Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Շուշանիկ
Շուշանիկ
15 տարի առաջ

Հայաստանի Հանրապետության առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում հարկի վճարման պարտավորությունը կարող է դրվել հարկային գործակալի վրա:
Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը:
ՀՀ Օրենքը Հարկերի Մասին(հոդված 6)

Շուշանիկ
Շուշանիկ
15 տարի առաջ

Հաշվեգրումը հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու հիմնական սկզբունքներից մեկն է:
Հաշվեգրման սկզբունք. տնտեսական գործունեության արդյունքները հաշվառման մեջ արտացոլվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների ստացումից կամ վճարումից:
Ֆինանսական հաշվառման վարման մյուս սկզբունքների մասին կարող եք կարդալ “Հաշվապահական հաշվառման մասին” օրենքի հոդված 10-ում”

Հրաչյա
14 տարի առաջ

Բան չհասկացանք:

Դավիթ
Դավիթ
13 տարի առաջ

Հարգելի Արմեն, հարկային գործակալ են հանդիսանում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, որոնց վրա Օրենսգրքին համապատասխան դրված են այլ անձանց եկամուտներ վճարելիս այդ եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու և Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը: Հարկային գործակալները կրում են Օրենսգրքով հարկ վճարողների համար սահմանված նույն իրավունքներն ու պարտականությունները, եթե Օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Նարե
Նարե
2 տարի առաջ
Ի պատասխան  Դավիթ

Օրինակ՝ ովքե՞ր։

Նարե
Նարե
2 տարի առաջ

Մեկ հարկային գործակալը չեմ հասկանում, որովհետև օրենգրքում բացատրության դեռ չեմ գտել, մեկ էլ միկրո-ն

Նարե
Նարե
2 տարի առաջ
Ի պատասխան  Նարե

Հա ու մեկ էլ հարց չեմ կարողանում գրեմ էս կայքում, մտնում, ուրիշների հարցերի տակ իմ հարցերը տալիս եմ

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Նարե

աջ կողմում գրված է գրեք ձեր հարցը, կոմպով մտեք

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Նարե

 օրենգրքում հ.29