Հաշվապահական հաշվառում վարելու վերաբերյալ

Լուսինե.

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է, ես ՍՊԸ-ի տնօրեն եմ և կատարում եմ նաև հաշվապահություն, գրանցված հաշվապահ չունեմ: Արդյո՞ք պետք է ինչ որ տեղ` փաստաթղթերի մեջ նշել, թե տնօրենը ինչ գործով կարող է զբաղվել, քանի որ ես նաև կատարում են դիզայներական աշխատանքներ: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Monika
Monika
15 տարի առաջ

Աշխատանքային պայմանագրում կամ համաձայնագրով պետք է գործառույթների մեջ նշվի (եթե կազմակերպությունը 5 հոգուց ավել աշխատող չունի, այլապես հաշվապահ պետք է գրանցել):

Դավիթ Իսախանյան
Դավիթ Իսախանյան
15 տարի առաջ

Հարգելի Լուսինե, եթե դուք ունեք հմտություններ հաշվապահական հաշվառման բնագավառում և վստահ եք, որ ինքնուրույնաբար կարող եք կատարել Ձեր իսկ ընկերության հաշվապահական հաշվառումը, ապա հանդիսանալով ընկերության տնօրեն` կարող եք Ձեր վրա վերցնել հաշվապահական հաշվառման պարտականությունները Ձեր իսկ կողմից արձակված ամենահասարակ հրամանով, անկախ Ձեր ընկերությունում աշխատող աշխատակիցների քանակից: Համոզվելու համար կարդացեք ՀՀ օրենքը հաշվապահական հաշվառման մասին և օրենքի հիման վրա հանդիմացեք բոլոր այն տեսուչներին, որոնք կփորձեն Ձեր վրա հաշվապահ գրանցելու պարտադիր պահանջ տարածել:

Հայկ
Հայկ
15 տարի առաջ

Լուսինե, Դուք ուղղակի աշխ. պայմանագրում նշեք, որ տնօրենը պարտավոր է հաշվապահի բացակայության պայմաններում կատարել նաև կազմակերության հաշվապահական հաշվառումը: Իսկ քանի՞ գրանցված աշխատող ունեք:
hh_poghosyan շնիկ mail.ru