Posted in Թեստեր Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28) 16/10/2024 Մեկնաբանել on Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28) 1763 587 Created on Հոկտեմբեր 16, 2024 By Accountant.am Թեստ - Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28) 1 / 10 Այս հայ գործարարին անվանում էին «Պարոն 5 %». Քըրք Քըրքորյան Գալուստ Գյուլբենկյան Ալեքսանդր Մանթաշյանց 1912թ-ին Իրաքի նավթապաշարների շահագործման նպատակով Գյուլբենկյանի ջանքերով ստեղծվեց Թուրքական նավթային ընկերությունը, որի 35% բաժնեմասը պատկանում էր Թուրքիայի Ազգային բանկին, 25%-ը` անգլո-հոլանդական “Ռոյալ Դատչ Շել” կոնցեռնին, 25%-ը` “Դոյչե բանկին”, իսկ 15%-ը` իրեն: Սակայն այս իրողության հետ չէր կարող համակերպվել Մեծ Բրիտանիան, որը Թուրքիայի նավթային ընկերությանն ստիպեց վերաբաշխել մասնաբաժինները: Արդյունքում Թուրքիայի Ազգային բանկի մասնաբաժիններն անցան “Անգլո-պարսկական” նավթային ընկերությանը: Այժմ վերջինիս էին պատկանում Թուրքական նավթային ընկերության բաժնետոմսերի 50 % – ը, մինչդեռ “Դոյչե բանկն” ու “Շելը” ունեին 25 – ական տոկոս: Համաձայնագրի պայմաններին համաձայն “Անգլո-պարսկական խումբը” և “Շելը” Գյուլբենկյանին էին տալիս ակտիվների ընդհանուր արժեքից 2,5 – ական տոկոս ` որպես “շահառուի տոկոս”: Այդ տոկոսադրույքը ամրագրվեց հավիտյանս, իսկ Գալուստ Գյուլբենկյանը համաշխարհային բիզնեսի պատմության մեջ մնաց “Պարոն 5%” մականվամբ: 1912թ-ին Իրաքի նավթապաշարների շահագործման նպատակով Գյուլբենկյանի ջանքերով ստեղծվեց Թուրքական նավթային ընկերությունը, որի 35% բաժնեմասը պատկանում էր Թուրքիայի Ազգային բանկին, 25%-ը` անգլո-հոլանդական “Ռոյալ Դատչ Շել” կոնցեռնին, 25%-ը` “Դոյչե բանկին”, իսկ 15%-ը` իրեն: Սակայն այս իրողության հետ չէր կարող համակերպվել Մեծ Բրիտանիան, որը Թուրքիայի նավթային ընկերությանն ստիպեց վերաբաշխել մասնաբաժինները: Արդյունքում Թուրքիայի Ազգային բանկի մասնաբաժիններն անցան “Անգլո-պարսկական” նավթային ընկերությանը: Այժմ վերջինիս էին պատկանում Թուրքական նավթային ընկերության բաժնետոմսերի 50 % – ը, մինչդեռ “Դոյչե բանկն” ու “Շելը” ունեին 25 – ական տոկոս: Համաձայնագրի պայմաններին համաձայն “Անգլո-պարսկական խումբը” և “Շելը” Գյուլբենկյանին էին տալիս ակտիվների ընդհանուր արժեքից 2,5 – ական տոկոս ` որպես “շահառուի տոկոս”: Այդ տոկոսադրույքը ամրագրվեց հավիտյանս, իսկ Գալուստ Գյուլբենկյանը համաշխարհային բիզնեսի պատմության մեջ մնաց “Պարոն 5%” մականվամբ: 2 / 10 Այս հայազգի գործարարը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին որպես օդաչու․ Ասատուր Սարաֆյան Ալեքսանդր Մանթաշյանց Քըրք Քըրքորյան 1939 թվականից նա հրապուրվել է ավիացիայով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը զգալով և չցանկանալով միանալ ցամաքային զորքերին՝ Քըրքորյանը սովորեց թռչել Happy Bottom Riding Club-ում։ Վեց ամիս անց ստանալով իր առևտրային օդաչուի վկայագիրը՝ նա տեղեկացավ, որ բրիտանական Royal Air Force-ը տեղափոխում էր կանադական de Havilland Mosquito օդանավերը դեպի Շոտլանդիա Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսով։ Սակայն օդանավը կարող էր անցնել առավելագույնը 2,300 կմ, մինչդեռ ամբողջ ճանապարհը կազմում էր 3,500 կմ։ Ապահով ճանապարհի փոխարեն՝ Քըրքորյանը նախընտրեց «Իսլանդական ալիք» ուղղությունը։ 1944 թվականի մայիսին Քըրքորյանն ու իր թևի հրամանատար Ջոն դը Լեյսի Վուլդրիջը հաղթահարեցին «Իսլանդական ալիք»-ը և գրանցեցին նոր ռեկորդ։ Վուլդրիջը հասավ Շոտլանդիա 6 ժամ, 46 րոպեում, Քըրքորյանը՝ 7 ժամ, 9 րոպեում։ Երկուսուկես տարի աշխատելով RAF Ferry Command-ում՝ Քըրքորյանը կատարեց 33 թռիչք, ճանապարհորդեց 4 մայրցամաքներով և փորձարկեց իր առաջին քառաշարժիչ ինքնաթիռը։ 1939 թվականից նա հրապուրվել է ավիացիայով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը զգալով և չցանկանալով միանալ ցամաքային զորքերին՝ Քըրքորյանը սովորեց թռչել Happy Bottom Riding Club-ում։ Վեց ամիս անց ստանալով իր առևտրային օդաչուի վկայագիրը՝ նա տեղեկացավ, որ բրիտանական Royal Air Force-ը տեղափոխում էր կանադական de Havilland Mosquito օդանավերը դեպի Շոտլանդիա Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսով։ Սակայն օդանավը կարող էր անցնել առավելագույնը 2,300 կմ, մինչդեռ ամբողջ ճանապարհը կազմում էր 3,500 կմ։ Ապահով ճանապարհի փոխարեն՝ Քըրքորյանը նախընտրեց «Իսլանդական ալիք» ուղղությունը։ 1944 թվականի մայիսին Քըրքորյանն ու իր թևի հրամանատար Ջոն դը Լեյսի Վուլդրիջը հաղթահարեցին «Իսլանդական ալիք»-ը և գրանցեցին նոր ռեկորդ։ Վուլդրիջը հասավ Շոտլանդիա 6 ժամ, 46 րոպեում, Քըրքորյանը՝ 7 ժամ, 9 րոպեում։ Երկուսուկես տարի աշխատելով RAF Ferry Command-ում՝ Քըրքորյանը կատարեց 33 թռիչք, ճանապարհորդեց 4 մայրցամաքներով և փորձարկեց իր առաջին քառաշարժիչ ինքնաթիռը։ 3 / 10 Այս հայ գործարարը ստացել է «Նավթի արքա» մականունը․ Ալեքսանդր Մանթաշյանց Գալուստ Գյուլբենկյան Արթուր Բուլբուլյան Ալեքսանդր Մանթաշյանցը իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանցը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը։ Ալեքսանդր Մանթաշյանցն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։ Ալեքսանդր Մանթաշյանցը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ Ալեքսանդր Մանթաշյանցը իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանցը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը։ Ալեքսանդր Մանթաշյանցն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։ Ալեքսանդր Մանթաշյանցը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ 4 / 10 Այս ամերիկահայ գյուտարարը ստեղծել է А-14 թթվածնային դիմակները, որոնք օգտագործել են ամերիկյան ռազմաօդային ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ․ Մովսես Հովսեփյան Վարազդատ Կազանջյան Արթուր Բուլբուլյան Արթուր Բուլբուլյանը ծնվել է 1900 թվականին Կեսարիայի մոտակայքում։ 1920 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սովորել է Միդլբերիի քոլեջում, որտեղ ստացել է բակալավրի և բնական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Դիպլոմային աշխատանքներ է կատարել Բրաունի և Այովայի համալսարաններում։ 1928 թվականին ընդունվել է Մինեսոտայի համալսարանի ստոմատոլոգիայի բաժինը և ստացել է ատամնաբուժական վիրաբույժի դոկտորի աստիճան։ 1931 թվականին նույն հաստատությունում նշանակվել է օրթոպեդիայի հրահանգիչ։ Աշխատել է Մայոյի կլինիկայի աէրոբժշկության բաժնում, որտեղ էլ ԱՄՆ օդային ուժերի կործանիչների օդաչուների համար նախագծել է A-14 թթվածնային դիմակը, որը ցրտադիմացկուն էր, ներառում էր ռադիոհաղորդակցման միկրոֆոն և օդաչուին հնարավորություն էր տալիս խոսել և ուտել առանց դիմակը հանելու։ Արթուր Բուլբուլյանը ծնվել է 1900 թվականին Կեսարիայի մոտակայքում։ 1920 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սովորել է Միդլբերիի քոլեջում, որտեղ ստացել է բակալավրի և բնական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Դիպլոմային աշխատանքներ է կատարել Բրաունի և Այովայի համալսարաններում։ 1928 թվականին ընդունվել է Մինեսոտայի համալսարանի ստոմատոլոգիայի բաժինը և ստացել է ատամնաբուժական վիրաբույժի դոկտորի աստիճան։ 1931 թվականին նույն հաստատությունում նշանակվել է օրթոպեդիայի հրահանգիչ։ Աշխատել է Մայոյի կլինիկայի աէրոբժշկության բաժնում, որտեղ էլ ԱՄՆ օդային ուժերի կործանիչների օդաչուների համար նախագծել է A-14 թթվածնային դիմակը, որը ցրտադիմացկուն էր, ներառում էր ռադիոհաղորդակցման միկրոֆոն և օդաչուին հնարավորություն էր տալիս խոսել և ուտել առանց դիմակը հանելու։ 5 / 10 Այս հայազգի վիրաբույժը հայտնի է որպես «Պլաստիկ վիրաբուժության հայր»․ Վարազդատ Կազանջյան Մովսես Հովսեփյան Միհրան Ղասաբյան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վարազդատ Կազանջյանը կամավոր միացել է Հարվարդի բժշկական զորքերին։ Այստեղ նա բուժել է խրամատներում տուժածների վատ վնասվածքներ։ Աշխատելով Ֆրանսիայի ռազմադաշտերի ինքնաշեն հիվանդանոցների հասարակ պայմաններում՝ Կազանջյանը ցուցաբերում է մարդկային հոգատարություն և նորարարական բժշկական ընթացակարգեր, և սկսվել է նրա կարիերան՝ որպես պլաստիկ վիրաբուժության ժամանակակից պրակտիկայի հիմնադիր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վարազդատ Կազանջյանը կամավոր միացել է Հարվարդի բժշկական զորքերին։ Այստեղ նա բուժել է խրամատներում տուժածների վատ վնասվածքներ։ Աշխատելով Ֆրանսիայի ռազմադաշտերի ինքնաշեն հիվանդանոցների հասարակ պայմաններում՝ Կազանջյանը ցուցաբերում է մարդկային հոգատարություն և նորարարական բժշկական ընթացակարգեր, և սկսվել է նրա կարիերան՝ որպես պլաստիկ վիրաբուժության ժամանակակից պրակտիկայի հիմնադիր։ 6 / 10 Այս մեծանուն գյուտարարը համարվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) ստեղծողը․ Միհրան Ղասաբյան Համբար Քելիքյան Ռեյմոնդ Վահան Դամադյան Դամադյանը համարվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) ստեղծողը։ Չնայած բժշկության մեջ հեղափոխական դեր ունեցած այս հայտնագործությանը՝ ՄՌՏ-ի ոլորտի զարգացման գործում մեծ ներդրում բերած գիտնականներին պարգևատրելիս Դամադյանին անպատիվ կերպով մերժել են արժանացնել Նոբելյան մրցանակի։ Այնուամենայնիվ, Դամադյանը պարգևատրվել է ԱՄՆ Տեխնոլոգիայի ոլորտի պետական շքանշանով, ներառված է Ազգային գյուտարարների փառքի դիվանում և «ՄՌՏ տեսածրիչի հայտնագործության համար» ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լեմելսոնի անվան մրցանակը, որը տրվում է գյուտարարներին։ Նրա առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելի» ("Indomitable") անունը, պահպանվում է Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանում։ Դամադյանը համարվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) ստեղծողը։ Չնայած բժշկության մեջ հեղափոխական դեր ունեցած այս հայտնագործությանը՝ ՄՌՏ-ի ոլորտի զարգացման գործում մեծ ներդրում բերած գիտնականներին պարգևատրելիս Դամադյանին անպատիվ կերպով մերժել են արժանացնել Նոբելյան մրցանակի։ Այնուամենայնիվ, Դամադյանը պարգևատրվել է ԱՄՆ Տեխնոլոգիայի ոլորտի պետական շքանշանով, ներառված է Ազգային գյուտարարների փառքի դիվանում և «ՄՌՏ տեսածրիչի հայտնագործության համար» ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լեմելսոնի անվան մրցանակը, որը տրվում է գյուտարարներին։ Նրա առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելի» ("Indomitable") անունը, պահպանվում է Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանում։ 7 / 10 Հայազգի գյուտարար, ով համարվում է մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի հեղինակը․ Ալեն Պրոստ Ասատուր Սարաֆյան Ալեք Մանուկյան Ասատուր Սարաֆյան՝ ամերիկահայ գյուտարար, ով համարվում է մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի, բենզինային պոմպի, ավտոյուղի չափիչի, անասեղ ներարկիչի, ինչպես նաև ամերիկյան առաջին փորձարարական` Սիկորսկու ուղղաթիռի շարժիչի փոխանցման տուփի հեղինակը: Ասատուր Սարաֆյանը, ով աշխարհին առավել հայտնի է որպես գյուտարար Օսկար Բենքեր, համարվում է Միացյալ Նահանգների ամենաբեղուն գյուտարարներից մեկը: Ասատուր Սարաֆյան՝ ամերիկահայ գյուտարար, ով համարվում է մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի, բենզինային պոմպի, ավտոյուղի չափիչի, անասեղ ներարկիչի, ինչպես նաև ամերիկյան առաջին փորձարարական` Սիկորսկու ուղղաթիռի շարժիչի փոխանցման տուփի հեղինակը: Ասատուր Սարաֆյանը, ով աշխարհին առավել հայտնի է որպես գյուտարար Օսկար Բենքեր, համարվում է Միացյալ Նահանգների ամենաբեղուն գյուտարարներից մեկը: 8 / 10 Հայազգի այս մեծ բարերարին է պատկանում դելտա-ծորակի գյուտը․ Ալեք Մանուկյան Ջորջ Ավագյան Համբար Քելիքյան Ալեք Մանուկյանն ստեղծել է կոմերցիոն մեծ հաջողություն ունեցած առաջին միձեռանի ծորակի նախագիծը՝ դելտա-ծորակը։ Լինելով մեծ բարեգործ՝ Մանուկյանը միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել բարեգործական նախաձեռնություններին, որոնցից շատերն ուղղված են աշխարհասփյուռ հայ համայնքներին։ Դեթրոյթ քաղաքին է նվիրաբերել իր առանձնատունը (Manoogian Mansion), որն այժմ քաղաքապետի նստավայրն է։ Ալեք Մանուկյանն ստեղծել է կոմերցիոն մեծ հաջողություն ունեցած առաջին միձեռանի ծորակի նախագիծը՝ դելտա-ծորակը։ Լինելով մեծ բարեգործ՝ Մանուկյանը միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել բարեգործական նախաձեռնություններին, որոնցից շատերն ուղղված են աշխարհասփյուռ հայ համայնքներին։ Դեթրոյթ քաղաքին է նվիրաբերել իր առանձնատունը (Manoogian Mansion), որն այժմ քաղաքապետի նստավայրն է։ 9 / 10 Այս գյուտարարը գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակն է․ Բորիս Բաբայան Ռիչարդ Դոնչյան Հովհաննես Ադամյան Ադամյանի գլխավոր ներդրումը համարվում է գունավոր հեռուստատեսության տեխնոլոգիայի մշակումը՝ հիմնված երեք գույնի համադրության սկզբունքի վրա։ Գունավոր հեռուստատեսություն ստեղծելու իր նախագիծը նա անվանել է «Հեռատես»՝ ստանալով դրա համար պատենտներ, սակայն իր ջանքերին հակառակ՝ նա չի կարողացել առաջընթաց ունենալ։ Թեպետ նրա հետազոտությունների արդյունքում սարքի գործող նախատիպ չի ստեղծվել, իր մշակած սկզբունքը ներդրվել է գունավոր հեռուստատեսություն ստեղծելիս եւ առաջին անգամ ցուցադրվել 1928թ. Լոնդոնում։ Ադամյանի գլխավոր ներդրումը համարվում է գունավոր հեռուստատեսության տեխնոլոգիայի մշակումը՝ հիմնված երեք գույնի համադրության սկզբունքի վրա։ Գունավոր հեռուստատեսություն ստեղծելու իր նախագիծը նա անվանել է «Հեռատես»՝ ստանալով դրա համար պատենտներ, սակայն իր ջանքերին հակառակ՝ նա չի կարողացել առաջընթաց ունենալ։ Թեպետ նրա հետազոտությունների արդյունքում սարքի գործող նախատիպ չի ստեղծվել, իր մշակած սկզբունքը ներդրվել է գունավոր հեռուստատեսություն ստեղծելիս եւ առաջին անգամ ցուցադրվել 1928թ. Լոնդոնում։ 10 / 10 Հայկական ծագմամբ ամերիկացի գործարար, Futures, Inc. առաջին բաց բաժնետիրական ֆոնդերից մեկի հիմնադիրը․ Մովսես Հովսեփյան Ռիչարդ Դոնչյան Բորիս Բաբայան Ավարտելով Եյլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ Դոնչյանն սկզբում աշխատել է գորգավաճառության ընտանեկան բիզնեսում՝ զուգահեռաբար զբաղվելով նաև արժեթղթերի առքուվաճառքով։ 1929թ. տնտեսական ճգնաժամի հետևանքով կորցրել է իր կարողությունը, ինչը նրան ստիպել է խորանալ գնարժեքի պատմության ու առևտրային միտումների ոլորտում։ Իր գործունեությունը նա շարունակել է ֆինանսական սեկտորում՝ աշխատելով Ուոլ Սթրիթում։ Կյանքի ընթացքում Ռիչարդ Դոնչյանը տպագրել է տասնյակ հոդվածներ և հիմնել Futures, Inc. ընկերությունը՝ առաջին բաց բաժնետիրական ֆոնդերից մեկը։ Ավարտելով Եյլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ Դոնչյանն սկզբում աշխատել է գորգավաճառության ընտանեկան բիզնեսում՝ զուգահեռաբար զբաղվելով նաև արժեթղթերի առքուվաճառքով։ 1929թ. տնտեսական ճգնաժամի հետևանքով կորցրել է իր կարողությունը, ինչը նրան ստիպել է խորանալ գնարժեքի պատմության ու առևտրային միտումների ոլորտում։ Իր գործունեությունը նա շարունակել է ֆինանսական սեկտորում՝ աշխատելով Ուոլ Սթրիթում։ Կյանքի ընթացքում Ռիչարդ Դոնչյանը տպագրել է տասնյակ հոդվածներ և հիմնել Futures, Inc. ընկերությունը՝ առաջին բաց բաժնետիրական ֆոնդերից մեկը։ 0% Վերսկսել Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ կադրային գործի վերաբերյալ (թեստ #11) Թեստ – Հաշվապահական հաշվառման տեսություն (թեստ #18) Թեստ – 9 հարց հարկային ոլորտից (թեստ #21)