Լիազորի և օգտվողի գրանցում էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում

Արթուր.

Բարև ձեզ:

file-online.taxservice.am – ում 2017 թվականին գրանցել եմ լիազոր: Չեմ գրանցել օգտվող:

Ինչու՞ իմ անձնական էջում չեն երևում հաշվետվություններ, ինչպես դա երևում էր հին ձևի ժամանակ` մինչև նոյեմբերի 1-ը: Այս խնդրի պատճառով չեմ կարողանում լրացնել հաշվետվություններ և ուղարկել:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 մեկնաբանություն
Արմեն
Արմեն
8 տարի առաջ

Բարև Ձեզ: Պետք է գրանցեք նաև օգտվող: Օգտվողը կարող է լինել նույն անձը:

Հասմիկ
Հասմիկ
8 տարի առաջ

Ես գրանցվել եմ և՛ որպես լիազոր, և՛ որպես օգտվող, բայց օգտվողի տվյալներով համակարգ մուտք չի գործում: Եթե կարող եք, խնդրում եմ, օգնեք:

Մուրադ
Մուրադ
8 տարի առաջ
Ի պատասխան  Հասմիկ

Ինչու՞ մուտք չի գործում, ի՞նչ է գրում:

Լիլիթ
Լիլիթ
8 տարի առաջ
Ի պատասխան  Մուրադ

Խնդրում եմ, ինձ էլ օգնեք: Ես էլ չեմ կարողանում օգտվողի տվյալներով մուտք գործել:

Ստեփան
Ստեփան
8 տարի առաջ

Որպես լիազոր պետք է մուտք գործեք: Սեղմեք բոլոր դաշտերը, պահպանեք և, եթե Ձեր անվան դիմաց վերջում երևա «պասիվացնել» բառը, ուրեմն ակտիվացրել եք: Կարող եք դուրս գալ և մտնել արդեն որպես օգտվող:

Մուրադ
Մուրադ
8 տարի առաջ

Միայն լիազոր գրանցելով՝ չեք կարող հաշվետվություն ուղարկել, լիազորի գրասենյակում գրանցեք նոր օգտվող: Գրեք էլ. փոստիս հասցեով, կօգնեմ, խնդիր չկա:

Սիրանուշ
Սիրանուշ
5 տարի առաջ
Ի պատասխան  Մուրադ

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք տրամադրել Ձեր էլ. փոստի հասցեն, ես Ձեզ գրեմ:

Լիանա
Լիանա
8 տարի առաջ

Նույն խնդիրը նաև ինձ մոտ է, այսինքն՝ գրանցել եմ որպես լիազոր և նաև որպես օգտվող, սակայն որպես օգտվող մուտք չեմ կարողանում գործել: Եթե հնարավոր է, ինձ նույնպես օգնեք:

Արմ
Արմ
7 տարի առաջ
Ի պատասխան  Լիանա

Կներեք, իսկ ինչպե՞ս եք որպես լիազոր գրանցվել, քայլերը կասե՞ք:

Նառա
Նառա
8 տարի առաջ

Նույնն էլ ինձ մոտ է, կարո՞ղ եք ինձ էլ օգնել:

Սոնա Թարխանյան
Սոնա Թարխանյան
7 տարի առաջ

Բարև ձեզ: Ինձ մոտ, կարծես, հակառակ խնդիրն է. կարողանում եմ մուտք գործել որպես օգտվող, բայց ոչ որպես լիազոր: Ինչպե՞ս մուտք գործեմ որպես լիազոր:

Վահե Ավետյան
Վահե Ավետյան
7 տարի առաջ

Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչպես ակտիվացնել շրջ. հարկի 232 ձևը լիազորով: Շնորհակալություն:

Քրիստինե
Քրիստինե
6 տարի առաջ

Հարգելի գործընկերներ, լիազորի գրանցումից հետո մուտք եմ գործում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, սակայն այնտեղ բացակայում է «հաշվետվություններ» պատուհանը: Վերջին պատուհանը «օգնություն» պատուհանն է: Ի՞նչ անել: Խնդրում եմ օգնել:

Շուշանիկ
Շուշանիկ
6 տարի առաջ

Բարև ձեզ: Ինձ մոտ, կարծես, հակառակ խնդիրն է. կարողանում եմ մուտք գործել որպես օգտվող, բայց ոչ որպես լիազոր: Ինչպե՞ս մուտք գործեմ որպես լիազոր: Եթե հնարավոր է, գրեք՝ որտեղ է գտնվում լիազորը: