Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Թեմուր, ք.Հրազդան
Թեմուր, ք.Հրազդան
16 տարի առաջ

Հարցը ինձ համար պարզ չէ,թե ինչը ի նկատի ունեք դուք:Կա 25.12.2002թ-ի ՀՀ օրենքը հաշվապահական հաշվառման մասին,որի պահանջները պարտադիր են ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների համար:

*** NARA
*** NARA
16 տարի առաջ

Հարգելի Ալլա,
ԱԱՀ-ի օրենքի համաձայն հասարակական կազմակերպությունները ազատված են ԱԱՀ-ից: Սովորաբար, հաշվապահությունը նույնն է, ուղղակի այստեղ հովանավորող կազմակերպության պահանջներից ելնելով կարող է հարկավոր լինի պատրաստել որոշակի հաշվետվություններ, որոնք հարկայինի հետ կապ չունեն, կամ կատարել որոշակի լրացուցիչ քայլեր, օրինակ եթե այլ կազմակերպությունից դուք հաշիվ եք վերցնում, որում կա ԱԱՀ, հնարավոր է դոնոր կազմակերպությունը պահանջի, որ տվյալ կազմակերպության այդ հաշիվը ազատեք ԱԱՀ-ից, որն էլ կատարվում է ֆինանսների նախարարության միջոցով:

Հովհաննես
Հովհաննես
16 տարի առաջ

Թեմուրի և Նառայի հետ համաձայն եմ :
Հարգելի Նառա խնդրում եմ ասեք մասնավորապես ԱԱՀ-ի որ հոդվածի մասին է խոսքը:

*** NARA
*** NARA
16 տարի առաջ

Հարգելի Հովհաննես,
Այդ մասին նշված է ԱԱՀ-ի օրենքի Հոդված 15-ի կետ 22-ում:

Ալլա
Ալլա
16 տարի առաջ

Շնորհակալ եմ բոլորից,սակայն ինձ համար կրկին անհասկանալի է մնում հաշվապահական ձևակերպումների կարգը, քանի որ շահութահարկի օրենքով անդամավճարը եկամուտ չի համարվում, իսկ դրա հաշվին կատարված ծախսը ծախս չի համարվում: Այս դեպքում կազմակերպչական նպատակներով կատարված ծախսերին ինչ ձևակերպում պետք է տրվի: