28/10/2026

քաղաքաշինություն

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է «Քաղաքաշինության ներկա և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին։

Անդրադառնալով ոլորտի ցուցանիշներին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ 2025 թվականին շինարարության ոլորտից պետական բյուջե վճարված հարկերը կազմել են 210 միլիարդ դրամ՝ աճելով 39 տոկոսով։ 2026 թվականի առաջին ինը ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 184 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 22 տոկոս աճ։

Դրական դինամիկա է արձանագրվել նաև կառուցապատողների մասով։ Մասնավորապես, 2025 թվականին նրանց կողմից վճարված հարկերը կազմել են 69 միլիարդ դրամ՝ աճելով 115 տոկոսով, իսկ 2026 թվականի առաջին ինը ամիսներին՝ շուրջ 70 միլիարդ դրամ՝ 40 տոկոս աճով։

Nona.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. շինարարական ընկերությունը, որն ունի լիզենզիա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման, կարո՞ղ է չէ առանց որևէ խնդիր հանդես գալ բնակարանների կառուցապատող, երիտասարդ ընտանքիներին տրվող հիփոթեքային վարկի միջոցներն ուղղել կառուցապատմանը, գնել տարածք ընկերության անունով, կառուցել բնակարանը կամ սեփական տունը և վերջում կադաստրի միջոցով հանձնել երիտասարդ ընտանիքին: Խնդրում եմ մանրամասն բացատրել՝ ո՞նց է կատարվում պրոցեսը, վարկը ընտանիքին է տրվում, թե՞ կազմակերպությունն է վերցնում: Եվ եկամտային հարկի հետ կապված, եթե տվյալ երիտասարդ ընտանիքը գրանցված աշխատող է՝ կարծեմ կառուցապատողից եկամտային հարկի գումար է հե՞տ ստանում:

Grigor.

Մեր ընկերությունն ունի կրպակ-խանութ շինանյութի շուկայում և զբաղվում է ջեռուցման համակարգերի մանրածախ առևտրով և տեղադրումով: Մեր ՍՊԸ-ի աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է հինգ մարդ (1 տնօրեն-հաշվապահ, 2 վաճառող, 2 տեղադրող վարպետ): Մեզ այդպես էլ չի հաջողվում ոչ մի աղբյուրից պարզել` պետք է ունենալ շինարարության լիցենզիա, թե ոչ: Լիցենզավորման կենտրոնը պնդում է, որ պարտադիր է: Եվ ստացվում է, որ մենք պետք է վճարենք պետ. տուրք 400 հազ. դրամ և մտնենք ԱԱՀ դաշտ, ինչը միանշանակ մեր պարագայում նշանակում է դադարեցնել գործունեությունը: Մեր ընկերություն շրջանառության լավագույն արդյունքը եղել 2007 թ.-ին 20 մլն. դրամ, իսկ ներկայիս շրջանառությունը, կարելի է ասել, բացակայում է: Խնդրում եմ Ձեզ պարզաբանել և որևէ խորհուրդ տալ այս հարցի վերաբերյալ, քանի որ ըստ օրենքի մեզ բացատրում են, որ քանի մեր գործունեությունը չի մտնում շին. թույլտվություն չպահանջվող աշխատանքների մեջ, ապա այն լիցենզավորվում է և ստացվում է, օրինակ, գազի կաթսայի կամ կոնդիցիոների տեղադրման համար մենք պետք է ստանանք շին. թուլտվություն և գործենք քաղաքաշինության բնագավառում:

Ella.

Բարև ձեզ: Քաղաքաշինության այդ 2 բնագավառներում լիցենզիայի գումարը որքա՞ն է կազմում.
1. բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
2. հիդրոտեխնիկական

Շնորհակալություն: