28/10/2026

հողամաս

Նոնա․

Բարև Ձեզ։ Հարկման հատուկ համակարգով աշխատող ՍՊԸ-ն (շրջհարկ վճարող է) վաճառում է հողատարածք ֆիզիկական անձին: Ի՞նչ հարկեր են առաջանում տվյալ դեպքում: Նշեմ, որ շրջհարկի շեմը չի անցնում վաճառքից: Շնորհակալ կլինեմ, եթե արձագանգեք:

Դավիթ․

Բարև Ձեզ:

Բնակելի շենք կառուցապատող ընկերության հիմնադիրը 2024թ. որպես ֆիզ անձ ձեռք է բերել հողատարածք, որը 2025թ. ներդրել է ընկերության կանոնադրական կապիտալում: Խնդրում եմ նշել՝ հողի արժեքը (գնահատված կամ ձեռքբերման) հնարավո՞ր է լինելու ներառել ընկերության ծախսերում։

Լիանա․

Ընկերությունը վարձակալել է հողատարածք և վրան շինություն է կառուցել որպես խանութ։ Ստացել է բետոնի և ծառայությունների մատուցման հաշիվներ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ։

Հարություն․

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն գործում է հարկման ընդհանուր համակարգում: Ֆիզիկական անձից ձեռք ենք բերել գյուղատնտեսական նշանակության հողակտոր առանց շինության 16 մլն. դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Հարց 2․ Նույն ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալում է մարդատար ավտոմեքենա ամսական 200 հազար դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Կանխավ շնորհակալություն:

Անահիտ․

Կազմակերպությունը մայիսին ֆիզ. անձից ձեռք է բերել հողատարածք (սեփականաշնորհման վկայականով):) Եկամտային հարկը վճարել եմ և հաշվետվությունով ցույց տվել: Պայմանական՝ 1100.000 դրամ եկամտային հարկով: Օգոստոսին տվյալ տարածքը կադաստրով կիսել է հավասար բաժինների: Ունի վճարումներ վկայականների ձևակերպման համար (պետական տուրքեր): Ինձ հետաքրքիր են հաշվապահական ձևակերպումները:

Քրիստինա․

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ, նման իրավիճակ ունեմ․ ՍՊԸ-ն վարձակալել է հողակտոր և այդ հողակտորի վրա կառուցել է պահեստ, կատարվել է մեծ ծախս, գրվել են բոլոր ծախսերի հաշիվները ֆիրմային, հիմա ես կարո՞ղ եմ այդ պահեստը որպես ՀՄ հաշվառել։

Կարո․

Բարև ձեզ։

Ես ունեմ հողատարածք Հայաստանում, որը ցանկանում եմ վաճառել և փոխարենը գնել բնակարան։ Հողը գնել եմ 1 մլրդ և վաճառում եմ 10 մլրդ, իսկ բնակարան արժե 50 մլրդ։

Ի՞նչ հակեր պետք է վճարեմ։

Ավելացնենք, որ ես աշխատում և ապրում եմ Հայաստանից դուրս, բայց Հայաստանի քաղաքացի եմ։

Քրիստինե․

Բարև բոլորին։ Ֆիզիկական անձին պատկանող հողատարածքում կառուցվելու է արտադրական նպատակի համար նախատեսված կառույց։ Այդ շենքը կառուցվելու է ֆիզ. անձին պատկանող ՍՊԸ-ի միջոցով, որը պայմանագիր է կնքել շինարարական կազմակերպության հետ, որը կատարելու է ամբողջ աշխատանքը առանց տվյալ ՍՊԸ-ի միջամտության։ Հարց․ կարելի՞ է նման ձևով, եթե ոչ՝ ի՞նչ քայլեր են պետք այդ հարցերը լուծելու համար։

Satik.

ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն գնել է անշարժ գույք և հողամաս ֆիզ անձից։

Հարց․ Ձևակերպումները ինչպե՞ս պետք է տալ՝ առանձին անշարժ գույքի համար և հաշվել մաշվածությունը, և առանձին հողամասի՞ համար։ Հողամասի ձեռք բերումը միանգամից կարո՞ղ եմ ծախսագրել և ի՞նչ գումարով՝ կադաստրային արժեքո՞վ, թե՞ ձեռք բերման արժեքով։

Սուրեն․

Շահութահարկ վճարող ֆիրման անհատույց ստացել է հողամաս 6 միլիոն դրամ արժեքով։ Կասե՞ք ինձ, խնդրում եմ՝ ի՞նչ եղանակով եմ ծախս և եկամուտ ճանաչելու ու ե՞րբ։ Շնորհակալ եմ։ Օրենքի հղում էլ կասեք ինձ, խնդրում եմ, որ կարդամ։

Suren Tumanyan.

Բարև Ձեզ, ունեմ հարց շահութահարկից․

1-եթե շուկայից ձեռքբերում ունեմ , որտեղ վաճառողի տվյալ չկա, կարո՞ղ եմ դա ծախսագրել թե ոչ

2-քաղիրավական աշխատողի աշխատավարձը ծա՞խս է, թե ոչ

3-եթե ժամկետանց ապրանք ունեմ, որը դուրս ա գրվել, դա ծա՞խս է, թե ոչ

4-եթե անհատույց հողամաս ունեմ, դրա մասով ի՞նչը կարամ ծախսագրեմ, ի՞նչ նրբություն կա, օրինակ՝ դրա մասով մաշվածքը ծա՞խս է, թե ոչ։

Խնդրում եմ հոդվածներով ասեք, որ նաև կարդամ։

Սուրեն.

Բարև Ձեզ։ Ունեմ նման իրավիճակ․ կազմակերպության տնօրենը հանդիսանում է հողի սեփականատեր, բայց նախատեսում է այդ հողի վրա կառուցել պահեստ, որը արդեն պետք է ձևակերպվի ֆիրմայի անունով։ Հարց 1՝ արդյո՞ք ֆիրման կարող է հողի վարձակալության պայմանագիր կնքնել տնօրենի հետ ու վարձակալել այն։ Հարց 2՝ եթե շինարարության մասով ապրանքի ու ծառայության հաշիվներ ստանանք, դա մաքուր ծա՞խս է ֆիրմայի համար, թե՞ ոչ։ Հարց 3՝ հողը ես բալանսում որպես ՀՄ եմ նստացնում ու կառուցապատումը ավարտելուց հետո վերագնահատում եմ ու նստացնում որպես շենք, թե՞ ուրիշ ընթացակարգ կա։ Հարց 4՝ արժե՞ միանգամից հողը վերագրանցել ֆիրմայի անունով ու սկսել կառուցապատումը, թե՞ վարձակալեմ տիրոջից։ Շնորհակալ եմ։

Անուշ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Սեփականության իրավունքով ունի հողատարածք: Եթե այդ տարածքում ՍՊԸ-ի պատվերով կառուցվի տուն և վաճառվի ֆիզ. անձի՝ ի՞նչ հարկեր կառաջանան։

Արև.

Հիմնադիրը ներդրել է հող և շինություն ընկերության կանոնադրական կապիտալում, շինությունը քանդվել է բազմահարկ բնակելի շենք կառուցելու նպատակով: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ կապված շինության քանդման ծախսերի և կանոնադրական կապիտալի հետ:

Հասմիկ.

Բարի երեկո: Եթե ֆիզիկական անձը նվիրատվությամբ ստացել է երկու հողակտոր, նշանակությունը` բնակելի: Առաջինը ստացել է 2015թ, երկրորդը 2021թ: 2022թ հողակտորներից մեկը նվրատվություն անելուց, ինչպես նաև երկրորդ հողակտորը վաճառելուց հետո, ֆիզիկական անձի մոտ հարկ առաջանու՞մ է: Շնորհակալ կլինեմ, եթե արձագանգեք:

Մայիս.

Բարեվ ձեզ: ՀՕ 147 հոդված մաս 1 կետ 38 հողամասի օտարումից ստացվող եկամուտը նվազեցվող եկամուտ է: Հարցս հետևյալն է. եթե օտարողը ֆիզ. անձ է, գնորդը՝ իրավաբանական անձ, արդյո՞ք վերջինս ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից:

Մելինե.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն 2019թ.-ից դադար է, վերսկսում տված չի, բայց 2020 թվականին հող է ձեռք բերել ֆիզ. անձից, որը արտացոլվել է եկամտային հարկի հաշվարկում: Այս դեպքում պե՞տք է հանձնել 240 ձևը հաշվետվության:

Աստղիկ.

Բարի երեկո, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալություն։
Ձեռք է բերվել հողամաս, որի դիմաց դեռևս չի վճարվել /2 000 000 դրամ/։
2017թ. հաշվարկված մաշվածությունը կազմում է 38 881 դրամ, իսկ 2018թ.՝ 272 160 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։

Arev.

Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի /հողի և շինության/ ներդրումը, եթե գնահատողի կողմից այն գնահատվել է մեկ արժեքով /հող և շինություն/: Անշարժ գույքը ներդրվել է բազմաբնակարան շենքի կառուցման համար: Շինությունը քանդվել է:

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե գնում ենք հողակտոր և կառուցում առանձնատներ վաճառքի համար, հարկերի տեսակներից ելնելով, լավ է որպե՞ս իրավաբանական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, թե՞ որպես ֆիզիկական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, և ի՞նչ հարկեր ենք վճարելու: Եվ երկրորդ հարցը, եթե ֆիզիկական անձը գնում է հող, առանձնատուն կառուցում 1 հատ և վաճառում՝ այդ դեպքում ի՞նչ հարկ է վճարում:

Արևիկ․

ՍՊԸ-ի հիմնադրի /հիմնադիրը ՀՀ քաղաքացի է/ կողմից կանոնադրական կապիտալ է ներդրվել հողամաս և շինություն: Ինչպիսի՞ հարկեր են առաջանում և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Կանխավ շնորհակալություն:

Գրիգոր.

Կազմակերպությունն ունի հողի վարձակալության պայմանագիր համայնքապետարանի հետ, 2015 թվականին ավարտվել է պայմանագրի ժամկետը, սակայն համայնքապետարանը շարունակել է դուրս գրել հաշիվ ապրանքագիր, որի արդյունքում էլ վարձակալի կողմից վճարվել են բոլոր վարձավճարները: Նշեմ, որ աշխատանքը սեզոնային է՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ /այգի է/: Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը, եթե այո, ի՞նչ հիմքով /եթե հնարավոր է՝ հղում կատարեք/: Նշեմ, որ քսան տարուց ավելի է պայմանագիրը կնքված է, վարձակալի կողմից կատարվել են ներդրումներ և որևէ հիմք չկա լուծելու պայմանագիրը: