Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի ԱՁ-ն

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, տալիս է եկամտային հարկի ամսական հաշվետվություն վարձու աշխատողների մասով և շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվություն, ապա որևիցե տարեկան հաշվետվություն պե՞տք է ներկայացնի, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Հայկ
Հայկ
12 տարի առաջ

Եկամուտների մասին պարզեցված հաշվարկ:

ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ ՍՊԸ
12 տարի առաջ

Հարգելի Արսինե, Ձեր նշած դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տարեկան հաշվետվության միայն 1 ձև` Եկամուտների մասին պարզեցված հաշվարկ:
Եթե ներկայացնում եք նաև վիճակագրության հաշվետվություն, ապա խորհուրդ կտանք ճշտել դրա տարեկան հաշվետվության տարբերակի առկայությունը: Տարեկան կտրվածքով տրվող վիճակագրական հաշվետվությունների մեծ մասը հանվել է, սակայն որոշ մասը դեռ շարունակում է իր գոյությունը:

Լավագույն մաղթանքներով,
“Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ,
ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
Հեռ. 055-29-24-20
realhashvapah.am