
Ընկերություն՝ «Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան
Հեռախոս՝ +(374) 96 420893
Էլ․ փոստ՝ anna.harutyunyan@szpharma.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ «Էսզեթ Ֆարմա» խոշոր ներմուծող ընկերությունը համալրում է իր պրոֆեսիոնալ թիմը և աշխատանքի է հրավիրում հաշվապահի:
Պաշտոնի նկարագիր, գործառույթներ՝
- ապրանքանյութական արժեքների մուտքագրում և հաշվառում 1C ծրագրում,
- ապրանքների ինքնարժեքի հաշվարկ,
- հարկային հաշիվների, ճշգրտող հաշիվների և դուրսգրման ակտերի ձևակերպում e-Invoicing համակարգով,
- հարկերի և աշխատավարձերի հաշվարկ,
- ապրանքների գրանցում և կոդավորում GS1 (Barcode) և e-mark համակարգերում,
- տեղական և արտասահմանյան վճարումների պատրաստում և իրականացում,
- դրամարկղային գործառնությունների վերահսկում,
- դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, ինչպես նաև մատակարարների և գնորդների հետ փոխհաշվարկների վերահսկում,
- տեղական և արտասահմանյան հաճախորդների հետ պայմանագրերի կազմում, համաձայնեցում և վարում։
Պահանջներ՝
- բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
- հաշվապահի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- 1C, Excel և e-Invoicing համակարգերի լավ իմացություն,
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
- հաշվարկների նկատմամբ բարձր ճշտություն և ուշադրություն,
- վերլուծական մտածողություն և պատասխանատվություն,
- ինքնուրույն աշխատելու և աշխատանքները սահմանված ժամկետներում կազմակերպելու կարողություն։
Այլ նշումներ: Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00–18:00, շաբաթ՝ 10:00–16:00
