Թարմ հումոր…

smile

Հարկային տեսչություն: Տարեկան հաշվետվությունների հանձնում…
Տեսուչի սենյակից դուրս է գալիս հաշվապահը և թեթևացած շունչ է քաշում.
-Հանձնեցի…
Հերթի միջից ձայն են տալիս.
-Տու´ր, արտագրենք…

* * *

Աշխատանքային օրվա ամենաթեժ ժամին գրասենյակ են մտնում դիմակներ հագած ու մինչև ատամները զինված մարդիկ.
– Պառկել… Սա կողոպուտ է…
Գլխավոր հաշվապահը հատակին պառկելիս.”Վախեցրեցին սրիկաները, ինձ էլ թվաց` հարկայինն է եկել…”

* * *

Տարեկան հաշվետվություն պատրաստելիս: Հաշվապահությունում քաոս է: Հանկարծ հաշվապահներից մեկը կտրվում է աշխատանքից.
– Քանի՞ ամիս ունի տարին:
Մյուսը առանց մտածելու պատասխանում է.
– Տասներկու` ներառյալ ԱԱՀ-ն:

* * *

Ծրագրավորողները նոր ծրագիր են գրել հաշվապահների համար: Դրանում հարկային հաշվետվություններ ձևավորելու համար գոյություն ունեն հետևյալ ֆունկցիաները.
1.Հաշվարկել, ինչպես ես եմ ցանկանում
2.Հաշվարկել, ինչպես ցանկանում է հարկային տեսուչը
3.Հաշվարկել ճիշտ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Grigor
Grigor
16 տարի առաջ

Շատ լավ էր!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 🙂

hermine
hermine
15 տարի առաջ

Կողոպուտի անեկդոտը շատ լավն էր: Իմ արև ես էլ տենց կասեի………… 🙂

nara
15 տարի առաջ

Լավն էին անեկդոտները:

Haykush
Haykush
15 տարի առաջ

Անեկտոդը վատ չի կարող լինել

Анюта
Анюта
15 տարի առաջ

отличные анекдоты. Целый час смеялась. А про грабеж вообще лихо придумали 🙂 молодцы!!!!!!1

Anush
Anush
15 տարի առաջ

Շատ լավն են… 🙂

Karina
Karina
13 տարի առաջ

Լավն էին հումորները…

Mariam
Mariam
9 տարի առաջ

Վառվում էր հարկայինի շենքը, բոլորը ջանասիրաբար օգնում էին՝ անցորդները, հաշվապահները, երեխաները, որպեսզի ավելի արագ վառվի…

Արտակ Գրիգորյան
Արտակ Գրիգորյան
7 տարի առաջ
Ի պատասխան  Mariam

Այ, “բոմբ” անեկդոտը սա է: