Հապետ․
Բարև Ձեզ, ի՞նչ պատասխանատվության միջոց է կիրառվելու առողջության ապահովագրության վճարը ժամանակին չվճարելու համար։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Հապետ․
Բարև Ձեզ, ի՞նչ պատասխանատվության միջոց է կիրառվելու առողջության ապահովագրության վճարը ժամանակին չվճարելու համար։
Նելլի․
Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձը Ռուսաստանից դեկտեմբեր ամսին սահմանված քանակից ավելի ապրանք է ներմուծել, դեռ ոչ ԵՏՄ ներմուծումն է արել, ոչ էլ որևէ հաշվետվություն ուղարկել։ Խնդրում եմ կհուշե՞ք՝ ի՞նչ հնարավոր տույժ ու տուգանք կարող է առաջանալ, և ի՞նչ հաշվետվություններ անհրաժետ կլինի ուղարկել։ Կանխավ շնորհակալություն։
Արեն․
Բարև ձեզ։ Եթե կազմակեպությունը խախտում է Աշխատանքային օրենսգրքի հադված 185, մաս 1, որտե՞ղ պետք է դիմել, որպեսզի պատկան մարմինները ստուգեն և պատժեն տվյալ կազմակերպությանը։
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերությունը E-Mark ծրագրով սխալմամբ 40 հատ էլեկտրոնային դրոշմապիտակի տեղը շրջանառությամ մեջ է դրել 400 հատ էլեկտրոնային դրոշմապիտակ։ Ի-Մարկից ասել են, որ խմբագրել և փոփոխել չի լինի: Խնդիրը նրանում է, որ ամեն ամիս մոտ 30-40 վաճառք ունենք այդ ապրանքներից, այսինքն առնվազն 10 ամիս հարկավոր է ամբողջությամբ իրացնելու համար։ Ի՞նչ կարել է անել, ի՞նչ խնդիրներ կարող են լինել, և կասե՞ք՝ ի՞նչ վարչական պատասխանատվություն է նախատեսված։
Հայկ․
Բարև բոլորին: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն բացվել է 2024թ. օգոստոսին, սակայն հարկային համակարգում չի գրանցվել, և քանի որ չի ընտրել հարկման հատուկ համակարգ, ավտոմատ դարձել է ԱԱՀ վճարող: Օգոստոսին ներմուծել է ֆոտո տպիչ, և այլևս գործունեություն չի ունեցել: Հիմա ցանկանում է դադարեցնել գործունեությունը: Այսօր արդեն գրանցել եմ համակարգում, բայց դե ԱԱՀ-ի ամսական զրոյական հաշվարկներն էլ չի ուղարկվել: Ճի՞շտ կլինի հիմա ուղարկել 2 ամիսների հաշվարկը, հետո գործունեությունը դադարեցնելու դիմումը: Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում խախտման համար։
Վահան․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Այս պահին գրանցված աշխատող եմ IT ընկերությունում։ Եթե ճիշտ եմ հասկացել՝ մյուս տարի մինչև մայիս պետք է հայտարարագիր ներկայացնեմ այս տարվա համար։ Ի՞նչ կլինի, եթե ընդհանրապես չներկայացնեմ հայտարարագիր։ Ինչ-որ տուգանք սահմանվու՞մ է։ Ու արդյո՞ք տուգանքով կլուծվի հարցը, թե՞ ոչ։
Հասմիկ․
Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ։ Ընկերությունը չի ներկայացրել առաջին և երկրորդ եռամսյակների հաշվետվությունները։ Վարչական տուգանք մե՞կ հատ է նշանակվելու, թե՞ երկու։ Կանխավ շնորհակալություն։
Արտակ․
Բարև Ձեզ, ընկերներ, խնդրում եմ ինձ օգնել․ 2023 թվականից զբաղվում եմ հագուստի մանրածախ վաճառքով ինտերնետի միջոցով և 2023 թվականին ներկայացրել եմ շրջանառության հարկի բոլոր հարկային հաշվետվությունները, իսկ 2024 թվականից սկսած չեմ ներկայացրել դիմում շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ և անցել եմ ԱԱՀ-ին, սակայն անձնական խնդիրների պատճառով 2024 թվականի հունվարից մինչև օրս որևէ հաշվետվություն չեմ ներկայացրել, խնդրում եմ օգնել և հատնել՝ ինչպե՞ս կարող եմ շտկել իրավիճակը, ինչպես նաև ի՞նչ հետևանքներ կլինեն նման իրավիճակում, նախապես շնորհակալ եմ։
Գայանե․
Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ ի՞նչ պատասխանատվություն կա նախորդ տարիների 163 ձևը (բնակարանի վարձակալությունից եկամտային հարկի հաշվարկը) ուշ ներկայացնելու և վճարումները ուշացնելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Աննա․
Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող և ՀԴՄ ունեցող ԱՁ-ն 2023թ-ին գերազանցել է 24 մլն շրջանառությունը։ 2024թ-ին չի ներկիայացրել ապրանքների անվանացանք ՀԴՄ կտրոնի վրա։ Ի՞նչ վարչական տույժ է նախատեսվում տվյալ դեպքում։
Աստղիկ․
Բարև բոլորին։ Այսպիսի հարց ունեմ։ Ես պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեմ, սակայն ներկայացնելու համար նախատեսված ժամկետը անցել է։ Խոսքը այս հաշվետվության մասին է` «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 2-ՏԱ (ՋՈՒՐ) (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, որի ներկայացման ժամկետը մինչև փետրվարի 25-ն է, ընդ որում վաղն ենք (28) ներկայացնելու, ուզում էի իմանալ՝ վարչական տուգա՞նք է գալու դրա համար և եթե այո, կգա, ապա որքա՞ն գումարի սահմանում։
Աննա․
Բարև ձեզ, վարչական իրավախախտման համար կալանք է դրվել ՍՊԸ տնօրենի քարտին։ Այսինքն՝ միասնական հաշվից տուգանքը չի քաշել։
Ի՞նչ պետք է անել տվյալ դեպքում։
Եվա․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ֆիզ․ անձանց եկամտի հայտարարագրման մասով ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկել։ Ի՞նչ ժամկետում։ Եվ չներկայացնելը ի՞նչ հետևանքներ կունենա։ Եվ ֆիզ․ անձանց ՀՎՀՀ ինչպե՞ս կարող ենք վերցնել, եթե ֆիզ անձը ՀՀ-ում չէ։
Քրիստինե․
Բարև բոլորին։ Եթե էլեկտրոնային դրամարկղի հայտը հունվարի 2-ով է ուղարկվում, խնդի՞ր է առաջանալու կամ տուգանք։
Նամի․
Բարև ձեզ, ես ԱՁ եմ բացել մի քանի ամիս առաջ, բայց ընդհանրապես ոչ մի շրջանառություն չեմ ունեցել, հաշվետվություն էլ չեմ ներկայացրել։ Կարո՞ղ եմ սառեցնել, և ունե՞մ արդյոք որևէ տույժ հաշվետվություն չներկայացնելու համար։
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն անալիտիկ հաշվառում չվարելու համար ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում։
Արմինե․
Ֆինանսական ճգնաժամի արդյունքում կազմակերպությունը, հրաժարվելով հաշվապահական ծառայությունից, մի քանի ամիս չի հանձնել որևէ հարկային հաշեվություն: Եթե այսօր հաշվետվությունները հանձնվեն, բացի սահմանված տույժերից և տուգանքներից ի՞նչ հավելյալ պատասխանատվություն կարող է առաջանալ:
Անահիտ․
Բարև ձեզ։ Օգոստոսի 30-ին ԱՁ ենք գրանցել պետռեգիստրում, էլ ոչինչ չի արվել։ Շրջհարկի դիմում չենք տվել, բացի այն, որ ԱԱՀ պիտի աշխատենք, վարչական է՞լ կգա, որ թեկուզ զրոյական, բայց ԱԱՀ հաշվետվություն չենք ներկայացրել օգոստոս ամսվա համար։
Ալլա․
ՍՊԸ հիմնադրվել է 1 տարի առաջ, պետ․ ռեգիստի վկայականում գործադիր մարմնի ղեկավար նշանակված է պաշտոնը՝ տնօրեն (Անուն Ազգանուն), հարկման դաշտը՝ ԱԱՀ (դիմումը տարվա սկզբին այդպես ներկայացվել է), բայց ոչ մի օր գործունեություն չի իրականացվել, պարզապես ամեն ամիս ներկայացվել է 0-ական եկամտային հարկի և ԱԱՀ հաշվետվություն: Քանի որ գործունեություն չի իրականացվել, տնօրենի գրանցման հայտ չի ներկայացվել: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք անհրաժեշտ էր ներկայացնել գրանցման հայտը։ Եթե այո, ապա հիմա ուշացած ներկայացնելու դեպքում ի՞նչ է սպասվում։
Անահիտ․
Բարև ձեզ, շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ԵՏՄ ներմուծում է արել, որի հայտարարագիրը տրվել ժամանակին, իսկ հայտարարությունը ավելի ուշ, վարչական տուգանք կսահմանվի՞։
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպությունն ունի մարդատար մեքենա հիմնական միջոց, վարչական ակտ գալու դեպքում կարո՞ղ է այլ ֆիզիկական անձը վճարել տվյալ ակտը, թե՞ պարտադիր պետք է կազմակերպության բանկային հաշվից կատարել:
Մետաքսե․
Բարի օր։ ԱՁ-ն բացվել է անցած տարի նոյեմբերին, և ոչ մի գործողություն չի արվել դրանից հետո (ոչ դիմում, ոչ հաշվետվություն): Հիմա ցանկանում եմ դադարեցնել գործունեությունը։ Խնդրում եմ կօգնե՞ք հասկանալ՝ ի՞նչ տույժեր պետք է վճարեմ, և եթե ID քարտ չունեմ, ի՞նչ տարբերակով է հնարավոր ներկայացնել դադարեցման դիմում։
Անի․
Բարև Ձեզ։ ԱՁ եմ, աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում։ Այս ամիս պետք է վճարեմ՝
1․ Շրջանառության հարկ,
2․Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճար,
3․ՀԱՇՎԱՐԿ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
4․ Դրոշմանիշային վճար
Ցավոք անձնական խնդրների պատճառով չեմ կարողանա վճարել մոտակա 2 ամսվա ընթացքում։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ տույժ և տուգանք է նախատեսվում յուրաքանչյուրի ուշացման համար։
Կանխավ շնորհակալություն։
Եվա․
Բաև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ Vero համակարգով դրոշմապիտակների ուշ վերագրման համար ի՞նչ չափի տույժ և տուգանք է սպասվում կազմակերպությանը։
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն նոյեմբեր ամսին թվով 5 արտահանում է կատարել ՌԴ։ ԵՏՄ վիճակագրական հաշվետվությունները ժամկետից ուշ է ներկայացրել՝ ներկայացնելով փետրվարի 10-ին։ Վարչական տուգանքը որքա՞ն կկազմի։ 5 արտահանման համար առանձի՞ն պետք է վարչական կիրառեն։ Ո՞ր օրենքը նայեմ այս հարցի հետ կապված։
Հայկ․
Բարև Ձեզ։ Խնդրեմ հուշեք՝ դրամարկղի մուտքի / ելքի օրդերների վրա եթե որոշ ստորագրություններ են բացակայում, օրինակ գանձապահի, դրա համար ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված։ Կանխավ շնորհակալություն։
Մարիաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Եթե ԵՏՄ երկրներից մեկից ՍՊԸ-ի տնօրենը ներմուծող կազմակերպության միջոցով ապրանք է գնել որպես ֆիզիկական անձը և վճարել ապրանքի գինը ռուբլիով, ինչու՞ են հիմա կանչում այդ մարդուն վարչական իրավախախտման համար և ասում, որ ապրանքի գնի 20%-ը պետք է վճարի։
Նաիրա.
Բարև ձեզ: Մեր աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2019թ., այդ ժամանակ հայտը ուղարկվել է: 2020թ. մարտի 1-ից ուղարկել եմ հայտ լրիվ դրույքից 0,5 դրույք աշխատելու համար, բայց մարտի 25-ից ազատել ենք աշխատանքից, ուղարկել եմ հայտը, որի առաջին հատվածում նշել եմ ազատման ամսաթիվը, բայց II հատվածով չեմ նշել ազատումը, և հիմա դուրս է գալիս, որ ընդունվել է աշխատանքի մարտի 1-ից: Եթե հիմա հայտը հին ամսաթվով ուղարկեմ՝ II հատվածով ազատելով մարտի 25-ից, որքա՞ն կկազմի վարչականը:
Աննա․
Բարև ձեզ: Փետրվար ամսվա համար եկամտային հարկի հաշվետվությունը դեռ չեմ ուղարկել՝ անաշխատունակության պատճառով: Երկուշաբթի որ ուղարկեմ, կլինի 1 օր ուշացում, կենթարկվե՞մ արդյոք վարչական պատասխանատվության և որքա՞ն:
Լիլիթ.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 27.02.2020թ., գրանցման հայտը ուղարկվել է 27.02.2020թ. ժամը 13:00-ին, ՊԵԿ-ը ընդունել է հայտը, սակայն վավերի փոխարեն գրվել է սխալներով: Ինչու՞մն է խնդիրը, և վարչական տուգանք կհասնի՞, թե՞ ոչ: