24/10/2026

ձևակերպում

Արփինե.

Բարևի երեկո, հեռակա գործընկերներ,
ինձ հուզում է այսպիսի մի հարց, նախկին հաշվապահը վաճառքի համար ստացված ապրանքը բալանսով ցույց է տվել որպես հիմնական միջոց, ինչպե՞ս կարող եմ այս բալանսով հիմնական միջոցից հանել, թողնել որպես ապրանքային մնացորդ: Նախապես շնորհակալություն:

Լիանա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հաշվապահական ձևակերպումներում: Կազմակերպությունը կանխավճար է տվել փոստային ծառայությունների կատարման համար, ինչպե՞ս այդ գործարքը ծախսագրել: Եվ կազմակերպությունը փոխառություն է ստացել, ինչպե՞ս այն վերագրել որպես հաշվետու ժամանակաշրջանի եկամուտ: Օրինակ, երբ դրամաշնորհ ենք ստանում, կատարում ենք, կտ 541 և դտ 2521 ձևակերպում, իսկ հաշվետու ժամանակաշրջանում` դտ541, կտ 6146:

Աշոտ.

Հարգելի կոլեգաներ,խնդրում եմ հնարավորության դեպքում ashot1-9-6-4 շնիկ rambler.ru հասցեով ուղարկել գրավատան գործառնությունների հաշվապահական ձևակերպումները սկսած գրավի առարկան վերցնելուց,գումարը տալուց մինչև գումարի վերադարձը:Կանխավ շնորհակալ եմ:

Տաթևիկ.

Խնդրում եմ ինձ օգնեք, ներմուծել ենք ապրանք ,որի համար վճարել ենք 17000 $,որը փոխանցման օրը եղել է 17000*387=6 579000 դրամ,իսկ ապրանքի ստացման ժամանակ կուրսի բարձրացման պատճառով այդ 17000 $-ը դարձել է 17000*401=6817000 դրամ,այս դեպքում այս դրամային տարբերությունը (238000 դրամը )ես կարող եմ ձևակերպել որպես արտարժույթային տարբերություն ,725 կամ 625 հաշիվներով ձևակերպել :
Կանխավ ‘ շնորհակալություն:

Ելենա.

Հարգելի հաշվապահներ, ողջունում եմ բոլորիդ:
Կազմակերպությունում ունեմ աշխատակցուհի, ով մոտ ապագայում պատրաստվում է գնալ դեկրտային արձակուրդ: Խնդրում եմ մանրամասն բացատրեք ինչ հերթական ձեւակերպումներ պիտի ունենամ, ինչ թղթեր պահանջեմ, ինչ լրացնեմ աշխ. գրքույկում….

Artavazd.
Աշխատողը ստացել է առհաշիվ գումար, գնումներ կատարել, հաշվարկային հաշվից գումար ստացել և այն առհաշիվ տրված գումարի մնացորդի հետ մուտքագրել է դրամարկղ: Կարո՞ղ ենք մեկ մուտքի օրդերով մուտքագրել երկու գումարներն էլ` բնականաբար ձևակերպումը տալով 251/252,228: