Tag: շրջանառության հարկ

Ո՞ր գումարը կհարկվի շրջանառության հարկով

Կարեն.

Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց.

A կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրման միջնորդային գործունեությամբ` հանդիսանում է միջնորդ բեռը տեղափոխողի (բեռի տիրոջ, B) և բեռնափոխադրումներ իրականացնող (C) կազմակերպության միջև: A կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր B-ին, ստանում է հաշիվ-ապրանքագիր C-ից, տարբերությունը A-ի եկամուտն է: Շրջանառության հարկով հարկվելու դեպքում A-ի համար ո՞ր գումարը կհամարվի հարկվող եկամուտ` B-ին տրված հաշվի մեջ նշված ամբողջ գումարը, թե այդ գումարի և C-ից ստացված հաշվի մեջ նշված գումարի տարբերությունը:

Կարդալ ավելին Ո՞ր գումարը կհարկվի շրջանառության հարկով

Ավելացվել է փաստաթուղթ

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնի “Այլ փաստաթղթեր” ենթաբաժնում ավելացվել է հետևյալ փաստաթուղթը.

  • Տեղեկանք առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վերաբերյալ

Կարդալ ավելին Ավելացվել է փաստաթուղթ

Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ

235

Կարեն.

Տուրիստական ընկերությունը հարկվում է շրջանառության հարկով: Եթե վաճառում ենք տուրիստական ծառայությունների փաթեթ (հյուրանոց, տրանսպորտ, սնունդ, գիդի ծառայություն) և բաղադրիչներից և ոչ մեկը սեփական չեն, արդյո՞ք կարելի է այնպես ձևակերպել, որ հարկման օբյեկտ հանդիսանա ոչ թե հենց տուրփաթեթի վաճառքի գինը, այլ հյուրանոցից, տրանսպորտային ընկերությունից և ռեստորանից ստացվող միջնորդավճարը: Այս խնդիրը վերաբերում է գրեթե բոլոր ներգնա տուրօպերատորներին: Խնդրում եմ օգնել՝ ձևակերպման մեխանիզմ կամ ճիշտ պայմանագրային ձև առաջարկելով:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ

Օրենքի փոփոխություններ

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ նշել, թե որտեղ կարող եմ ծանոթանալ օրենքի փոփոխություններին` կապված առևտրի ոլորտում շրջանառության հարկի 1 տոկոս դառնալու, կուտակային վճարների փոխարեն սոցիալական վճարներ կատարելու, և եթե եղել են այլ փոփոխություններ, նաև դրանց մասին: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Օրենքի փոփոխություններ

Տուրիստական կազմակերպությունը միջնորդ է հանդես գալիս

Emili.

Հարգելի կոլեգաներ, կխնդրեի օգնեիք այս հարցում: Նորաբաց տուրիստական կազմակերպություն է, որը միջնորդ է հանդես գալիս: Այսինքն` այլ տուրիստական կազմակերպություններից ձեռք է բերում տուր-փաթեթներ և վաճառում ֆիզ. անձանց: Հարցս հետևյալն է` ֆիզ. անձին ՀԴՄ կտրոն տալիս ինչքա՞ն պետք է գումար ցույց տալ` ամբո՞ղջ փաթեթի արժեքը (ներառյալ միջնորդավճար): Ուղղակի տվյալ դեպքում կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, մի՞թե ամբողջ գումարը չի դիտվի շրջանառություն ու հարկվի: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Տուրիստական կազմակերպությունը միջնորդ է հանդես գալիս

Հագուստ արտահանելու ժամանակ

228

Արթուր.

Հարգելի հաշվապահներ,
Ապրանք (հագուստ, սպիտակեղեն) արտահանելու ժամանակ մաքսային ի՞նչ վճարներ են սահմանված, և այդ դեպքում ո՞ր հարկատեսակով պետք է հարկվի տվյալ արտադրությունը` ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հագուստ արտահանելու ժամանակ

Կազմակերպությունը հիմնական միջոց է ստացել նվեր

242

Լենա.

ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով: Մեկ այլ կազմակերպությունից անհատույց ստացվել է հիմնական միջոց: Արդյո՞ք այդ ՀՄ կհամարվի եկամուտ, և ինչպիսի՞ ձևակերպում տալ դրան: Շնորհակալություն պատասխանի համար:

Կարդալ ավելին Կազմակերպությունը հիմնական միջոց է ստացել նվեր

Կազմակերպությունը վաճառել է դիզելային վառելիք

239

Դավիթ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը, որը աշխատում է առանց ԱԱՀ` շրջանառության հարկով 1-ին կիսամյակ, ձեռք է բերել դիզելային վառելիզ: Այնուհետև 2 կիսամյակից իր դիմումի համաձայն հաշվառվել է ԱԱՀ վճարող, և գնված դիզ. վառելիքը վաճառել է կապալառու կազմակերպությանը` իր կողմից պատվիրված շինարարության աշխատանքների համար օգտագործելու նպատակով:

Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ վերոնշյալ գործարքի համար վաճառելուց, և ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ո՞ր տողերը պետք է լրացվեն:

Դիզելային վառելիքի վաճառքը ազատվա՞ծ է ԱԱՀ-ից, թե՞ 0-ական դրույքաչափով է հարկվում:

Կարդալ ավելին Կազմակերպությունը վաճառել է դիզելային վառելիք

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է դուրս գրել հարկային հաշիվ

Գևորգ.

Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և արտոնագրային վճարով, ապա մենք կարո՞ղ ենք հարկային հաշիվ կազմել, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունը կարող է դուրս գրել հարկային հաշիվ

Արդյո՞ք ընկերությունը պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկ

Gohar.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել.
1. արդյո՞ք շրջանառության հարկ վճարող ՍՊ ընկերությունը պետք է ներկայացնի ամսական ՀԴՄ տեղեկություն, թե՞ վերջինիս եռամսյակի թիվը արտացոլվում է շրջանառության հարկի հաշվետվության մեջ
2. միայն արտոնագրային վճար վճարող ՍՊ ընկերությունը արդյո՞ք պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկ
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք ընկերությունը պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկ

Ապրանքների ձեռքբերումը հիմնավորված չէ փաստաթղթով

202

Արման.

Հարգելի հաշվապահներ, ունեմ ձեր խորհրդի կարիքը.
Ըստ “Շրջանառության հարկի մասին” օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի շրջանառության հարկով աշխատող իրավաբանական անձինք ազատվում են եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պարտավորությունից, այսինքն շուկայից ձեռքբերում կատարելու ժամանակ պարտադիր չէ գնման ակտ կազմելը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք ստուգման ժամանակ խնդիր չի առաջանա, եթե ՀԴՄ-ով վաճառված ապրանքներս փաստաթղթով հիմնավորված չեն: Նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին Ապրանքների ձեռքբերումը հիմնավորված չէ փաստաթղթով

Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին

Armine.

Բարև, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն, ով 2013թ-ին աշխատել ու հարկվել է շրջանառության հարկով, հիմա պետք է ներկայացնի “Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին”, սակայն էլեկտրոնային հաշվետվությունների էջում կա երկու տողով` 98 և 108: 98-ը բացում է միայն 2013-ի համար լրացնելու հնարավորությամբ, իսկ 108 տողինը` 2014: Ասացեք խնդրեմ, ես ճի՞շտ կանեմ, եթե լրացնեմ 98 համարի հաշվետվությունը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին

Ընկերությունը արտոնագրային վճար վճարող է

Կարեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արտոնագրային վճար վճարող ՍՊ ընկերությունը պե՞տք է ներկայացնի ամսական ՀԴՄ տեղեկություն և տարեկան շահութահարկի հաշվետվություն, թե՞ շրջանառության հարկի հաշվարկ: Ինչու՞: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերությունը արտոնագրային վճար վճարող է

Շրջանառության հարկի հաշվարկ

Varduhi.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեր կազմակերպությունը զբաղվում է աղբահանությամբ: Հարցս հետևյալն է` շրջանառության հարկը ո՞ր տոկոսով է գանձվում, և ինչպե՞ս է հաշվարկվում այն, մանրամասնեմ. հասույթից հանու՞մ ենք նվազեցումները, այնուհետև հարկու՞մ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հաշվարկ

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն

Shushan.

Խնդրում եմ պատասխանեք` Ա/Ձ-ն, որ աշխատում է շրջանառության հարկով և չունի գրանցված աշխատող, բացի շրջանառության հարկից այլ հարկեր պե՞տք է վճարի, թե ոչ, և կխնդրեի նշել հոդվածը:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն

Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը 2013թ. աշխատել է բացառապես շրջանառության հարկով: Կարո՞ղ եք օգնել` ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը

Վարձակալական պայմանագիր ֆիզ. անձի հետ

Լիանա.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու:
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Վարձակալական պայմանագիր ֆիզ. անձի հետ

Կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից

220
GLA.

Հարգելի կոլեգաներ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից, իսկ մինչ այդ համարվել է շրջանառության հարկով հարկվող: Կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվները մինչև փետրվարի 20-ը ինչպե՞ս են ճշտգրտվելու և ինչպե՞ս են արտացոլվելու առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից

Շահութահարկի կանխավճարների մասին

208

Լյուդմիլա.

Հարգելի մասնագետներ, օգնեք ինձ 2013թ-ի առաջին եռամսյակից մինչև երրորդ եռամսյակ շրջանառության հարկով եմ աշխատել, իսկ չորրորդ եռամսյակում արդեն շահութահարկով: Հարցս հետևյալն է` 2014թ-ի շահութահարկի կանխավճարը հաշվելուց պետք է վերցնեմ շրջանառության հարկի գումարի 40% + 2013-ի չորրորդ եռամսյակի շահութահարկի գումարը և երկուսի հանրագումարի 18.75% հաշվե՞մ: Օրինակի համար շրջ. հարկի 40% – ը 100 000, շահութահարկի չորրորդ եռամսյակի գումարը 300 000

100 000 + 300 000 = 400 000
400 000 * 18.75% = 75 000 (2014 շահութահարկի կանխավճար)

Կարդալ ավելին Շահութահարկի կանխավճարների մասին

Շրջանառության հարկի ձևակերպումներ

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, թե ինչ հաշիվներով է կատարվում շրջանառության հարկի ձևակերպումները:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի ձևակերպումներ

Զբոսաշրջային գործունեություն

209
Emily.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են`

1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն:

2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից:

3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է:

Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է 🙂

Կարդալ ավելին Զբոսաշրջային գործունեություն

Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի ԱՁ-ն

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, տալիս է եկամտային հարկի ամսական հաշվետվություն վարձու աշխատողների մասով և շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվություն, ապա որևիցե տարեկան հաշվետվություն պե՞տք է ներկայացնի, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի ԱՁ-ն

ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ

208
Լյուդմիլա.

Շատ շտապ է, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս` 2013 -ի չորրորդ եռամսյակից ԱԱՀ վճարող եմ համարվել, մինչ այդ շրջանառության հարկով եմ հարկվել մինչև սեպտեմբերի 30-ը:

Հարցս հետևյալն է` սեպտեմբերի համար Արմենթելի ու Օրանժի հարկային հաշիվները ստացել եմ Հոկտեմբերի 5-ին: Կարո՞ղ եմ հոկտեմբերի 5-ին ստացած հարկային հաշիվները չորրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներառել:

Կարդալ ավելին ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ

Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել

Լիլի.

Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել, եթե ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2013թ. ընթացքում ներկայացրել է շրջանառության հարկի եռամսյակային և եկամտային հարկի ամսական հաշվետվություններ: Խնդրում եմ, նշեք հաշվետվության ձևի համարը և ժամկետները:

Կարդալ ավելին Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել

Կազմակերպությունը իրականացրել է փոխանակման գործարք

Սաթեն.

Հիմնական միջոցների ձեռք բերման համար կազմակերպությունը վճարումը կատարում է ոչ թե դրամով, այլ բարտերի տեսքով, տալիս է ապրանք` ինքնարժեքով: Այդ ապրանքի համար պե՞տք է իրացում ձևակերպեմ և ներառեմ շրջանառության հարկի հաշվարկում:

Կարդալ ավելին Կազմակերպությունը իրականացրել է փոխանակման գործարք

Ինչպե՞ս կհաշվարկվի շրջանառության հարկը

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Շնորհավոր բոլորիդ գալիք Նոր Տարին:
Աշխատում ենք շրջանառության հարկով, ունենք կոշիկի արտադրամաս և մանրածախ խանութ տարբեր հասցեներում, հաշիվ-ապրանքագրով կամ բեռնագրով ապրանքը հասցվում է խանութ: Հարցս վերաբերվում է հարկմանը, շրջանառության հարկի հաշվետվության մեջ խանութ տեղափոխված ապրանքի ամբո՞ղջ խմբաքանակից է հարկվում, թե՞ ֆիսկալի հանրագումարից, քանի որ հնարավոր է 1 եռամսյակում հարկվի 100 զույգի համար, հաջորդ եռամսյակում ապրանք չբերվի, սակայն ՀԴՄ ֆիսկալով ցույց տրվի վաճառք և անհամապատասխանություն առաջանա:

Խնդրում եմ մանրամասն նկարագրեք այս գործընթացը, մեր արտադրանքը բացառապես վաճառվում է մեր խանութում, նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Կարդալ ավելին Ինչպե՞ս կհաշվարկվի շրջանառության հարկը

ՀԴՄ-ով իրականացված հաշվարկների արտացոլում հաշվետվության մեջ

Ալբերտ.

Հարգելի գործընկերներ,
կազմակերպությունը աշխատում է արտոնագրային վճարով, ինչպես նաև շրջանառության հարկով: ՀԴՄ-ով տպվում են 2 տարբեր կտրոններ` բաժին 1-ով արտոնագրային վճարով գործունեության համար, իսկ բաժին 2-ով` շրջանառության հարկով գործունեության համար: Յուրաքանչյուր ամիս ներկայացվում են տեղեկություններ, որտեղ արտացոլվում է ՀԴՄ-ով տպված կտրոնների հանրագումարը: Ւսկ շրջանառության հարկի հաշվարկում նու՞յնպես ամբողջ հանրագումարն է արտացոլվելու, թե՞ միայն շրջ. հարկով հարկվող մասը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԴՄ-ով իրականացված հաշվարկների արտացոլում հաշվետվության մեջ