Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի չափը ու վճարումը սահմանված են աշխատանքային օրենսդրությամբ, արձակուրդում գտնվելը կամ անաշխատունակության վիճակում գտնվելը դրան չի խանգարում, այն պետք է հաշվեք հիմնական աշխատավարձի նկատմամբ: Կարևոր է թե ինչ աշխատանքի մասին է հնարավոր է լրացուցիչ արձակուրդի մաս էլ է հասնում:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Բարև Ձեզ: Եթե աշխատողը փաստացի չի աշխատել, ապա հավելում վճարելու անհրաժեշտություն չկա, չէ՞ որ նա հավելում է ստանում վնասակար աշխատանք կատարելու համար: Հավելումը կարող եք հաշվարկել, եթե այդ ամսվա ընթացքում աշխատել է թեկուզ մի քանի օր՝ այդ օրերի համար հաշվարկված աշխատավարձի 30 կամ 50 տոկոսի չափով:
1. Կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշում
2. Աշխատանքային օրենսգրքի հոդված 183. Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Աննա
Աննա
5 տարի առաջ

Հավելումը կատարվում է փաստացի աշխատած օրերի համար հիմք ընդունելով հաստիքը:

Անուշ
Անուշ
5 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

Բարև ձեզ, կասե՞ք` հիվանդության թերթիկ (բյուլետեն) հաշվարկելիս կարո՞ղ ենք 12 ամիս հետ չգնալ, քանի որ մենք վարձատրվում ենք նվազագույնով 68 000 դրամ (92700), վերցնել հենց 92 700 դրամ բյուլետեն հաշվելիս։ Եթե օրենքի հղում կա, կասե՞ք։