26/10/2026

օղի

Վարդուհի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ խաղողի օղու ակցիզային հարկի դրույքաչափը ներկայումս հաշվարկելիս այս տարբերակը ճի՞շտ է արդյոք՝ 2208 90 33 պտուղներից կամ հատապտուղներից 1լ համար 800*1,09, թե՞ կա փոփոխություն։ Կանխավ շնորհակալություն։

Տիգրան․

Բարև ձեզ, ուղղորդեք խնդրեմ: Ցանկանում եմ սկսել մրգային օղիների արտադրություն, ի՞նչ է պետք օրինական կազմմակերպման համար, լիցենզիա որտեղի՞ց ստանալ։ Ինձ հայտնի է միայն ՍՊԸ գրանցելը: Կանխավ շնորհակալ եմ։

Սյուզի․

Բարև Ձեզ։ Կտեղեկացնե՞ք խնդրեմ՝ խաղողի օղու իրացման դեպքում ակցիզային հարկի ո՞ր դրույքաչափը պետք է կիրառեմ , ճի՞շտ է արդյոք այն հաշվարկել պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 2208 90 330 0/2208 90 380 0/220890480 0 դասակարգչին համապատասխան։ Շնորհակալություն։