Ինչպե՞ս գրանցել լիազոր

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի օգտվողը կա, սակայն լիազորը չկա: Ինչպե՞ս բացեմ լիազոր: Պ՞ետք է դիմեմ տարածքային հարկային տեսչություն: Շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Առաջինը լիազորն է գրանցվում, հետո օգտվողը, դա կատարվում է էլեկտրոնային եղանակով: Տարածքային հարկային տեսչություն չեք դիմելու, եթե կդժվարանաք կապնվեք:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, հաշվապահը օգտվողն էլ էր գրանցել, լիազորն էլ…. դադարեցում էր տվել ԱՁ-ն, ուղղակի հիմա նորից բացում է խանութ է։ Հիմա օգտվողը կա, լիազորը չկա, չի գտնում։ Հիմա չգիտեմ՝ հարկայինը լիազորը կարող է տալ։ Շնորհակալ եմ արձագանքելու համար։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Հարկայինը լիազորը չի կարող տալ, պետք է այդ կոդերը ձեր մոտ էլ գրանցված ունենայիք որ կորելու դեպքում սենց վիճակի մեջ չընկնեիք: Լիազորի կոդը միշտ անպայման ձեր մոտ պետք է լինի, իսկ օգտվողը որ կորեր ոչինչ: Հարցրեք ավելի լավ է հարկայինից խնդիր չի լինի որ կրկնակի անգամ լիազոր գրանցվի:

Նաիրա
Նաիրա
5 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Հարգելի Գայանե, դիմեք հարկային տեսչություն, գրավոր դիմում ներկայացրեք, որ կորցրել եք օգտվողի անուն գաղտնաբառը, նորից կտրամադրեն, ես ինքս նման դեպք ունեցել եմ։