22/10/2026

ձեռքբերում

Արամ.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Համաձայն “Շրջանառության հարկի” մասին օրենքի տվյալ հարկատեսակով աշխատող կազմակերպությունները ազատվում են շուկայից ձեռքբերման դեպքում որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ պահելու պարտավորությունից: Հարց. այս դեպքում արդյո՞ք պարտադիր է գնման ակտերի կազմումը: Ի՞նչ կտա գնման ակտի առկայությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը: Նախապես շնորհակալություն:

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, որի համար վճարում է արտոնագրային վճար օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունը պարբերաբար գնումներ է կատարում շուկայից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք “Եկամտային հարկի մասին” օրենքով նախատեսված հարկային գործակալի կողմից պահվող 11 տոկոս եկամտային հարկը հաշվարկվում է շուկայից գյուղատնտեսական մթերք ձեռքբերելու համար: Հարցը առաջանում է, քանի որ “Եկամտային հարկի մասին” օրենքի համաձայն գյուղատնտեսական արտադրանքը ազատված է եկամտային հարկից: Սակայն մյուս կողմից պարզ չէ, թե կազմակերպությունը գյուղմթերքը ձեռք է բերել շուկայից անմիջապես գյուղմթերք արտադրողից, թե՞ առևտրականից: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ տվյալ ոլորտում աշխատող մասնագետների կարծիքներին:

Ani.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Շրջանառության հարկի դեպքում, եթե շուկայից ձեռք բերում է արվում, ապա ի՞նչ հարկեր են առաջանում: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Լյուդմիլա.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն մեքենա է գնել ավտոսրահից: Ի՞նչ ձևակերպումներ և ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ կարող են ավելանալ, մեքենայի ԱԱՀ-ն հաշվանցման կամ զրոյականի դեպքում ետ վերադարձման ենթակա՞ են: Տարվա ընթացքում ամորտիզացիա դուրս գրվու՞մ է մեքենայի համար: Մեկ հարց ևս` հիմնադիրը կարո՞ղ է փոխառություն տալ ՍՊԸ-ին այդ մեքենան ձեռք բերելու համար: Նախապես շնորհակալություն:

Tigran.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք: Գրանցված եմ որպես Ա/Ձ, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Գրեթե բոլոր ապրանքները ձեռք եմ բերել Սուրմալու տոնավաճառից, իհարկե տրամադրել են ՀԴՄ կտրոն: Կտրոնների գնման գումարները տարբեր են, կան նաև մանր թվեր` մոտ 250 000-ի կտրոն: Ասացեք խնդրեմ` կարո՞ղ եմ այդ կտրոնները ներկայացնել որպես ծախս և ինչպե՞ս պետք է կցեմ նրանց փաստաթուղթ: Լսել եմ նաև, որ կարելի է գնումների գիրք պատրաստել հասարակ տետրից, որտեղ կնշվի կտրոնի ձեռք բերման նպատակը, ասացեք` դա ճի՞շտ է:

Vahagn.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալի մասին է. “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը սահմանափակվում է 3 մլն դրամ:Նույն 6-րդ Հոդվածի 3-րդ կետում նշված է, որ 3 մլն-ի սահմանափակումները չեն տարածվում մի շարք վճարումների վրա:

Հարցս հետևյալն է. արդյո՞ք նշված սահմանափակումերը չեն տարածվում նաև ֆիզիկական անձից վարձակալված տրանսպորտային միջոցի վարձավճարի վճարման վրա:

Նարե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի բան եմ ուզում հարցնել ու խնդրում եմ՝ հնարավորինս շուտ օգնեք ինձ: Հնարավո՞ր է արդյոք գործուղման ծախսի հետ դուրս գրել նաև գումար ինչ-որ ապրանք (ՀՄ) ձեռք բերելու համար: Դա այն դեպքում, երբ ապրանքը գնված է նույն վայրից, որտեղ որ գործուղված է աշխատակիցը: Նշեմ նաև, որ գործուղման նպատակը լրիվ այլ է:

Գարիկ.

ԱՁ-ն կատարել է 2.800.000 դրամի ապրանքի գնում, վաճառողի կողմից տրվել է հաշիվ-ապրանքագիր: Այն կարո՞ղ է հանդիսանալ որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Այդ դեպքում եկամտահարկը կդիտվի 1 տոկոսի չափո՞վ:

Vahagn.

Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է մի հարց հետևյալի մասին. եթե կազմակերպությունը, տվյալ դեպքում ՍՊԸ-ն, մեկ օրում կանխիկ գնում է կատարել 1.200.000 դրամ արժողությամբ առևտրի կենտրոնից, որի դիմաց ստացել է 4 հատ ՀԴՄ կտրոն 300.000 դրամ արժողությամբ, ինձ շատ է հետաքրքրում, քանի որ գործարքը կատարվել է միևնույն օրվա ընթացքում, արդյո՞ք կատարվել է “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում:

Սուրեն.

Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձից գնել եմ 600 հազար դրամի ապրանք առանց փաստաթղթի, ինչպե՞ս կարող եմ կազմել դրա գնման ակտը, և արդյո՞ք կարող եմ միանգամից 600 հազար դրամի կանխիկ ապրանք ձեռք բերել, նախապես շնորհակալություն:

NAIRA.

Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է` երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել, որի դիմաց վճարվել է 11% եկամատահարկ, կասե՞ք ինձ` այս դեպքում ապրանքի ինքնարժեք որ թիվն է հաշվարկվում` առա՞նց եկամտահարկի, թե՞ եկամտահարկով:

Նախապես շնորհակալություն:

Անի.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը չունի ՀԴՄ, վաճառքն իրականցնում է բացառապես փոխանցումներով կամ կանխիկի մուտքի օրդերներով: 300000 դրամի սահմանափակումը վերաբերվում է միանվագ գործարքի ներառյա՞լ ԱԱՀ, թե՞ առանց ԱԱՀ: Ու արդյո՞ք ես ճիշտ եմ հասկացել օրենքը` չեմ կարող իրականացնել վաճառք միանվագ 300000-ից ավել գործարքով, և ամսվա մեջ 3 մլն-ից ավել, և գնում նույն չափով:

Անի.

Մանրածախ առևտրով զբաղվող խանութի վրա, որը կարող է աշխատել ԱԱՀ-ով կամ առանց ԱԱՀ-ի, դրամարկղի գծով սահմանափակումները ամսվա մեջ 3 մլն-ից ավել առք ու վաճառքին է՞լ է վերաբերում: Այսինքն` խանութը չպե՞տք է վաճառի 3 մլն-ից ավել կանխիկ գումարով, և նրա ձեռքբերումները չպե՞տք է անցնեն 3 մլն-ը: Գուցե ես շփոթում եմ, թե չէ սուպերմարկետները ինչպե՞ս պետք է վարվեին, որոնց օրվա հասույթն արդեն կարող է անցնել 3 մլն-ը: Ո՞ր օրենքով է կարգավորվում այս պահը:

Մարինե.

Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին. ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիրը, արտերկրից ձեռք է բերել հիմնական միջոց (ավտոբուս), որի համար ֆակտուրա կամ հաստատող այլ փաստաթուղթ չունի, առկա են միայն մաքսատան փաստաթղթերը: Ավտոբուսը ձեռք է բերվել տնօրենի անձնական միջոցներով: Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս գնահատեմ հիմնական միջոցը և ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ:

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս` կազմակերպութունը կարո՞ղ է ֆիզիկական անձից ձեռք բերել համակարգիչ: Դա կդիտվի որպես հիմնական միջոց, արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության ձեռք բերված ապրանքների տողում գրանցեմ:

Նանա.

Հարգելիներս, եթե կազմակերպության աշխատակիցը շուկայից ապրանքներ է ձեռք բերում, գնման ակտի վրա նրա անձնագրային տվյալները պե՞տք է լրացնել, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես, բացի չափման միավոր, քանակ, գին, գումարից, ո՞ր վավերապայմաններն են պարտադիր լրացվում գնման ակտում: Կանխավ շնորհակալ եմ:

Ստելլա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես գրանցված եմ որպես ԱՁ և զբաղվում եմ առևտրով: 2011թ շրջանառությունը չի անցել 30 մլն, սակայն ձեռք բերումների 90 % կատարվել է մեկ մատակարարից: Մի՞թե այս դեպքում ես մեխանիկորեն համարվելու եմ ԱԱՀ վճարող: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:

astxik.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ֆիրմային պատկանող մեքենայի համար: Կարո՞ղ եմ ձեռք բերման ԱԱՀ-ը հաշվանցել, իսկ գումարը որպես հիմնական միջոց դիտել: Շնորհակալություն:

Էդգար Աբրահամյան.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. եթե ես ֆիզիկական անձ եմ և տանը կարում եմ դրոշներ, արդյո՞ք ես կարող եմ այն վաճառել խանութին, և դա խանութի հաշվապահությունը ինչպե՞ս կարող է գնել, որպեսզի թղթաբանական խնդիրներ չունենա: Նախապես շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, ես դեռ սկսնակ եմ, խնդրում եմ ինձ օգնել: Մեր կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր վերանորոգման համար մեկ օրվա մեջ միևնույն կազմակերպությունից 500 հազար դրամին համարժեք, և մեզ տվել են ՀԴՄ կտրոն: Ի՞նչ պետք է անեմ:

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես աշխատում եմ խանութում, և ինձ հետաքրքրում են հարկային օրենսդրության վերջին փոփոխությունները, հատկապես կապված ձեռքբերված ապրանքների համար վճարումները միայն բանկային փոխանցումների միջոցով կատարելու հետ, և դրանց խախտումից բխող պատասխանատվությունն ու տուգանքները մատակարարող և ընդունող կազմակերպությունների համար: Խնդրում են ինձ հուշել` ինչպես կարելի է ծանոթանալ այդ փոփոխությունների հետ, եւ ուղարկել օրենքի հղումը, եթե հնարավոր է: Նախապես շնորհակալություն:

Rip.

ԱԱՀ վճարող “Ա” կազմակերպությունը “Բ” կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, որի դիմաց վճարումը կատարվել է անմիջապես “Բ” կազմակերպության բանկային հաշվին գումարը մուտք անելու (ոչ թե փոխանցելու) միջոցով: Նման ձևով վճարում կատարվել է մի քանի անգամ տարբեր օրերի: Բանկի կանխիկ մուտքի անդորրագրերի վրա որպես մուծող նշված է “Ա” կազմակերպության տնօրենը, նպատակը` մուտք հաշվին “Ա” կազմակերպության կողմից, անդորրագրերից մեկի վրա որպես մուծող նշված է այլ անձի` “Բ” կազմակերպության հաշվապահի անունը, նպատակը` մուտք հաշվին “Ա” կազմակերպության կողմից: Յուր. վճարման գումարը գերազանցում է 300 000 դրամը:
Հարց.
Արդյո՞ք այս վճարումը կհամարվի կանխիկ, և կազմակերպությունը իրավունք կունենա՞ հաշվանցելու դրա ԱԱՀ-ն: Ինչպե՞ս կազմակերպությունից ելք անել այն գումարը, որի բանկի կանխիկ մուտքի անդորրագրի վրա նշված է “Բ” կազմակերպության աշխատակցի անունը (ելքի անդորրագրում գրե՞մ “Ա” կազմակերպության տնօրենի անունը, այլ տեղեկություններում էլ նշեմ` “Բ” կազմակերպության աշխատակցի միջոցով, թե՞ միանգամից “Բ” կազմակերպության աշխատակցի անունով էլ ելք անեմ նշված գումարը:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:

Lilit.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի օգնել ինձ` պատասխանելով հետևյալ հարցիս: Ընկերությունը շուկայից ձեռք է բերել ապրանքներ առհաշիվ անձի միջոցով, հետևաբար պետք է վճարի եկամտահարկ 11%, հաշվապահական ձևակերպումը կլինի
դտ.216 կտ 228-180.000
դտ.216 կտ 5242-19.800
Համաձայն օրենքի առհաշիվ անձին օրեկան միանվագ 300.000 դրամից ավել գումար չենք կարող տրամադրել: Ինձ հետաքրքրում է, թե ինչու այս դեպքում դրամարկղի ելքի ժամանակ առհաշիվ անձին 280.200 դրամից ավել (300.000-19.800) ավել գումար չենք կարող տրամադրել: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:

Inga.

Շուկայից ձեռքբերումներից եկամտահարկը վճարվում է.
1.Այլ աղբյուրներից ստացված եկամուտներից
2.Քաղաքացիական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներ
համար սահմանված հաշիվներին

Rip.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կազմակերպությունը ձեռք է բերել տեխնիկա, առուվաճառքի պայմանագրում գինը նշելով 10 810 000 ՀՀ դրամ, այդ գումարի նկատմամբ հաշվել է 1 201 100 դրամ եկամտահարկ և վճարել է բյուջե: Իրավունք ունե՞ր կազմակերպությունը եկամտահարկի նշված գումարը որպես ծախս ծախսագրեր, թե՞ ոչ:

Անժելա.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել:
Կանխավ շնորհակալություն: