Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Լուսոկ
Լուսոկ
16 տարի առաջ

Մարինե ջան, գուդվիլը ձեռնարկատիրական գործունեություն (միավորում) ձեռք բերելու համար վճարված գումարի և ձեռք բերված ակտիվների տարբերությունն է, ընդ որում՝ այն կարող է լինել դրական կամ բացասական, այն հաշվառվում է՝ դտ 134 – կտ 156, և ամորտիզացվում է ողջամիտ ժամկետում:

Գնել
Գնել
16 տարի առաջ

Լուսոկը պարզ բնութագրել է գուդվիլը:
Սակայն չափման վերաբերյալ գրվածը մոտավորապես ճիշտ է, եթե խոսքը ՀՀՀՀ ստանդարտներով պատրաստվող համախմբված հաշվետվության մասին է, սակայն IFRS-ով (միջազգային ստանդարտներով) պատրաստվող հաշվետվությունների համար նրա չափումը և ձևակերպումը խիստ տարբեր են:
Այն հիմնականում առկա է միայն համախմբված ֆինանսական հաշվետվություններում և ոչ որևէ կազմակերպության առանձին ֆինանսական հաշվետվություններում, ուստի ձևակերպում տալը հիմնականում տեղին չէ:

Նաիրա
Նաիրա
16 տարի առաջ

Մարինե ջան, գուդվիլի մասին կարող եք նայել http://www.arlis.am կայքում՝ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2159-Ն որոշման մեջ (ՀՀ Հաշվապահական Հաշվառման Ստանդարտները, ՀՀՀՀՍ 12, 114-րդ էջ):

Էդվարդ
Էդվարդ
12 տարի առաջ

Կարո՞ղ եք բացատրել՝ ինչ է հեջավորումը:

Աստղիկ
Աստղիկ
12 տարի առաջ
Ի պատասխան  Էդվարդ

Հեջավորումը սպասվող ռիսկերի ծածկմանն ուղղված գործիքների կիրառումն է, հեջավորման գործիքների օրինակներ են ածանցյալ գործիքները՝ ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն: