Tag: վերջնաժամկետ

Հարկերի վճարման վերջնաժամկետ

Սյուզի․

Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե հարկերը մուծենք 21-ին, տույժ տուգանք կլինի՞, 20-ը ոչ աշխատանքային է։

Կարդալ ավելին Հարկերի վճարման վերջնաժամկետ

Հիմնադրամների հաշվետվության վերաբերյալ

Մերի․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է հիմնադրամի 0-ական հաշվետվության ներկայացմանը։ Կայքում տեղեկացա, որ ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։ Ամբողջ 2020-թ-ին հիմնադրամը չի գործել և եղել է վերագրանցման փուլում, ապրիլին կատարվել է գրանցումը։ Հիմա, կարիք կա՞ արդյոք ներկայացնելու հաշվատվություն, և քանի որ ID-ի հետ խնդիր ունեմ, հաշվետվությունը չերկայացնելու դեպքում տույժ/տուգանք կլինի՞ այս պարագայում։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հիմնադրամների հաշվետվության վերաբերյալ

Հաշվետվությունը ուշ ներկայացնելու դեպքում

Քնարիկ.

Բարև ձեզ:
Կասե՞ք՝ աշխատավարձի մասով հաշվետվությունները՝ եկամտային հարկ և սոց. վճար, մինչև ե՞րբ պետք է ներկայացվեն, և ուշացնելու դեպքում ի՞նչ կլինի:

Կարդալ ավելին Հաշվետվությունը ուշ ներկայացնելու դեպքում

Արդյո՞ք անհրաժեշտ է ուղարկել տարեկան հաշվետվություն

Գարիկ․

Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Ամեն ամիս ես ուղարկում եմ եկամտային հարկի և սոց․ վճարի հաշվետվությունը: Պե՞տք է արդյոք ուղարկել այդ հաշվետվության տարեկան հաշվարկի հաշվետվություն։ Եթե այո, ապա ո՞ր ձևն է, և վերջնաժամկետը ո՞ր օրն է։ Մերսի:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է ուղարկել տարեկան հաշվետվություն

Կհետաձգվի՞ արդյոք հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը՝ մարտի 20-ը

Լիլիթ․

Հարգելի գործընկերներ, տեղյա՞կ եք՝ հետաձգվելու՞ է արդյոք հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը՝ մարտի 20-ը, կապված կորոնավիրուսի համավարակի հետ։

Կարդալ ավելին Կհետաձգվի՞ արդյոք հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը՝ մարտի 20-ը

Հիշեցում

Հարգելի գործընկերներ,

2020թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2020թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2020թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Կարդալ ավելին Հիշեցում

Հիշեցում․ փետրվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է

Հարգելի գործընկերներ, 2020թ. փետրվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է։ Պետք է հանձնել ձև N 205. “Հաշվետվություն՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ”:

ՀՀ Հարկային օրենսգիրք, Հոդված 270. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը

  1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
Կարդալ ավելին Հիշեցում․ փետրվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է

Հիշեցում

Հարգելի գործընկերներ, 2019թ. մարտի 20-ը շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերջնաժամկետն է: Այլընտրանքային եղանակով կանխավճարներ կատարելու համար պետք է հանձնել ձև N 151, “Հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ”:

ՀՀ Հարկային օրենսգիրք, հոդված 135, 4-րդ մաս. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարները կատարում են նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ:

Կարդալ ավելին Հիշեցում

Հիշեցում

Հարգելի գործընկերներ,

2019թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2019թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 208. Հայտարարություն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ – 2019թ-ին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Կարդալ ավելին Հիշեցում