Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Վարսավիրությունը գործում է արտոնագրային դաշտում, իսկ համակարգչային ծառայությունները հարկվելու են շրջանառության հարկով, եթե Դուք մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացրել եք հարկային մարմնի հաստատած ձևով՝ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, իսկ եթե չեք ներկայացրել տվյալ հայտարարությունը, գործելու եք հարկման ընդհանուր դաշտում համակարգչային ծառայություններ գծով, այսինքն՝ հաշվառումը առանձնացված եք տանելու, վճարելու եք ԱԱՀ և շահութահարկ:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Դուք Ձեր համակարգչային ծառայությունները մատուցեք, հետո եռամսյակային կներկայացնեք շրջանառության հարկի հաշվարկ, որտեղ կերևա Ձեր շրջանառությունը և՛ համակարգչային ծառայությունների գծով, և՛ արտոնագրայինի գծով:

Արևիկ
Արևիկ
6 տարի առաջ

Շնորհակալություն շատ։

Արա
Արա
6 տարի առաջ

Երկրորդ գործունեությունը հարկային տեսչությունում գրանցելու կարիք չկա, Դուք ուղղակի պետք է երկու հարկատեսակ վճարեք և կատարեք այդ հարկատեսակներով սահմանված Ձեր պարտավորությունները՝ հաշվետվությունների և վճարման ժամկետի առումով: