26/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Տաթև
Տաթև
2 տարի առաջ

Ամեն օր պետք է կատարեք գրանցումները։

Tigran
Tigran
2 տարի առաջ

պետք է վարեք ըստ սահմանավծ կարգի

Արման
Արման
2 տարի առաջ

Համաձայն N 1260-Ն որոշման 33 կետի․

33. Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ամսվա վերջին օրվա դրությամբ, տվյալ ամսվան հաջորդող որևէ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ մինչև տվյալ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրման կամ ելքագրման վերաբերյալ գրանցում կատարելը: Էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցումներն ամփոփելիս լրացվում են դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը տվյալ ամսվա սկզբի (սկզբնական մնացորդ) և տվյալ ամսվա վերջի (վերջնական մնացորդ) դրությամբ, ինչպես նաև տվյալ ամսվա վերջին օրվա դրությամբ բոլոր մուտքագրված և ելքագրված գումարների հանրագումարները: Էլեկտրոնային եղանակով դրամարկղային գրքում առաջին անգամ գրանցումներ կատարելու (այդ թվում էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցումից հետո) դրամարկղային գրքի գրանցման (վերագրանցման) օրվա դրությամբ սկզբնական մնացորդը լրացվում է պատասխանատու անձի (օգտվողի) կողմից, որը համարվում է գրանցման (վերագրանցման) օրը ներառող ամսվա սկզբնական մնացորդ: Էլեկտրոնային եղանակով դրամարկղային գրքի վարման դադարեցման դեպքում էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են մինչև էլեկտրոնային եղանակով դրամակղային գրքի վարման դադարեցման օրը` այդ օրվան նախորդող վերջին օրը համարելով դրամարկղային գրքի վարման դադարեցման օրը ներառող ամսվա վերջին օր: