Ազատում աշխատանքից

Անահիտ․

Բարև ձեզ։ Եթե աշխատողին բանավոր տեղեկացրել եմ, որ ազատված է աշխատանքից, վճարել եմ վերջնահաշվարկ, բայց ոչ հրամանով, ոչ էլ հարկային չեմ ազատել որոշակի խնդիրների պատճառով, սակայն աշխատանքի չի ներկայացել տաս օր, ի՞նչ հոդվածով ազատում տամ, որ հիմքերը ճիշտ լինեն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
15 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

նայեք ձեր հանգամանքներին ու ԱՕ 113 հոդվածը,հնարավոր է գրավոր ծանուցման հարց կա,

Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այո, գրավոր ծանուցել եմ, նաև զանգել ասել եմ, որ թյուրիմացություն է եղել՝ դուք ազատված չեք, պետք է ներկայանաք աշխատանքի, բայց չի ներկայանում ծանուցումը հրաժարվել է վերցնի հետ է եկել։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Դե եթե վերադարձել է հաշվարկի ճշտումներ կատարեք,բացակա դրեք որ օրերը չի եկել,

Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ,որպես հիմք կարող եմ երկու ծանուցում էլ ուղարկել,որտեղ
նաև պահանջեմ բացատրագիր ներկայացնի բացակայությունների համար կամ անաշխատունակության թերթիկ ներկայացնի։
Դրանից հետո նոր անհարգելի բացակայության պատճառով ազատում տամ։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Անհարգելի բացակայության համար այո բացատրություն կամ բյուլետեն, ծանուցման համար նայեք 115 հոդվածը ու դեպքերը,

Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Անհարգելի բացակայելու պատճառով եթե չի ներկայացրել բացատրություն կամ բյուլետեն, առավելագույնը քանի՞ օր բացակայելուց հետո կարող եմ ազատել աշխատանքից։
ԱՕ 113 ի 9 րդ կետով ազատելու դեպքում նախապես ծանուցման ժամկետ չի նշվում։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Այո, այսինքն 1 օր չներկայանալը արդեն հիմք է ազատման,ծանուցման ժամկետ էլ չկա, ինքներդ որոշեք այդ աշխատողին պահելու եք թե ոչ։

Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շատ շնորհակալ եմ

Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ որ վերջնահաշվարկ եմ վճարել դա խնդիր է, որովհետև աշխատողը պատճառաբանում է, թե վերջնահաշվարկ եք վճարել՝ ինչի գամ, ծանուցումն էլ չի վերցրել, փոստատարը մերժված վերադարձրել է ինձ։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Պետք է գոնե գա վերջնահաշվարկ ճշտելու հարց կա,

Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Եթե հրաժարվում է և վերջնահաշվարկ վճարելուց հետո չի եկել բացակա է դրել և այսօր երկրորդ ծանուցումն ուղարկել որ ներկայանա կամ բացատրություն ուղարկի

Մարիաննա
Մարիաննա
3 տարի առաջ

Հարգելի Անահիտ, աշխատողին տեղեկացրել եք, որ ազատված է աշխատանքից, ավելին՝ կատարել եք վերջնահաշվարկ, նա էլ այլևս չի եկել աշխատանքի (էլ ի՞նչ բացատրագրի մասին է խոսքը), ու հիմա ուզում եք աշխատանքից ազատել աշխատանքի չներկայանալու պատճառո՞վ, որ ազատման հի՞մք ունենաք: Եթե Դուք անհիմն ազատել եք աշխատողին աշխատանքից, ապա նա կարող է երկու ամսվա ընթացքում դիմել դատարան՝ համաձայն աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի:

Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Բայց Մարիաննա ջան, աշխատողը եկել է աշխատանքի երկարաժամկետ անաշխատունակությունից հետո, օգտվել է չօգտագործված արձակուրդից, հետո վերադարձել է։ Ինքը հավաքարար է աշխատում։ Ինձնից պահանջել է ավելի թեթև աշխատանքով ապահովելու, բայց երբ ասել եմ հնարավոր չէ, ասել է՝ նախկին աշխատանքին իվիճակի չէ աշխատել, ասել եմ՝ գրավոր հրաժարվի և այլ աշխատանքի համար էլ գրավոր գրի, ասել է՝ եղավ, կգրեմ։ Գնացել է, հաջորդ օրը ասել է՝ վատառողջ եմ, չեմ գալու, ինձ ազատեք։ Ես կգամ կգրեմ, որ հրաժարվում եմ։ Բայց ես վերջնահաշվարկ տվեցի, հետո որ չեկավ ազատում չտվեցի։ Սա է ամբողջ իրավիճակը։

Մարիաննա
Մարիաննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Անահիտ ջան, այդ դեպքում եթե աշխատողին ազատել եք իր համաձայնությամբ, երբ ասել է ազատեք իրեն, փորձեք ստանալ նրա ազատման դիմումը և ազատեք այդ հիմքով: Եվ եթե այս ընթացքում նա չներկայացնի դիմումը, ինչպես նաև չներկայացնի անաշխատունակության թերթիկ (քանի որ անաշխատունակության ժամանակահատվածում իրավունք չունեք նրան ազատել), ապա, այո, կարող եք ազատել նրան 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով:

Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Այո, դե ես չէի պատկերացնում, որ կարող է մարդը ասի հիվանդ եմ, վաղը կգամ ու չգա, թեկուզ ուրիշ աշխատանքի պահանջը ներկայացնելու համար։