս է գրում Ա կարգի հարկային հաշիվ։ Կանխավ շնորհակալություն։

Մելինե․

Բարև ձեզ։ Շրջհարկի դաշտից անցել ենք ԱԱՀ հոկտեմբերի 6-ից, հիմա հոկտեմբերի համար ԱԱՀ հաշվարկ ներկայացնելիս արդյո՞ք պետք է համամասնություն կիրառվի հարկման բազայի, հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի համար (վերցվի 15 օրվանը)։ Եթե ունեցել ենք ընդամենը 3 հաշիվ վավերագիր դուրս գրած (երբ կարծել ենք, որ շրջհարկով ենք աշխատում ), ու 3 ի դիմացի կողմն էլ ազատված են ԱԱՀ-ից, կարի՞ք կա հաշիվները չեղյալ համարելու և ԱԱՀ-ով նոր հաշիվ գրելու։ Եվ վերջին հարցս՝ այդ ազատված գործարքների մասով գումարը ավտոմատ լրացվում է հաշվարկի մեջ 13Ա-ում, հիմա ես 9Ա-ն այդքանով պակաս պե՞տք է լրացնեմ, այո՞։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

Ալվարդ․

Բարև։ Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ը դեկտեմբերով գրվող վերջին հաշվով, որը պետք է գրեմ այսօր, անցնում է ԱԱՀ շեմը։ Խնդրում եմ օգնեք հասկանալու հետագա քայլերը, ինչպիսի՞ հաշիվ պետք է գրեմ և ի՞նչ հաշվետվություններ հանձնեմ: Կանխավ շնորհակալություն։

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ փոխանցել է իր աշխատակցի ուսման վարձը Պետ համալսարանին, բայց համալսարանը հարկային հաշիվ չի տալիս, ինչպե՞ս ձևակերպել գործարքը: Կանխավ շնորհակալ եմ:

Artur.

2022թ հոկտեմբեր ամսվա հաշիվը մատակարարը նեկայացրել է 2023թ. հունվարին, և այն վավերացվել է հունվարին։ Ասեք խնդրեմ՝ ԱԱՀ դեբետային գումարը ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է ներառել։

Հայկ.

Բարև Ձեզ: 2022թ. դեկտեմբերի համար ԱԱՀ հաշվարկ եմ լրացնում, ունեմ 03.01.2023թ. ամսաթվով ստացված հարկային հաշիվներ, որոնց մատակարարման ամսաթիվը սակայն 2022թ. դեկտեմբերին է վերաբերում: Հարկայինի ծրագիրը ավտոմատ լրացնելիս այդ հաշիվների գումարը չի ներառում , ի՞նչն է պատճառը: Խնդիր կլինի՞, եթե ես ձեռքով փոխեմ գումարը : Նախապես շնորհակալություն։

Արա․

Հունվարի սկիզբ դուրս եմ գրել հարկային հաշիվ, սակայն հետագայում որոշում եմ կայացրել տալ հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Ինչպե՞ս պիտի արտացոլվի հարկային հաշիվը իմ հաշվարկներում, քանի որ ես արդեն դարձել եմ շրջանառության հարկ վճարող, այսինքն չեմ ներկայացրել ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Ի՞նչ պարտավորություններ կառաջանան: Արդյո՞ք ես պիտի շրջանառության հարկի հետ համատեղ ներկայացնեմ ավելացված արժեքի հարկի և ացիզային հարկի միանական հաշվարկ:

Կարեն․

Հարգելի հաշվապահներ, եթե հոկտեմբեր ամսվա մեջ ԱԱՀ-ով հաշիվ եմ ստացել մեկ այլ ընկերությունից, որից հետո ներկայացրել եմ հեկտեմբերի համար ԱԱՀ հաշվետվություն, սակայն նոյեմբերի մեջ ծառայություն մատուցողը չեղարկել է իր դուրս գրած հաշիվը և նույն հոկտեմբերի մատակարարման ամսաթվով հաշիվը գրել է արդեն առանց ԱԱՀ-ի՝ հաշվարկային փաստաթուղթ։ Այս դեպքում ԱԱՀ հաշվետվության մեջ փոփոխությունը ինչպե՞ս եմ արտացոլում և ԱԱՀ հաշվարկի 20-րդ կետում ո՞ր հոդվածի համաձայն եմ նշում։

Հայկ․

Բարև Ձեզ: Հարգելի մասնագետներ, ԱԱՀ-ի հաշվարկ եմ լրացնում առաջին անգամ: Ցանկանում եմ իմանալ՝ ԱԱՀ-ի դեբետ բաժնում պետք է լրացնել հաշվետու ժամանակաշրջանի բոլո՞ր ձեռքբերումները, այդ թվում ստացված հաշվարկային փաստաթղթերով, թե՞ միայն հարկային հաշիվներով ստացվածները: Շնորհակալություն։

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Նորաստեղծ ԱՁ-ն զբաղվելու է freelance-ով, այսինքն՝ ծառայություններն արտահանելու է: Զրոյական ԱԱՀ-ն ինչպե՞ս պետք է արտացոլել ամսական ԱԱՀ հաշվետվությունում: Պե՞տք է արդյոք այս դեպքում հարկային հաշիվ դուրս գրել:

Արեգա.

Հարցս ուղղում եմ գործող հաշվապահներին և կանխավ հայտնում շնորհակալություն:

Հարցի բովանդակությունը հետևյալում է. ԱԱՀ վճարող կազմակերպությունը 27.10.22թ. ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ հետ կնքել է լիզինգի (վերականգնող էներգիայի ) պայմանագիր: Լիզինգի առարկա հանդիսացով առարկայի արժեքը կազմում է՝ 26 920 000 դրամ, 27.10.22թ. վճարվել է՝

ա. կանխավճար՝ 4 000 000դրամ,

բ. ապահովագրավճար՝ 116000 դրամ:

31.10.22թ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ դուրս է գրել հարկային հաշիվ՝ անվանումը Չափի միավ քանակը արժեքը ԱԱՀ ընդամենը՝

Մեկնարկային ամիս 1 3333333.3 666666.7 4000000

վարձավճար

վարձավճար ամիս 1 376114.1 75222.8 451336.9

Տոկոսագումար ամիս 1 40188.5 0 40188.5

ընդամենը 3749635.9 741889.5 4495525.4

Խնդրում եմ տալ բոլոր հաշվապահական ձևակերպումները։

Թամարա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպության հաշվապահի նք-ով ստորագրվում են հաշվետվություններն ու հարկային հաշիվները, իսկ տնօրենի նք-ով միայն հարկային հաշիվները: Ասացեք խնդրեմ, եթե նրանցից մեկը գտնվում է արձակուրդում, կարելի՞ է նրա նք-ով ստորագրել: Եթե ոչ, ապա ի՞նչ տույժ է կիրառվում: Շնորհակալություն,

Գրիգոր.

Հարկման ընդհանուր դաշտում աշխատող կազմակերպությունը ծառայություն է մատուցել, որը համաձայն ՀՕ 64 հոդվածի ազատված է ԱԱՀ-ից: Ի՞նչ փաստաթուղթ է դուրս գրում (հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր…)։

Քրիստինա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ՍՊԸ-ի մեքենաների համար ու ստացել են հարկային հաշիվ, որտեղ բացի ԱԱՀ-ից կա նաև բնապահպանական հարկ 1-% չափով։ ՀԻմա դա պետք է վճարի՞ ՍՊԸ-ն։ Ավելացնեմ, որ ՍՊԸ-ն չի հանդիսանում բնապահպանական հարկ վճարող։

Gegham Bagrazyan․

Ստացվում է, որ Հայաստանի տարածքում ձեռք բերումների համար վճարման պահը կապ չունի ԱԱՀ-ի հաշվանցման հետ, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել՝ եթե հաշիվը ստացել եմ սեպտեմբերին, վավերացրել եմ հոկտեմբերին և վճարը կատարել հոկտեմբերին, կարո՞ղ եմ սեպտեմբերին հաշվանցել։ Նախօրոք շնորհակալ եմ։

Գեղամ.

Խնդրում եմ ասեք, եթե ձեռք եմ բերել հարկային հաշվով 200 000-ի վառելանյութ և գումարած 40 000-ԱԱՀ սեպտեմբերին, բայց սեպտեմբերին ծախսել եմ 100 000-ի և 20 000 ԱԱՀ մնացած ծախսել է նոյեմբերին։ Կարո՞ղ եմ արդյոք ամբողջ 40 000 ԱԱՀ ծախսագրել սեպտեմբերին, եթե գումարը վճարել եմ սեպտեմբերին։ Հանդիսանում եմ ԱԱՀ վճառող։