30/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

1 կզրկվի, 2 չի ստանա, քանի որ ԱՁ-ն դա ինքնազբաղվածի կարգավիճակ է,

Նարե
Նարե
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան Շնորհակալ եմ պատասխանի համար։ Բայց խնդրում եմ մեկ անգամ ևս պատասխանել՝ Ձեր պատասխանը վերաբերվում է նաև 2023 թ․ հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ ստացողների՞ն։  Եթե վերջիններս՝ իմ նշված դեպքում զրկվում են նպաստից՝ ապա կխնդրեի նշեիք օրենքի հղումը։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Նարե

Պետական նպաստների օրենք հ. 27
. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
1.1. Խնամքի նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ՝ գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Սույն մասով ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Նարե
Նարե
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան Շնորհակալություն պատասխանի համար։
Իսկ եթե չազատվեմ աշխատանքից՝ այսինքն լինելով մինչև երկու տարեկան երեխայի /ծնված 2023թ-ին/ խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատող՝ բացեմ ա/ձ, որն աշխատելու է շրջհարկով և նույն ա/ձ-ով Wildberies-ում վաճառք կատարեմ, ապա այս դեպքում ևս կզրկվե՞մ նպաստից։
Հարգելի Տիգրան, եթե կա տարբերակ, որ և նպաստ ստանամ և աշխատեմ նոր բացվող ա/ձ-ով՝ վերը նշված գործունեությամբ, խնդրում եմ ուղղորդեք։
Կներեք, եթե հարցերովս չարաշահում եմ Ձեր համբերությունը։