Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Նունե
Նունե
14 տարի առաջ

Այո, պահվում է: Արձակուրդայինը պետք է հարկել ինչպես աշխատավարձը, ուղղակի պետք է հաշվի առնել, որ եթե արձակուրդը 2 տարբեր ամիսների մեջ է, օրինակ՝ հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը, պետք է հաշվել, թե որ ամսվա եկամուտը ինչքան է կազմում, և առանձին-առանձին հարկել: Նայեք եկամտահարկի և սոցի հրահանգները, օրինակները այնտեղ կան:

Եվա
Եվա
14 տարի առաջ

Այո, եթե սովորական արձակուրդ է, ապա հաշվարկվում է ընդհանուր ձևով, այսինքն՝ սոց. 3%, սոց. գործատու և եկամտահարկ պահվում է, վճարվում է արձակուրդ գնալուց 3 օր առաջ: Իսկ եթե ՉՕԳՏԱԳՈՐԾԱԾ արձակուրդի փոխհատուցում է, ապա սոց. 3%, սոց. գործատու չի պահվում, եկամտահարկ պահվում է:

Լանա
Լանա
14 տարի առաջ

Արձակուրդայինից կատարվու՞մ են նույն պահումները, ինչ որ աշխատավարձից:

Արմինե
Արմինե
14 տարի առաջ

Խնդրում եմ, ասեք, իսկ ինչպե՞ս է հաշվարկվում միջին օրականը արձակուրդի և վերջնահաշվարկի ժամանակ: Կանխավ շնորհակալություն:

Արա Ա.
Արա Ա.
14 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

5-օրյայի դեպքում` միջին ամսական աշխատավարձը բաժանում եք 21-ի,
6-օրյայի դեպքում` 25-ի: