Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: Եթե դրամարկղային գիրքը լրացնելիս էջի վրա մնացել է ազատ տեղ, ես կարո՞ղ եմ շարունակել հաջորդ ամսվա գրառումները այդ էջի վրա, թե՞ պետք է սկսել նոր էջից:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Մերի
Մերի
14 տարի առաջ

Պետք է տվյալ ամիսը փակել, գրել վերջնական մնացորդը, իսկ նոր ամիսը սկսել նոր էջից:

Անդրանիկ
Անդրանիկ
14 տարի առաջ

Ռուզաննա ջան, պարտադիր պետք է մյուս ամսվանը սկսել նոր էջից, իսկ ազատ տեղը նշել Z ի պես:

Ռուզաննա
Ռուզաննա
14 տարի առաջ
Ի պատասխան  Անդրանիկ

Ճիշտն ասած` ես այդպես չեմ արել: Այդ խախտումի համար ինձ ի՞նչ է սպասվում, և եթե պետք է տուգանեն, ապա մի քանի նման խախտումների դեպքում մե՞կ անգամ են տուգանելու:

Անդրանիկ
Անդրանիկ
14 տարի առաջ
Ի պատասխան  Ռուզաննա

Հաստատ լավ բան չի սպասվում, եթե չեմ սխալվում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք է հասնում:

Hasmik
Hasmik
14 տարի առաջ

За одно преступление дважды не судят.

Վահագն
Վահագն
14 տարի առաջ

Դրամարկղայի գործառնություների մասին օրենքի դրամարկղային գրքի վարման կանոնների խախտմանը վերաբերող դրույթում ասվում է, որ վարման կանոնների խախտումը տուգանվում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկով (50 000), մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում հարյուրապատիկով (100 000):