Բարև Ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով, շրջանառության հարկ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք 2 հարցի:
1) Գործունեությունը դադարեցված է 2020թ. ապրիլի 1-ից: Արդյոք պե՞տք է ներկայացնել մինչև 20.02.2021 – 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, թե՞ հայտարարությունը ներկայացվում է գործունեություն վերսկսելու ժամանակ:
2) Խնդրում եմ հուշեք – 240. ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի ՀԱՇՎԱՐԿԻ լրացման կարգը: Լրացվու՞մ է միայն – 107. Շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը տողը:
Կանխավ շնորհակալ եմ:
վերսկսում
Ani.
Հարգելի հաշվապահներ, 3 հարց ունեմ: 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել:
Հարգելի հաշվապահներ, շրջ հարկով հարկվող Ա/Ձ-ն կասեցված է, ի՞նչ պետք է անել նորից այն վերականգնելու համար:
Արման.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել, եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով և 28.04.2020-ին դիմում է ներկայացնրել անորոշ ժամկետով դադարեցնելու, հիմա ուզում է վերսկսել: Այս դեպքում նորից պետք է շրջանառության հարկի դիմու՞մ ներկայացնի, թե ոչ:
Էլյա․
Բարև ձեզ։
Պանրի արտադրության փոքրիկ ձեռնարկություն ունեինք՝ գրանցված որպես ՍՊԸ: Ժամանակավոր դադարեցրել էինք գործունեությունը: Հիմա ուզում ենք վերսկսել: Աշխատելու ենք խանութների և սուպերմարկետների հետ: Ես ու ամուսինս ենք աշխատելու, նաև ուզում ենք ունենալ մեկ աշխատակից: Կասե՞ք՝ որքան պետք է վճարենք որպես ՍՊԸ գործունեությունը վերսկսելու համար: Արդյո՞ք պետք է ձեռք բերենք ՀԴՄ սարք: Հնարավո՞ր է գրանցվենք որպես միկրոձեռնարկատեր: Ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ վճարներ և որքա՞ն:
Կանխավ շատ շնորհակալություն։
Ինչու՞ չի ստացվում ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն
Արմինե.
Ա/Ձ-ն 2014թ.-ից դադարի մեջ է եղել։ Գործունեությունը մարտի 13-ից վերսկսելու դիմում է ներկայացվել, բայց միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտարարությունը չի ընդունում համակարգը։ Իրավունք չկա՞։
Ռուզաննա.
Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը կարո՞ղ է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը և հետո գործունեությունը սկսել այլ հասցեում:
Սահակ Մարգարյան.
Անհատ ձեռնարկատեր եմ, մի տեղանոց վայրում խադավիկ եմ աշխատում արտոնագրված հարկով։ Մի քանի ամիս չեմ աշխատել, հիմա ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ վերսկսելու։ Նոր ՀԴՄ սարք չունեմ։
Լիաննա.
Բարև ձեզ:
Կասե՞ք, թե ինչպես պետք է վերականգնել ժամանակավոր գործունեությունը դադարեցրած ԱՁ-ն, և ի՞նչ պարտավորվածություններ կան:
Արթուր.
Խնդրում եմ, շտապ է: Եթե Ա/Ձ-ն դադարեցման հայտարարություն ունի չաշխատելու մասին, մի քանի ամիս հետո սկսել է աշխատել առանց վերսկսելու հայտարարություն ներկայացնելու, բայց հաշվետվություն ներկայացրել է, ի՞նչ պետք է անի, ներկայացնի հայտարարություն հետին թվո՞վ, թե՞ այսօրով, վարչական կա՞ այս դեպքում:
Արտակ.
Ինչպե՞ս վերսկսել դադարեցված ԱՁ-ի գործունեությունը:
Vardan.
Բարև, հարգելի հաշվապահներ:
Ես զբաղվում եմ անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ Երևան քաղաքում, անհատ ձեռներեց եմ, և այդ գործունեության համար յուրաքանչյուր ամիս որպես հարկ մուծել եմ ՀՀ պետբյուջե 60 հազար դրամ որպես արտոնագրային վճար և 5 000 դրամ որպես եկամտային հարկ: Այսինքն, ֆիքսված գումար եմ վճարել և ՀԴՄ չի կիրառվել:
Նոյեմբեր ամսից, արտերկրում գտնվելու պատճառով, ժամանակավոր դադարեցրել եմ գործունեությունս, որը ցանկանում եմ վերսկսել ս.թ. մարտ ամսից: Հարցս հետևյալն է. նոր ընդունված հարկային օրենսգրքով ես շարունակելու՞ եմ արդյոք գործունեությունս որպես արտոնագրային վճար վճարող, թե լինելու եմ այլ հարկման ռեժիմում: Եվ եթե փոխվել է հարկման ռեժիմը, խնդրում եմ պարզաբանել, թե այսուհետ ինչպե՞ս եմ հարկվելու և ի՞նչ քայլեր պետք է կատարեմ, որպեսզի ամեն ինչ լինի օրինական: Կխնդրեի հնարավորինս մանրամասն նկարագրել:
Հարգանքով` Վարդան
